User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 13 համարի արդյունքները՝ ընդհանուր 13 հատից

Թեմա: Առաքինությո՞ւն, թե՞ տաղանդ

  1. #1
    A Little Fly Tanamasi-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.07.2008
    Տարիք
    33
    Գրառումներ
    392
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Առաքինությո՞ւն, թե՞ տաղանդ

    Նկատել եմ, որ հասարակությունը ավելի գնահատում և նպաստում է ավելի տաղանդների զարգացմանը, քան առաքինության։ Չեմ կարծում, որ դա կապված է հենց մեր ժամանակաշրջանի հետ, նրա հետ, որ մարդիկ դարձել են ավելի անզգա, ավելի չոր ու անտարբեր։ Միշտ էլ այդպես է եղել։ Բոլորս էլ, երևի, հասկանում ենք, որ մեր հասարակությունը առանց առաքինի մարդկանց ուղղակի կփլուզվի ու ոչ մի բանի պիտանի չի լինի, բայց հոգու խորքում միշտ ձգտում ենք լինել տաղանդավոր, մեր երեխաներին տաղանդավոր մեծացնել և ոչ անպայման առաքինի, հարգում ենք տաղանդավորներին։ Բայց երբ պահը հասնում է կենցաղին, ապա գերադասելի է ապրել ու շփվել մի արդար, բարի և պարզ մարդու հետ։
    Հիմա ի՞նչն է կարևորը տաղա՞նդը, թե՞ առաքինությունը։ Եվ արդյո՞ք մենք հետևողական ենք կյանքում, երբ բնանավոր ընտրում ենք սրանցից մեկը։

  2. #2
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Առաքինությո՞ւն, թե՞ տաղանդ

    Մեջբերում Mercury-ի խոսքերից Նայել գրառումը

    Ճիշտն ասած, մի քիչ չեմ հասկանում առաքինության ու տաղանդի այս հակադրությունը Չէ՞ որ եղել են տաղանդավոր և առաքինի մարդիկ, օրինակ՝ Կոմիտասը, Նարեկացին, Բախը, Բեթհովենը, Վան Գոգը, Ռախմանինովը, Գլեն Գուլդը, Դեկարտը, Դիկենսը, Դոստոևսկին, և այլն։

    Հիմա ի՞նչն է կարևորը տաղա՞նդը, թե՞ առաքինությունը։
    Կարծում եմ՝ առաքինությունն առաջնային է։ Քանի որ առաքինությունը օգտակար է ոչ միայն այն ունեցողին, այլև այդ մարդուն շրջապատողներին (Ս. Սերաֆին Սարովսկու բառերով՝ Спасись сам и вокруг тебя спасутся тысячи կամ Стяжи дух смирен и вокруг тебя спасутся тысячи)։ Իսկ տաղանդը միշտ օգտակար է քիչ թվով մարդկանց։ Բայց դա չի նշանակում, որ պետք է տաղանդը «թաղել»։
    Իմ կարծիքով՝ կարելի է լինել և տաղանդավոր և առաքինի։

    Եվ արդյո՞ք մենք հետևողական ենք կյանքում, երբ բնանավոր ընտրում ենք սրանցից մեկը։

  3. #3
    A Little Fly Tanamasi-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.07.2008
    Տարիք
    33
    Գրառումներ
    392
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Առաքինությո՞ւն, թե՞ տաղանդ

    Մեջբերում ars83-ի խոսքերից Նայել գրառումը
    Ճիշտն ասած, մի քիչ չեմ հասկանում առաքինության ու տաղանդի այս հակադրությունը
    Ես վերջերս կարդում էի Ռուսսոյի աշխատություններից մեկը, այնտեղ այս հարցը հանդիպեցի, ուը, ճիշտն ասած, ինձ շատ հետաքրքրեց։
    Ես չեմ բացառում տաղանդի և առաքինության համատեղումը, բայց հաճախ նրանք առանձին են հանդես գալիս։ Տաղանդ ասելով նկատի չունեմ հենց արվեստի մեջ, կամ ինչ-որ մտքի թռիչք։ Կարող է լինել տաղանդավոր հաշվապահ, թարգմանիչ, ուսուցիչ։ Ու խոսքս հանճարների մասին չէ։

  4. #4
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Առաքինությո՞ւն, թե՞ տաղանդ

    Մեջբերում Mercury-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես վերջերս կարդում էի Ռուսսոյի աշխատություններից մեկը, այնտեղ այս հարցը հանդիպեցի, ուը, ճիշտն ասած, ինձ շատ հետաքրքրեց։
    Իսկ Ռուսոյի տեսակետն ինչպիսի՞ն էր, նա որն էր առաջնային համարում։

  5. #5
    A Little Fly Tanamasi-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.07.2008
    Տարիք
    33
    Գրառումներ
    392
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Առաքինությո՞ւն, թե՞ տաղանդ

    Մեջբերում ars83-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ Ռուսոյի տեսակետն ինչպիսի՞ն էր, նա որն էր առաջնային համարում։
    Իհարկե առաքինությունը։ Բայց նա մեջբերում էր ուրիշ փիլիսոփաների, որոնց տեսակետը այլ էր։ Ռուսոն մեծ մարդասեր էր, նա չէր կարող այլ կերպ մտածել։

  6. #6
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    36
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Առաքինությո՞ւն, թե՞ տաղանդ

    Իհարկե ամենակարեւորը առաքինությունն է:
    Տաղանդը տրված է մարդուն ի ծնե, տաղանդավոր դառնալ հնարավոր չէ: Պարզապես տաղանդավոր մարդը կարող է քիչ ջանքով հասնել արդյունքի: Բայց տաղանդը միշտ չէ, որ աշխատում է հօգուտ շրջապատի: Այստեղ էլ կայանում է մարդու առաքինությունը:
    Շատերը իրենց տաղանդը օգտագործում են գողանալու, թալանելու համար: Տվյալ դեպքերում շատ ավելի լավ կլիներ, եթե այդ մարդը լիներ տուպոյ:

  7. #7
    Պատվավոր անդամ Մեղապարտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.07.2008
    Գրառումներ
    1,291
    Բլոգի գրառումներ
    15
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Առաքինությո՞ւն, թե՞ տաղանդ

    Հետաքրքիր մոտեցում է ,չեմ մտածել որ կարելի է այս երևույթները համադրել ,ինձ համար նրանք առանձին կատեգորիաներ են բայց շաղկապված, տաղանդի բարձրա գույն դրսևորումը առաքինությունն է որի միջոցով տաղանդի և հասարակության մեջ ապահովվում է համարժեք հարաբերություններ , որին շատ հաճախ անվանում ենք կիրթ հարաբերություններ:
    Ինձ համար առաքինությունը առաջնային կատեգորիա է և ցանկացած դիտարկում ես կատարում եմ այդ տեսանկյունից ,բնական է որ ամեն մի երևույթ ունի սահմանային վիճակ որը շատ հաճախ դժվար է լինում պահպանել , սակայն տաղանդավոր մարդը այն կարողանում է պահպանել:Իհարկե , ցանկացած հարցում բազմակարծիքությունը պետք է կենտրոնական լինի , սակայն հաճախ չէ որ բազմակարծիքությունը պահ պանում է առաքինություն և վերածվում է ամբոխակարծիքության
    Հաճախ տաղանդը թույլատրում է իրեն ,անցնել առաքինության սահմանը , որին հասարակությունը ըմբռումով է մոտենում և փորձում է արդարացնել տաղանդի ոչ առաքինի պահվածքը: Ինձ համար ընդունելի է առաքինության և տաղանդի համադրությունը , նման հատկանիշներով հագեցած անհատները մեր մշակույթի մեջ շատ շատ են , օրինակ Տիգրան Մանսուրյան, Սոս Սարգսյան կամ Հերունի և այլն:
    Վերջին խմբագրող՝ Մեղապարտ: 27.08.2008, 19:10:
    Եթե գլուխ չունես, չի էլ ցավի

  8. #8
    Անձրևի խենթ սիրահար Narinfinity-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.04.2006
    Հասցե
    Կիլիկիա
    Տարիք
    42
    Գրառումներ
    394
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Զարմացած Re. Առաքինությո՞ւն, թե՞ տաղանդ

    Մեջբերում Mercury-ի խոսքերից Նայել գրառումը
    Նկատել եմ, որ հասարակությունը ավելի գնահատում և նպաստում է ավելի տաղանդների զարգացմանը, քան առաքինության։ Չեմ կարծում, որ դա կապված է հենց մեր ժամանակաշրջանի հետ, նրա հետ, որ մարդիկ դարձել են ավելի անզգա, ավելի չոր ու անտարբեր։ Միշտ էլ այդպես է եղել։ Բոլորս էլ, երևի, հասկանում ենք, որ մեր հասարակությունը առանց առաքինի մարդկանց ուղղակի կփլուզվի ու ոչ մի բանի պիտանի չի լինի, բայց հոգու խորքում միշտ ձգտում ենք լինել տաղանդավոր, մեր երեխաներին տաղանդավոր մեծացնել և ոչ անպայման առաքինի, հարգում ենք տաղանդավորներին։ Բայց երբ պահը հասնում է կենցաղին, ապա գերադասելի է ապրել ու շփվել մի արդար, բարի և պարզ մարդու հետ։
    Հիմա ի՞նչն է կարևորը տաղա՞նդը, թե՞ առաքինությունը։ Եվ արդյո՞ք մենք հետևողական ենք կյանքում, երբ բնանավոր ընտրում ենք սրանցից մեկը։
    Դրանցից մեկը առանց մյուսի մեռնում է, ուր էլ լինես, ով էլ լինես, եթե առաքինի չես, պա տաղանդդ դավաճանում է հոգուդ ու կորցնում ես նպատակդ ու էությունդ...
    Նախ առաքինություն, որի ուսերին հպարտ կհիմնվի տաղանդը և այլն...

  9. #9
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Առաքինությո՞ւն, թե՞ տաղանդ

    Մեջբերում Narinfinity-ի խոսքերից Նայել գրառումը
    Դրանցից մեկը առանց մյուսի մեռնում է, ուր էլ լինես, ով էլ լինես, եթե առաքինի չես, պա տաղանդդ դավաճանում է հոգուդ ու կորցնում ես նպատակդ ու էությունդ...
    Նախ առաքինություն, որի ուսերին հպարտ կհիմնվի տաղանդը և այլն...
    թույլ տվեք չհամաձայնվել դու իահրկե իդեալական տարբերակի մասին խոսեցիք, բայց չմոռանանք, որ հաճախ հանդիպում են իսկապես տաղանդավոր մարդիկ, որոնց առաքինության մասին խոսելն արդեն ինս կեղք է բայց մենք նրանց ընդունում ենք ու մեծարում եկեք հիշենք Դալիին որ նա տաղանդավոր է, դրանում կասկած չկա, բայց որ նա նաև ուներ "բացառիկ երևակայություն" ՝ անքակտելի է

    Հ.Գ. Էս ի՞նչ բառեր գրեցի

  10. #10
    Անձրևի խենթ սիրահար Narinfinity-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.04.2006
    Հասցե
    Կիլիկիա
    Տարիք
    42
    Գրառումներ
    394
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Զարմացած Re. Առաքինությո՞ւն, թե՞ տաղանդ

    Մեջբերում Dayana-ի խոսքերից Նայել գրառումը
    թույլ տվեք չհամաձայնվել դու իահրկե իդեալական տարբերակի մասին խոսեցիք, բայց չմոռանանք, որ հաճախ հանդիպում են իսկապես տաղանդավոր մարդիկ, որոնց առաքինության մասին խոսելն արդեն ինս կեղք է բայց մենք նրանց ընդունում ենք ու մեծարում եկեք հիշենք Դալիին որ նա տաղանդավոր է, դրանում կասկած չկա, բայց որ նա նաև ուներ "բացառիկ երևակայություն" ՝ անքակտելի է

    Հ.Գ. Էս ի՞նչ բառեր գրեցի
    Այո, կատարյալ եմ նկատի ունեցել, քանի որ, իրականում շատ գործոններ կան որ խառնվում են մարդու էությանը ու թվում է, թե առանց առաքինության մարդը կարող է տաղանդավոր լինել...
    Տաղանդավոր լինել ինչ որ բանում, նշանակում է հնարավորություն ունենալ այդ բանը մոտեցնել կատարյալին և եթե դա առաքինի չանես, մոտդ ոչինչ չի ստացվի...
    Այլ բան է, երբ մարդուն տարբեր մարդիկ համարում են տաղանդավոր, կամ ոչ, առաքինի կամ ոչ, դա նրանց կարծիքներն են, իսկ ընդհանրապես տաղանդը և ամեն բարոյական երևույթ առանց առաքինության ոչինչ է դառնում...

  11. #11
    Պատվավոր անդամ Մանոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2007
    Գրառումներ
    835
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Առաքինությո՞ւն, թե՞ տաղանդ

    Մեջբերում Narinfinity-ի խոսքերից Նայել գրառումը
    իսկ ընդհանրապես տաղանդը և ամեն բարոյական երևույթ առանց առաքինության ոչինչ է դառնում...
    Չէի ասի...իհարկե շատ ցանկալի կլիներ, որ այդ երկուսը համադրվեին մեկ մարդու մեջ, բայց ոչ առաքինիությունը չի մարում տաղանդի դրսևորումը: Եսենինը վերջին կնամոլն էր, Մոցարտն իր կյանքն առանց գինու ու գարեջրատների չէր պատկերացնում, բայց երբ կարդում կամ լսում ես նրանց ստեղծագործությունները, մոռանում ես նրանց վարած կյանքի մասին: Դե Դալիի մասին՝ էլ չասեմ:

  12. #12
    կյանքը ափիս մեջ Դեկադա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    40°46՛C 44°28՛ B
    Գրառումներ
    2,002
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Առաքինությո՞ւն, թե՞ տաղանդ

    Հիմա ի՞նչն է կարևորը տաղա՞նդը, թե՞ առաքինությունը։ Եվ արդյո՞ք մենք հետևողական ենք կյանքում, երբ բնանավոր ընտրում ենք սրանցից մեկը։

    Երկուսն էլ շատ կարևոր են, չնայած հազվադեպ հանդիպող երևույթ է:Իմ կարծիքով առաքինության շնորհիվ էլ ավելի է ընդգծվում տաղանդը // ես էս տեսանկյունից եմ միշտ նայում մարդկանց//, չնայած չեմ հերքում, որ հարգում եմ տաղանդը` երբ այն օգտագործվում է հանուն մարդկության բարօրության:
    Վերջին խմբագրող՝ Դեկադա: 25.09.2008, 00:43:

  13. #13
    Անձրևի խենթ սիրահար Narinfinity-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.04.2006
    Հասցե
    Կիլիկիա
    Տարիք
    42
    Գրառումներ
    394
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Զարմացած Re. Առաքինությո՞ւն, թե՞ տաղանդ

    Մեջբերում Gayane*-ի խոսքերից Նայել գրառումը

    Հիմա ի՞նչն է կարևորը տաղա՞նդը, թե՞ առաքինությունը։ Եվ արդյո՞ք մենք հետևողական ենք կյանքում, երբ բնանավոր ընտրում ենք սրանցից մեկը։

    Երկուսն էլ շատ կարևոր են, չնայած հազվադեպ հանդիպող երևույթ է:Իմ կարծիքով առաքինության շնորհիվ էլ ավելի է ընդգծվում տաղանդը // ես էս տեսանկյունից եմ միշտ նայում մարդկանց//, չնայած չեմ հերքում, որ հարգում եմ տաղանդը` երբ այն օգտագործվում է հանուն մարդկության բարօրության:
    Սրանցից մեկը ընտրելով, կիսատ ենք պատկերացնում այն ամբողջական պատկերը,
    Տաղանդ, մարդկային ձգտման, գործելու, ստեղծելու, արարելու կոչում, որը տրված է իրագործելու, կատարելու լավագույն կերպով, կատարյալին մոտեցնելու ցանկությամբ,
    և առանց առաքինության դա կատարելը, շատ աղքատ է դարձնում ու ջլատում ստեղծման արտահայտման` տաղանդի կենսական ուժը,
    Ասում են, եթե մի բան պիտի էն չանես?, ավելի լավ է երբեք չանես...
    Այդ ստեղծագործությունները, որոնք ստեղծել են վերը նշված մարդիկ, ստեղծվել են նրանց առաքինի մուսաների շնորհիվ, այն լուսավորի շնորհիվ, որը պայքարում է կյանքի կոչվելու, արտահայտվելու, ընկալվելու և շարունակվելու ու փոփոխություններ կրելու համար...
    Ներեցեք, եթե երկար ստացվեց...

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արձակ. Արմեն Մալխասյան 20.000 Տաղանդ Ծոփքի համար
    Հեղինակ՝ Malxas, բաժին` Ժամանակակից հայ գրականություն
    Գրառումներ: 35
    Վերջինը: 25.03.2011, 10:35
  2. Թաքնված տաղանդ
    Հեղինակ՝ wem, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 29
    Վերջինը: 10.03.2010, 17:43

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •