Բյուր ես էլ եմ Վազգենին ընտրել, բայց էսօր ես Լևոնական եմ, որովհետև ինքը ընտրվել ա ՀՀ նախագահ: Մի բան հասկացեք, որ այնքան էական չէ, թե ով կընտրվի, որքան էական է թե ինչպես կընտրվի:
Ցավը հենց այն է, որ եթե խոսում ենք չկեղծված արդյունքների մասին, ապա Լևոնը չի ընտրվել: Պարզապես պետք է երկրորդ փուլ լիներ, որտեղ կմրցեին Սերժն ու Լևոնը:
Երկրորդ ցավն այն է, որ 1996թ. Լևոնը Վազգենի հետ նույն կերպ վարվեց: Իսկ ժողովուրդն առանց մտածելու նրա հետևից է գնում:
Երրորդ ցավն այն է, որ ժողովուրդը Լևոնին է ընտրել (չնայած վստահ եմ, որ Սերժի տոկոսներն ամեն դեպքում ավելի բարձր են հենց Լևոնի շնորհիվ), ոչ թե չարյաց փոքրագույնին, այլ մեծագույնին: Ու ես միայն մի ընտրություն ունեմ. թքել էս երկրի վրա, հեռանալ, որովհետև ժողովրդի համար Լևոնն ու Սերժն են լավ, ոչ թե Վազգեն Մանուկյանը կամ ուրիշ մեկը: Ու գտնում եմ, որ անկախ նրանից, թե ինչ կլինի հետո, մեծամասնությունն այլևս բողոքի տեղ չի ունենա. ձեր ընտրածն է: Ես էլ բողոքի տեղ չեմ ունենա. չեմ կարողացել մարդկանց հասցնել այն գիտակցության, որ չարյաց փոքրագույն չկա, կա լավ և վատ: