իսկապես 14 տարեկան ես?
կարող եմ 2 բան ասել գրառումիդ կապակցությամբ?
1. որ հիմա ավելի շատ գործարաններ են վաճառվել, քան առաջ... ինչու? որպիսի փակվի ներկայիս վարչապետի խաղամոլության պատճառով բացված բերանները
2. ժողովուրդը հիմա ավելի սոված է, քան Լևոնի ժամանակ... միայն նա, որ Սովետական մարդը, որը դեռ ապրում էր Լևոնի ժամանակով, ուներ հանգստի օրեր, ուներ միջին
աշխատավարձ, որով կարողանում էր ապահովել իրեն ու իր ընտանիքը: (Իսկ եթե պանդուխտներ կային, հիմա կրկնակի անգամ ավելացել է նրանց քանակը:) Լևոնի ժամանակ ով սեփական ինչ-որ բան ուներ? իսկ հիմա ամեն ինչ է սեփական` շենքեր, գործարաններ, ամբողջ մի թաղամաս, պետական պոլիկլինիկաները, հերթը հասել է դպրոցներին ....
Չմոռանանք վերջապես, որ Լևոնի կառավարման օրոք, մենք պատերազմի մեջ էինք, իսկ որ պետությունը կարող էր տնտեսկան վերէլք ապրել նման պայմաններում?
իսկ հիմա? մոտ 10 տարի է պատերազմ չկա, տնտեսական աճ չկա, բոլորը մոնոպոլիստներ են, հարկեր չեն վճարվում... հետևաբար պետականորեն սահմանված աշխատավարձը բավարար չափով չէ, քանի որ, եթե հարկ էլ վճարվում է, նախօրոք պայմանավորված մագարիչովբյուջե մտնում է դրա 1/3: Եվ փոխարեն, որ մենք ունենանք աճող, զարգացող պետության կարգավիճակ, ունենք խղճուկ մի պետականություն և տնտեսականություն` ոմանց շնորհիվ, ինչու? արժանի չենք? ՄԵՆՔ հարուստ երկիր ենք, բայց այդ հարստություից միայն քչերն են օգտվում, ու միշտ եղել ենք ու կլինենք կռվախնձոր (ես էլ արդեն 2րդ խնձորն եմ ուտում)
Նայեք, մեկ մեկ էլ լսեք ''մեր" ներկայիս վարչապետ, նախագահի թեկնածու ՍՍ-ին... ինչ կտեսնենեք?
Միայն նրա տեսքը հերիք է ու ամեն ինչ նրա մասին ասում է, էլ չեմ ասում նրա խոսքի մասին......
Հոգնել եմ այս տաղտկալի երկրի արդեն բնավորություն դարձաձ ձանձրալի քաղաքականությունից ու պետական այրերի միանմանությունից
ՄԵԶ նոր շունչ է պետք... բայց ճահճի մեջ հնարավոր չէ շնչել
Էջանիշներ