ԳետտաՈր նոր Լևոնը գալիս էր իշխանության` լուրեր էին տարածվել, թե իբր Լևոնը իրականում Քոչարյանի մարդնա, ու այս ամենը խաղ է` երկուսն էլ իրար հետ ախպեր են: Բայց հետո որ Լևոնը սկսեց ԱՀԱՎՈՐ ձևի կպնել թե' Քոչարյանին, թե' Սերժին /երևի ավելի շատ Քոչարյանինա կպել/, արդեն սկզբնական վարկածը սկսեց մթագնել:
Իմ կարծիքով դժվար թե, Սերժն ու Քոչարյանը իրանց ցանկությամբ էս կարգի սև խոսքեր լսեին իրանց հասցեին:
Ես հենց սկզբից կասկածում էի, որ սա խաղ է լինելու մի երրորդ թեկնածուի , չվարկաբեկված թեկնածուի ճամփեն փակելու համար:
Այսինքն ժողովրդին ստիպում են ընտրել կամ ԼՏՊ կամ ՍՍ ու բացառում են այլ վարիանտ: Կիսում են իրար դեմ հանում որպեսզի անիմաստ էներգիան իրար դեմ վատնեն ոչ թե իշխանության դեմ:
Հետո երբ ամեն ինչ սրացավ իմ մեջ էլ կասկած մտավ: Բայց երբ երեկ տեսա որ ԼՏՊ-ն Ստեփան Դեմիրճյանի նման միտինգը տուն ուղարկեց ու ոչ մի կոնկրետ բան չասաց թե ինչ է անելու այս շարժման հետ իմ համար պարզ դարձավ որ սա երևի խաղ է:
Կարող է իրար շատ վիրավորեցին, բայց դե կոնկրետ սեփականության չկպան, ֆինանսական վնաս չկրեցին ոչ մեկը: Ոչ մեկի գլխից մի մազ չընկավ ի տարբերություն ասենք Սեֆիլյանի որին մի բառի համար նստցրին բանտ:
Ու երբ արևմուտքը ճանաչեց ՍՍ-ին իմ համար էլ ավելի պակասեցին կասկածները: Որովհետև եթե սա լուրջ լիներ ու թիկունքում ինչ որ լուրջ բաներ լինեին ապա Արևմուտքը մինչև վերջ կգնար ՍՍ-ի դեմ:
Էջանիշներ