Այն ժամանակ դեռ այնքան էլ չէր պատռվել դիմակը, այն ժամանակ դեռ Լևոնն ինձ, ընտանիքիս ու էլի շատ-շատերին տականք չէր անվանել: Հիմա, երբ ամեն ինչ ակնհայտ է, երբ երևում է, թե ով է իրականում Լևոնը, նրա հետևից գնացող մարդիկ գնալով շատանում են: Ես չեմ ուզում ունենալ այնպիսի ընկերներ, որոնք այդքան հեշտ ուտում են լևոնի կտերը:Բյուր դու մինչև ընտրությունները գիտեիր ովա Լևոնական ու չգիտեմ ինչի շարունակում էիր ընկերություն անել իրանց հետ, հիմա ինչնա փոխվել որ??
Մյուսների մասին չգիտեմ, չեմ կարա ասեմ, բայց մի հոգի հաստատ պակասեց
Ավելացվել է 40 վայրկյան անց
Չես ուզում մի ունեցի քեզ հաջողություն
Ավելացվել է 3 րոպե անց
Եթե դու հանրահավքին գնացող բոլորին անվանում ես զոմբիներ ու չես ուզում հասկանաս որ այնտեղ մարդիկ կարան գնան ոչ թե Լևոնի համար, այլ նրա որ հաստատ համոզված են որ ընտրությունները կեղցվել են ու չենք ուզում մեզ էշի տեղ դնեն, եթե էտքանը չհասկանալով կամ չուզենալով հասկանալ մեզ վիրավորում ես քո հետ խոսալու բան մեկը ես չունեմ
Վերջին խմբագրող՝ Երվանդ: 24.02.2008, 19:43: Պատճառ: Գրառման ավելացում
Մի անգամ իմ լևոնական կուրսեցին ասաց. «Եթե այս ընտրություններին Վազգեն Մանուկյանը 15 տոկոսից ավելի հավաքի, ուրեմն կա՛մ ժողովուրդն է չափից դուրս խելոքացել, կա՛մ Վազգենի խելքը տեղը չի»: Պատկերացրեք, ճիշտ է ասել: Այսօրվա ժողովուրդը պատրաստ չէ Վազգենի գաղափարների համար պայքարելու: Նրանք լևոնին են կարոտել:Միշտ էլ ինչ որ մեկը խանգարել է ու խանգարելու է
Պայքարողն է հաղթում
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Բյուրակն Վազգեն Մանուկյանը ժողովրդի աչքից ընկել ա...քանի որ ինքը ժամանակին չկարողացավ իրա հաղթանակը պահել...կոպիտ ասած ինքը իրա ԵՍը առաջ չտարավ!!!!
կարծում եմ իմաստ չունի էլ իրա մասին խոսելը, իրա աստղային ժամը անցել ա՜՜՜՜
Life isn't about finding yourself...Life is about creating YOURSELF!
Ճիշտ ես, նա երբեք իր Եսն առաջ չի տանում, գաղափարներն է առաջ տանում, որոնց համար մեր ժողովուրդն այսօր բավականաչափ հասուն չէ:Բյուրակն Վազգեն Մանուկյանը ժողովրդի աչքից ընկել ա...քանի որ ինքը ժամանակին չկարողացավ իրա հաղթանակը պահել...կոպիտ ասած ինքը իրա ԵՍը առաջ չտարավ!!!!
Ժողովուրդը պատրաստ է պայքարել այն գաղափարների համար, ում կրողը իրենց ԿՈՂՔԻՆ է կանգնած ու պայքարում է մինչեւ վերջ: Եւ ոչ թե քաղաքական դիակի ու նեուդաչնիկի պես ծնկներին է զարկում, թե ամա~ն, էս ինչա կատարվում, բա իմ գաղափարները, ախր իրանց նենց լավն են , նենց խելացի են, էնքան խելացի որ ԽԵՂՃ ժողովուրդը սկի չի էլ հասկանում":
Դե ՊԱՇՏՊԱՆԵՔ, եթե խելացի են: 10 տարի ժամանակ ունեիք: ԳՈՐԾԵՒՔ: Պայքարեիք: Ոչ թե հիմա, երբ մարդկանց համախմբող է հայտնվել` ապատիայից դուրս թռած վիճակներում սրան նրան վատաբանեք:
Ես քեզ էլ գրելու բան չունեմ Բյուր: Իսկապես որ, դիմակներ են, որ պատռվում են:
Քաղաքական դիակը հենց ԼՏՊ-ն է, որը չգիտես ինչպես հարություն առավ անցյալ տարվա սեպտեմբերին: Ի՞նչ գաղափարի համար եք պայքարում:
10 տարի առաջ Վազգեն Մանուկյանը մարդու կյանքը նախագահական աթոռից վեր դասեց: Իսկ լևո՞նը… բախտը բերում է, որ առայժմ իշխանությունները ոչ մի միջոց չեն ձեռնարկում: Բացի դրանից, 96-ին գեներալները Վազգենի հետ չէին, իսկ հիմա նախկին լևոնականները վերադառնում են իրենց շեֆի մոտ, դրա համար այդ առավելությունն ունի:
Ճիշտ ես, դիմակներ են, որ պատռվում են:
Ընտրություններից հետո ինտերնետ չէի մտել եւ կարծիքս գրել չէի կարողացել: Սկսեմ սկզբից:
Նախ վերջին քարոզչության օրը շատ դուրս եկավ Վազգեն Մանուկյանի հարցազրույցը, երբ նա ասաց «Ընտրելով այս կամ այն թեկնածուին ասւմ են, չարիքի փոքրագույնն է, ինչու պիտի մենք մեր նախագահին չարիքների մեջից ընտրենք, եթե կան ավելի լավ թեկնածուներ?»: Շատ ճիշտ էր ասված: Մինչեւ ԼՏՊ-ի այս ընտրություններին առաջադրվելը բոլորը նրա գործունեությունը անցյալում փնովում էին, բայց երբ նա եկավ նորից ասպարեզ, սկսեցին սիրել: Եւ այն մարդիկ որոնք ժամանակին նրան գոռում էի «Հեռացիր» ուրախ էին նրա վերադարձին միայն Սեռժ Սարգսյանին հեռացնելու համար: Իսկ նրան հեռացնելու համար արդյոք մենք չունեինք ավելի արժանի թեկնածուներ? Իմ կարծիքով ունեինք: Ես ԼՏՊ-ից բացի վատ բաներից լավ բաներ չէի լսել: Բայց հիա նրան պաշտպանողները գովում են նրան եը հասցնում են երկնքներին: Եթե լավն էր չբողոքեիք ու թող հրաժարական չտար: Անձամբ ես ճանաչում եմ մարդկանց որոնք ժամանակին դժգոհ էին բայց հիմա նրա կողմնակիցն են:
Հետո ընտրություններից հետո ասում են ընտրախախտում է եղել: Փող են բաժանել եւ այլ: Եթե մեր ժողովրդի մեջ կան այնպիսինները որոնք փողով ձայն են ծախում, ուրեմն մենք պետք է բողոքենք ոչ թե փող բաժանողներից, այլ փող վերցնողներից: ուրեմն մենք արժանի ենք մեր կառավարությանը:
Մի խոսքով ամեն ինչ անցել է եւ պետք է հասկանալ սա: Իսկ այս հանրահավաքները բացի ժողովրդի մեջ ախումներ առաջացնելուց ուրիշ լավ բաների չեն բերի: Պետք է վերջացնել ժողովրդին համոզելով մյուսների վրա թարախ թափելով ժողովրդի մեջ ագրեսիա մտցնել ու մղել անիմաստ պայքարի, որի վերջը հաստատ լավը չէ:
Դուք Վազգենի ձայները գողացողների դեմ չեք պայքարում, այլ երկիրը կործանման տանելու կողմ… Եթե այս շարժումը չլիներ, ես առաջինը դուրս կգայի, Վազգենի ձայների համար կպայքարեի:Ես տեսնում եմ ինչպես ես դու անձամբ պայքարում այն մարդկանց դեմ, ովքեր պայքարում են նաև Վազգենի ձայները գողացողների դեմ:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ