Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
Հաշվեք ու հաշվարկեք, մենք բոլորս դա լավ ենք անում
Իսկ ահա Արտակարգ Իրավիճակների Վարչության իմ աղբյուրները ինձ ժամանակին հաղորդել են (մինչ այս ընտրարշավը), որ Ազատության հրապարակում տեղավորվում է հարյուրից հարյուրքսան հազար մարդ՝ ոչ շատ խիտ կանգնած: Ես իհարկե կճշտեմ այս տեղեկատվությունը, քանի-որ հետաքրքիր է: Համաձայնվեք, որ այդ տվյալներին հենց այդ կառույցում պետք է լավ ու ճիշտ տիրապետեն՝ մասնագիտության, աշխատանքի բնույթից ելնելով, քանի-որ դա նրանց պարզապես անհրաժեշտ է:

Այլ մասնագետներ պնդում են՝ հիմնվելով էլի պրոֆեսիոնալ հաշվարկների վրա, որ էլի ոչ խիտ, շատ հանգիստ կանգնած մարդկանց թիվը պետք է հասնի 40-50 հազարի: Իսկ այս հանրահավաքներին մարդիկ չափազանց խիտ էին կանգնած ու ոչ միայն Ազատության հրապարակում:

Համաձայնվեք, որ այս հարցում պետք է վստահել պրոֆեսիոնալներին, այլ ոչ թե ամեն մեկս մեր մաթեմատիկական գերհզոր թվաբանական գիտելիքները ցույց տանք (ինքս ունեմ ֆիզիկամաթեմատիկական կրթություն, մագիստրոս եմ, չեք զարմացնի Ձեր հաշվարկներով):

Ու վերջապես այստեղ կոնկրետ թվերը չեն կարևոր: Ի դեպ, ինձ թվում է որ վաղը մեր վարչապետի հանրահավաքին ներկա կլինի 400-500 հազար մարդ՝ ըստ պաշտոնական աղբյուրների
Հարգելի Chuk, նաեւ չեմ հավատալու իշխանությունների ներկայացրած 40 կամ 50 հազարը: փարք Ասստծո հիմա 21-րդ դարում ենք ապրում, եւ ամենուրեք գտնվում ենք վերտուալ ինֆորմացիոն տեղատարափի ներքո, կառաջարկեմ մտնել գուգլ էրթ, հաշվարկել եւ համոզվել: