QUOTE=Victory_;604073]Հարգելիս, դուք երևեի տարիքով փոքր եք եղել և լավ չեք հիշում և գիտակցում իրականությունը:
Մարդկանց վատ կյանքի պատճառն այն չէր, որ Լևոնը եկել էր և բոլորին հատուկ այդ օրը գցել: Եթե հիշում եք մենք պատերազմում էին Ադրբեջանի հետ և բոլոր ռեսուրսները գնում էին պատերազմող զինվորներին կերակուր և զինամթերք հասցնելուն, եթե չեք մոռացել հայկական բանակը հաղթանակ տարավ այդ պատերազմում:
Բացի դրանից, վրացիների և աբխազների պատերազմի պատճառով փակվել էր Ռուսաստան- Հայաստան երկաթգիծը և ահա սա էր սովի պատճառը:
Եթե մի քիչ տեղյակ լինեիք այն օրերի իրավիճակից, ապա կհասկանայիք, որ գործազրկության =գործարանների փակվելը ոչ թե Լևոնի քմահաչույքն էր, այլ այն, որ Ռուսաստանում ևս փակվում էին գործարանները, իսկ մեր տնտեսությունը ամբողջովին կախված էր պարտնյորներից, քանի որ նրանցից էինք հումք ձեռք բերում և իրացնում պատրաստի արտադրանքը:
Լևոնի ժամանակ վատ էր, բայց բոլորն էին վատ ապրում, իսկ հիմա մի քանի հոգի լավ են ապրում, ջպեր են քշում, կյանք են անում, իսկ մեծ մասը էլի նստած ա նույն վիճակում!!!!!!!!!!![/QUOTE]
Ինչո՞ւ եք երիտասարդին մոլորության մեջ գցում: Դուք ե՞ք ավելի լավ տիրապետում այն ժամանակի մեր տնտեսական իրավիճակին, թե՞ այն օրերի Վարչապետ Խոսրով Հարությունյանը, որին պաշտոնից հեռացրին ճշմարտությունն ասելու համար, այն է`..."Մեր տնտեսական դժվարությունների 15տոկոսն է, որ պայմանավորված է բլոկադայով` մնացած 85 տոկոսը մեր մեղքով է":
Երբ ՀՀՇ-ի իշխանության օրոք հանրապետությունում համատարած անարխիայի պայմաններում Երևանում քաղաքապետ Գեղամյանի տիտանական ջանքերի շնորհիվ կարգ ու կանոնը դժվարությամբ պահպանվում էր` նրան էլ հեռացրին, պատճառաբանելով թե ապօրենի ավտոտնակներ է հատկացրել մարդկանց: Իրական պատճառն այն էր, որ Գեղամյանը դեմ էր ապօրինի սեփականաշնորհումներին ու հողահատկացումներին, ինրպես օրինակ Վանո Սիրադեղյանին Ավանի կիրճում դղյակի համար տեղ հատկացնելուն, որն էլ արվեց Գեղամյանին հեռացնելուց հետո:
Որ ոչինչ չի փոխվել ՀՀՇ-ից հետո, այլ ընդամենը ավելի բացահայտ են դարձել նրանց սկսած թալանի եղանակներն ու ապօրինությունները, որ այսօրվա բուրգը, որի քանդելու մասին են խոսում` հենց իրենց կառուցածն է դա ոչ ոք չի կարող ժխտել:
Էջանիշներ