Բյուրակն-ի խոսքերից
Միամիտ, խաբված մարդիկ… Տա՛ Աստված, որ մենք սխալ լինենք, դուք՝ ճիշտ:
Ես այս ամենը երկար վերլուծեցի ու մի եզրահանգման եկա: Ցույցեր, երթեր, հանրահավաքներ ու նման բաներ պետք չէ անել: Առայժմ պետք է սպասել: Մենք ի՞նչ գործ ունենք այստեղ: լևոն-սերժ պայքար է, թող իրար միս ուտեն, մինչև տեսնենք, թե ինչ է լինում:
Մի միտք է ծագել, բայց շատ դժվար իրականացնելի է, կախված է մեծ ծախսերի հետ: Կարող էինք ստորագրություն հավաքել լևոնին ու սերժին չընտրած մարդկանցից ու ցույց տալ (այդ թվում՝ ընտրության չգնացածներից), որ մենք էլ ենք ուժ:
Մեր գործն իրականում ավելի բարդ է, ավելի երկարատև: Ես զգում եմ, որ հանրահավաքով, երթերով ոչինչ չես փոխի. ժողովրդի ներսում մնալու է նույն ծախվող ոգին, նույնը կրկնվելու է մյուս ընտրություններին: Գուցե գլխիցս մեծ գործեր եմ բռնում, բայց հուսով եմ, որ գաղափարը գլուխ կգա: Առաջիկա տարիներին փոխում ենք ժողովրդի մտածելակերպը: Դա աշխարհի ամենաբարդ բանն է, բայց երբ ստացվի, կասենք, որ հայ ազգը փրկվել է: Իսկ թե ինչպես է դա իրականացվելու, ես ինքս էլ շատ աղոտ եմ պատկերացնում: Գիտեմ, որ պետք է խումբ ստեղծենք: Դրա մասին արժե խոսել ռեալում հավաքվելով: Եկեք սպասենք, տեսնենք, թե ինչ է կատարվելու Ազատության հրապարակում, որից հետո կհավաքվենք ու գործի կանցնենք…
Ավելացվել է 2 րոպե անց
Հ.Գ. Ու խնդրում եմ, կոչ եմ անում այլևս չխառնվել մնացած քաղաքական թեմաներին: Առաջարկում եմ պարզապես լռել: Նման իրավիճակում դա լավագույն տարբերակն է:
Էջանիշներ