Այդ նույն տրամաբանությամբ, եթե 96-ին արյուն թափվեր, դուք կմեղադրեիք Վազգեն Մանուկյանին իշխանատենչության մեջ: Հետաքրքիր է ինչ կանեիք դու, եթե նրա տեղը լինեիք: Մի բան էլ ավելացնեմ, եթե նա առաջնորդվեր միայն անձնական շահերով, այսինքն ամեն գնով իշխանություն վերցնել(ի դեպ նա 91-ին էլ ուներ այդ շանսը, քանի որ ամենաբարձր պաշտոնը ուներ և կարող էր իր լծակներով այնպես անել որ ինքը դառնա նախագահ, այլ ոչ ԼՏՊ-ն, եթե այս թեման հետաքրքրում է կարող եքկարդալ
http://www.vazgenmanukyan.am/index.p...=121&menu2=121), կարող է թույլ տար, որ մի քանի հարյուր մարդ սպանվեր, բայց նա այդ նպատակը չուներ, նա երկրի ապագայի մասին էր մտածում այդ պահին: Սարսափելի է այն իշխանությունը, որն արյունով է գալիս: Էլ չեմ ասում, թե հետո ինչքան էին մեղադրելու ՎՄ-ին:
Այս խոսքերը ընդհանրապես չեմ հասկանում: Այսինքն մեզ լավ նախագահ պետք չի, մենք արժանի չենք դրան, ամեն ինչ լավ է, և պետք է չէ ոչ մի բան փոխել, ինչ որ մազոխիստական մտքեր են: Եթե շատերն են ձեր նման մտածում, էն էլ այդքան երիտասարդ լինելով, ապա հասկանալի է, թե ինչու է դարերից դար հայերը այսպես քռչոտ ապրում: Ես ոչ մի դեպքում չեմ ուզում ձեզ վիրավորած լինել, պարզապես իմ համար բավական աբսուրդային է ձէր միտքը:
Էջանիշներ