murmushka-ի խոսքերից
ՄԻՆՉԵՎ ԼԵՎՈՆԻՆ ՆԱԽԱԳԱՀ ՉՃԱՆԱՉԵՆ, ՏՈՒՆ ՉԵՆՔ ԳՆԱ¦
[12:54] 20 Փետրվարի, 2008
Մատենադարանի մոտ արդեն հինգ հարյուրից ավել մարդիկ են հավաքվել, ովքեր եկել են իրենց բողոքն արտահայտելու ընդդեմ կեղծված ընտրությունների. §Խայտառակ ձեւի սուտ են խոսում, անամոթ շան որդիները¦,- բորբոքված բղավում է տիկին Լյուսյան, ով պատմում է, թե ինչպես են երեկ իրենց շենքի բոլոր բնակիչներին 5000 դրամ բաժանել Սերժ Սարգսյանին ընտրելու համար: §Թքեմ կաշառք վերցնողների երեսին¦,- ասում է տիկին Լյուսյան: §Լռիվ սուտ թվեր են ասում հեռուստացույցով, մենք դրանց չենք հավատում¦,- ասում է Ասյա տատիկն ու բոլորին կոչ անում §էդ երկու ղարաբաղցիներից պատիվ պահանջել¦:
56-ամյա Կարապետն էլ համոզված է, որ հաղթել է Լեւոն Տեր-Պետրոսյանը. §Եթե գնան էդ ձայները նորից հաշվեն, կտեսնեն, որ Լեւոնն ա հաղթել¦: Մատենադարանի մոտ հավաքվածները միաբերան ասում են, որ հանուն արդարության պայքարելու են մինչեւ վերջ. §Էս մեր վերջին շանսն ա ժողովուրդ, պայքարելու ենք մինչեւ վերջ, մինչեւ ԼԵւոնին նախագահ չճանաչեն, տուն չենք գնա¦,- հավաքվածներին կոչ էր անում 44-ամյա Սարգիսը, ով պատրաստ է շաբաթներով նստացույց անել: Նշենք, որ հավաքվածների թիվը գնալով ավելանում է:
Մատենադարանին հարակից հրապարակում արդեն հավաքվել են բազմաթիվ ուսանողներ, ովքեր նույնպես վճռական են տրամադրված. §Էդ ով ա իրեն լավ տղու տեղ դրել, կնոջ վրա ձեռք է բարձրացնում, թող գան մեր հետ խոսեն, տեսնենք էդքան դուխները կհերիքի¦,- §Ա1+¦-ին ասաց 21-ամյա Դավիթը, ով ընկերների հետ եկել է կանգնելու ժողովրդի կողքին:
Քիչ առաջ ելույթ ունեցավ Նիկոլ Փաշինյանը,ով հայտարարեց արձանագրված բազմաթիվ ընտրակեղծիքների տվյալները: Նշենք, որ վաղ առավոտվանից Մատենադարանի մոտակայքւոմ հավաքվել են 50-ից ավելի ոստիկաններ:
Էջանիշներ