User Tag List

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12
Ցույց են տրվում 16 համարից մինչև 22 համարի արդյունքները՝ ընդհանուր 22 հատից

Թեմա: Ի՞նչ կամ ո՞վ կա քո ներաշխարհում…

  1. #16
    հարս վնեզակոնա Apsara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2007
    Հասցե
    իմ մեջ
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,992
    Բլոգի գրառումներ
    27
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչ կամ ո՞վ կա քո ներաշխարհում…

    Իմ արտաքին աշխարհը հայելի է, որտեղ ամեն մարդ իրեն է տեսնում, մեկին դուր է գալիս, մյուսին՝ ոչ: Եթե մարդ կարողանա հայացքը ինքն իրենից կտրի և ավելի ուշադիր դիտի, ապա անպայման հայելին թափանցիկ ապակի կդառնա, իսկ հետո ամբողջովին կանհետանա, այնտեղ կանաչ կուսական այգի է, դուռը միշտ բաց է և բոլորն էլ ցանկալի են այնտեղ, ես ամբողջովին իմ ներաշխարհում եմ ապրում, երբեք չեմ դավաճանում նրան:Միակ վատ բանն այն է, որ դա ինքնախաբեության է նման, ես արտաքին աշխարհով այնքան քիչ եմ հետաքրքրված, որ նույնիսկ ամբողջովին անտարբեր եմ
    “То, что вы не можете выразить – это Любовь.
    То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
    То, чего вы не можете избежать – это Истина”.
    ~ Шри Шри

  2. #17
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչ կամ ո՞վ կա քո ներաշխարհում…

    Մեջբերում Apsara-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմ արտաքին աշխարհը հայելի է, որտեղ ամեն մարդ իրեն է տեսնում, մեկին դուր է գալիս, մյուսին՝ ոչ: Եթե մարդ կարողանա հայացքը ինքն իրենից կտրի և ավելի ուշադիր դիտի, ապա անպայման հայելին թափանցիկ ապակի կդառնա, իսկ հետո ամբողջովին կանհետանա, այնտեղ կանաչ կուսական այգի է, դուռը միշտ բաց է և բոլորն էլ ցանկալի են այնտեղ, ես ամբողջովին իմ ներաշխարհում եմ ապրում, երբեք չեմ դավաճանում նրան:Միակ վատ բանն այն է, որ դա ինքնախաբեության է նման, ես արտաքին աշխարհով այնքան քիչ եմ հետաքրքրված, որ նույնիսկ ամբողջովին անտարբեր եմ
    Գրառումդ շատ համապատասխան է ավատարիդ
    Քո ներսը մի տեսակ շատ նուրբա ու փխրուն, ու իմ մոտ էնպիսի տպավորություն է որ դու ներս ես թողնում շա լուրջ քննությունից հետո ու հաճախ ես հիասթափվում և դա անմիջապես արտահայտում ես

  3. #18
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    27.05.2006
    Գրառումներ
    990
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչ կամ ո՞վ կա քո ներաշխարհում…

    Մեջբերում Alize'e-ի խոսքերից Նայել գրառումը


    1.
    Ինչպիսի՞ն է այն…
    Ինձ նման:


    Մեջբերում Alize'e-ի խոսքերից Նայել գրառումը
    2.Ու՞մ եք թողնում այնտեղ…
    Բացի ինձնից ու բացի ոչ-ոքից, ամենքին:

    Մեջբերում Alize'e-ի խոսքերից Նայել գրառումը
    3. Ո՞րն է Ձեր ներքինի ու արտաքինի տարբերությունը…

    Ներքինը վերադասավորում եմ այնպես, ինչպես ցանկանում եմ, արտաքինը վերադասավորում է ինձ այնպես, ինչպես Ես չեմ ուզում:
    Ներքինը ամենքինն է, արտաքինը նույնիսկ իմը չէ:
    Ներքինը ունի համ ու հոտ, արտաքինը նույնիսկ ձև չունի:
    Ներքինը ինձ երբեմն դավաճանում է, արտաքինը հավատարիմ ամուսնու նման է:
    Ներքինս արտաքինս չէ, արտաքինը ներքինիս ծննունդն է:

  4. #19
    թիթեռնիկի թևերով աղջիկ… Երկնային-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2008
    Հասցե
    փերիների մասին հեքիաթում…
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,989
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչ կամ ո՞վ կա քո ներաշխարհում…

    Մեջբերում Երկնային-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմ ներսում երկու շատ տարներ աղջնակներ են ապրում… երբեմն նույնիսկ հակասում են իրար… մեկը`համեստ, ամաչկոտ, սուսիկ-փուսիկ, անչափ ռոմանտիկ, զգայուն, երբեմն չափից դուրս մելանխոլիկ ու մարդկանցից զգուշացող…
    Մյուսը` ուրախ, աշխույժ, շատախոս,շփվող, տրամադրություն հաղորդող ու դրական լիցքեր պարգևող… Առաջինը լուրջ է, իսկ երկրորդը` կատակասեր…

    Չնայած որ այդքան տարբեր են, առանց իրար չեն կարող գոյատևել, լրացնում են իրար… Մեկ մեկն է երևան գալիս, մեկ` մյուսը…
    Կան բաներ, որ երկուսի մոտ էլ առկա են…ինձ հասկանալու ու սիրելու համար, պետք է նրանց երկուսին էլ ընդունել ու սիրել…

    Երևի երկուսի առկայությամբ էլ կբացատրվի իմ` շատ բաներում ծայրահեղությունից ծայրահողություն լինելը… շատ շուտ, ու երբեմն անհասկանալի պատճառներով փոփոխվող տրամադրությունը… շատ բաներ…երբեմն նույնիսկ ինքս չգիտեմ, թե ինչ կարելի է ինձաից սպասել…

    Հ.Գ. Վերջերս հասկացա, որ երևի թե նրանցից մեկի անունն Արուսիկ է, իսկ մյուսինը` Նյուտկա…
    ինչպես մեկն ասաց` ես կմիացնեմ նրանց ու կանվանեմ Երկնային

    լավն ա էս թեման, աշխուժացրեք…
    …և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
    մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…

  5. #20
    Սկսնակ անդամ devil-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.11.2007
    Գրառումներ
    27
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչ կամ ո՞վ կա քո ներաշխարհում…

    Ցանկացած հոգեբանի համար այստեղ հոգեբանական ուսումնասիրությունների մի ամբողջ աշխարհ կա (ես ինքս հոգեբան չեմ, բայց հոգեբանությամբ էլ եմ հետաքրքրվում): Բոլոր գրառումները կարդալով` ինձ ամենից շատ զարմացրեց այն, որ բոլորիդ մոտ ներքին և արտաքին աշխարհըները իրարից այդքան տարբեր են: Որտեղից այդքան տարբերություններ... միգուցե դուք նույնիսկ ձեր ներքին աշխարհը լավ չեք ճանաչում: Փորձեք ճանաչել ձեր ներքին աշխարհի "ստվերոտ" կողմը, այն կողմը, որից ինքներդ վախենում եք և այդ պատճառով էլ համարում եք, որ այն գոյություն չունի, բայց ուղղակի դրանով իսկ զբաղվում եք ինքնախաբեությամբ: Երբ որ ճանաչեք ինքներդ ձեզ, համոզված եղեք, որ դուք կդառնաք ՄԵԿ ԱՄԲՈՂՋՈՒԹՅՈՒՆ և պետք չէ ներքին աշխարհը առանձնացնել արտաքինից: Միշտ հիշեք, որ արտաքին աշխարհում ձեր պահվածքը ընդամենը ձեր ներքին աշխարհի պրոեկցիան է, ուրիշ ոչինչ....
    www.ForStudents.am
    Լավագույն ուսանողական պորտալ:

    Հրամայում են նրան, ով չի կարողանում ենթարկվել ինքն իրեն...

  6. #21
    Պատվավոր անդամ Belle-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2007
    Գրառումներ
    736
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչ կամ ո՞վ կա քո ներաշխարհում…

    Մեջբերում Alize'e-ի խոսքերից Նայել գրառումը
    Պատմեք ձեր ներաշխարհի մասին…
    1.Ինչպիսի՞ն է այն…
    2.Ու՞մ եք թողնում այնտեղ…
    3. Ո՞րն է Ձեր ներքինի ու արտաքինի տարբերությունը…
    1. հետո կպատմեմ
    2. բոլորին անխտիր ու հետո տառապում եմ ցավից ու ափսոսանքից
    հիմա էլ կան մարդիկ, նեսումս են, բայց մոռացել են կոշիկները հանեն, նոր մտնեն ու էնտեղ ամեն ինչ կեղտետում են
    3. եսիմ, ընդհանրապես, արտաքինիցս ներքինիս մսին քիչ բան կարելի է իմանալ
    Եկել եմ ձեզ գարուն բերեմ

  7. #22
    Անձրևի խենթ սիրահար Narinfinity-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.04.2006
    Հասցե
    Կիլիկիա
    Տարիք
    42
    Գրառումներ
    394
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Զարմացած Re. Ի՞նչ կամ ո՞վ կա քո ներաշխարհում…

    Մեջբերում Alize'e-ի խոսքերից Նայել գրառումը
    Առաջին հայացքից գուցե թվա, որ առաջարկում եմ պատմել ձեր մասին…բայց ոչ…նմանատիպ էջ հաստատ կհանդիպեք ֆորումում…
    Հաճախ ենք ասում կամ լսում արտաքին աշխարհ և ներքին աշխարհ արտահայտությունները…այս երկուսը երևի առանց իրար չեն կարող, ու միանշանակ տարբերելն իրարից դժվար է…
    որովհետև եթե ասենք արտաքինը ներքինից շատ տարբերվի, կեղծիքի հոտ կգա…
    Պատմեք ձեր ներաշխարհի մասին…
    1.Ինչպիսի՞ն է այն…
    2.Ու՞մ եք թողնում այնտեղ…
    3. Ո՞րն է Ձեր ներքինի ու արտաքինի տարբերությունը…
    Ներաշխարհը բազմազան է, ամեն ինչ խառնված կյանքի մտքերով,
    Այտեղ հուշեր կան բոլորի համար, ամենի համար, որ կարող է ստեղծվել մտքերով միայն...
    Տարբերությունը, ներքինի և արտաքինի, այն է, որ ներքուստ կան շատ ցանկություններ, որոնցից շատերը չեն իրականանա, իսկ արտաքինում շատ դաժան ու անակնկալ իրականությունն է թագավորում... նա է թելադրում, մենք էլ պայքարում, որ ազատ մնանք...

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •