Ժողովուրդ ջան, եթե ճիշտ եմ հասկանում մեր բոլորիս նպատակն է ազատվել այսօրվա օլիգարխներից, որոնք չեն վճարում հարկերը և հարստանում են ժողովրդի հաշվին: Ինչպես նաև ազատվել մոնոպոլիստներից, որոնք խեղդում են Հայաստանում մանր բիզնեսի զարգացումը և կամայականորեն իրականացնում անբնական գնաճ և սղաճ: Ու ես տեսնում եմ, որ այսօր այդ օլիգարխները և մոնապոլիստները կամաց կամաց լքում են Սերժականների շարքերը և համալրում Լևոնականների շարքը, հիմա մի հարց ի±նչ տարբերություն նրանք Սերժի կողքին լինեն, թե Լևոնի, միևնույն է նրանք շարունակելու են անել այն ինչ անում են այսօր: Եվ ես ևս մեկ անգամ ուզում եմ հայտնել իմ դիրքորոշումը ես չեմ սատարելու այդ երկուսից և ոչ մեկին, ու իմ ձայնը վստահելու եմ Վազգեն Մանուկյանին: Ես չեմ սպասում, որ նա սարեր է շուռ տալու ու մենք միանգամից լավ ենք ապրելու, բայց ես հավատում եմ, որ նրա ընտրած ուղղին ճիշտ է, ու եթե նրան չխանգարեն հաստատ մի քանի տարի հետո ժողովուրդը իր վրա կզգա դա, ոչ թե նկարովի 13-14% տնտեսական աճ արձանագրվի ու դա ոչ մի ձևով չանդրադառնա ժողովրդի վրա:
Եվ իհարկե մենք նույնպես ամեն մեկս մեր տեղում պիտի աշխատենք դրան հասնելու համար: