Կարծեմ՝ Ակումբում հայրության մասին թեմա չկա։ Ես փնտրեցի, չգտա, եթե սխալվում եմ, ապա խնդրում եմ այս թեման միացնել արդեն գոյություն ունեցողին։
Այսօր մտածում էի հայրության մասին ու թե ինչով են հայրական զգացմունքները տարբերվում մայրականից։ Ասում են՝ հայրական բնազդ չկա, բայց գուցե դա այդպես չէ... Իսկ եթե իսկապես չկա հայրական բնազդ, ապա ինչո՞վ են պայմանավորված հայրական զգացմունքները։ Արդյո՞ք դրանք միայն սոցիալական կյանքի ծնունդ են, չէ՞ որ բնության մեջ այն չկա։ Ի՞նչ կարծիքի եք։
Էջանիշներ