User Tag List

Էջ 10 42-ից ԱռաջինԱռաջին ... 6789101112131420 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 136 համարից մինչև 150 համարի արդյունքները՝ ընդհանուր 622 հատից

Թեմա: Վազգեն Մանուկյան

  1. #136
    Մշտական անդամ Smergh-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2007
    Գրառումներ
    343
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վազգեն Մանուկյան

    Մեջբերում Quadro-ի խոսքերից Նայել գրառումը
    Թեկնածուներից ամենաարժանին ինքնա իմ կարծիքով, ես ձայնս կտաի իրան եթե մի փոքր հույս ունենաի որ կանցնի:
    Արդեն պարզից էլ պարզ է, որ լինելու է երկրորդ փուլ, ընդ որում երկու ելքով, մեկը երբ ՍՍ-ն ու ընդիմության թեկնածուն, երկրորդը ընդիմության երկու թեկնածուներ են դուրս գալիս երկրորդ փուլ,այդ դեպքում ինչո՞ւ չընտրել արժանավորին, միգուցե հենց նա էլ կլինի երկրորդ փուլում: Միևնույնն է այդ պարագայում դու վնաս չես տալիս ընդիմությանը, այլ օգնում ես քո հավանած քաղաքական գործչին, իսկ այն լուրերը որոնք զանազան ձևերով թե' լևոնականները, թե' իշխանությունները ձայն փախցնելու նպատակով տարածում են Մանուկյանի հասցեին, թե իբր նրան տված ձայները կորած են` պարզապես անհեթեթություն են, որովհետև չեմ կարծում` թե ազնիվ ու խելացի ընտրողը կարող է իր ձայնը Մանուկյանի փոխարեն տա դրանցից որևէ մեկին, իսկ ընդիմադիր դաշտն Մանուկյանին տված ձայների շնորհիվ ամենևին չի կորցնում իր ձայները:
    Վերջին խմբագրող՝ Smergh: 15.02.2008, 11:02:
    Մասիս-Սիփան ու նաև Վան
    Ե՞րբ տի կրկին Հայոց Տուն գան...

    Եթե ուզում ես Եկիրդ Երկիր լինի` միացի՛ր

  2. #137
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,771
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վազգեն Մանուկյան

    Մեջբերում Koms-ի խոսքերից Նայել գրառումը
    շատ թույլ գործիչ է, հնացած-մաշված գաղափարներով, կյանքը-ժամանակը վաղուց արդեն առաջ է անցել, իսկ ինքը դեռ դոփում է նույն տեղում;
    Մինչև մեր պետությունը չանցնի Ձեր ասած այդ «հնացած-մաշված գաղափարներով» ոչ մի հնարավորություն չի ունենա «կյանքը-ժամանակը վաղուց արդեն առաջ է անցել» որակավորմանը հետևելու: Իսկ նրա գաղափարների հնության մասին կարծում եմ թերի եք տեղեկացված, եթե ուշադիր լինեք և հետևեք նրա գաղափարներին կհամոզվեք, որ նախ շատ արդիական են և հետո էլ նրանից լավ այսօրվա Հայաստանը ոչ մեկս չենք պատկերացնում: Շնորհակալ եմ ուշադրության համար:

  3. #138
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վազգեն Մանուկյան

    Թեկնածուներից ամենաարժանին ինքնա իմ կարծիքով, ես ձայնս կտաի իրան եթե մի փոքր հույս ունենաի որ կանցնի:
    Հարգելի՛ս, իսկ ինչու՞ հույս չունես: Մի՞թե այն մարդուն ես տալու, որն «ավելի շատ շանսեր ունի»: Այդպիսի բան չկա. բոլորը հավասար շանսեր ունեն, իսկ Սերժը՝ մի քիչ ավելի հավասար: Իշխանությունները հավասարապես չեն թույլ տալու և՛ Վազգենին, և՛ Լևոնին, և՛ Վահանին, և՛ մնացած բոլոր թեկնածուներին:
    Ձայնդ տուր, իսկ հետո տե՛ր կանգնիր այդ ձայնին: Ուրիշ ելք չկա…

  4. #139
    Լիարժեք անդամ Che_Guevara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2007
    Գրառումներ
    131
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վազգեն Մանուկյան

    Ախր հարգելի ֆորումցիներ, ես չեմ հականում այն մարդկանց (այդպիսի մարդիկ շատ քիչ են) ովքեր իսրտե հավատում են Վազգեն Մանուկըանի հաղթանակին: Վազգեն Մանուկյանը շատ լավ մարդ է, ու ինչքան ել իմ գաղափարակիցները նրան մեղադրում են ծախվածության մեջ, ես նրան համարում եմ ամենաքիչ "ծախված" քաղաքական գործիչը:

    Դեռ ընտրտրշավից առաջ ես ասում եի, որ որոշ մարդիկ Վազգեն Մանուկյանի հետ ավելի մեծ հույսեր են կապում, քան նա է կապում ինքն իր հետ (նույնիսկ անեկդոտ էի պատմել ոչխարի ու եզդու մասին, որը ոչխարի գինը այնքան բարձր էր ասել, որ ոչխարի ուշքը գնացել էր ծիծաղից)
    Ընտրտրշավի ընթացքը ցույց տվեց, որ նա ոչ մի լուրջ մտադրություններ չունի, ոչ մի պլանավորված քայլեր չի անում իր ընտրազանգվածը մեծացնելու համար, և ընտրարշավում բավարարվում է միայն կծկտուր ու անորոշ հայտարարություններով, որոնք նույնիսկ թիրախ չունեն, ու օդի մեջ կորում գնում են: Կարծում եմ բոլորն էլ զգում են, որ նա չունի խարիզմա, իր հռետորական ձիրքով նա չի գերազանցում հասարակ դասախոսի կամ նույնիսկ քիմիայի ուսուցչի: Ժողովուրդը ուղակի չի լսում նրան:

    Ովքեր ներկա էին Շենգավիթում "Մետրո թատրոն" ում ունեցած իր հանդիպմանը, տեսել են, որ դահլիճը 70%-ով էր լիքը (կամ, եթե կուզեք, 30%-ով դատարկ էր) . Ապսոս, որ ես վերջին 20-30 րոպեն հասա, բայց ականատես եղա նրան, ինչի մասին վերեվում ասում էի:
    Վազգան մանուկյանը խոսում էր, մարդկանց մի մասը թերթ էր կարդում, մի մասը զրուցում էին իրար հետ, ու երբ նա խնդրում էր, որ մարդիկ հարցեր տան, երկար լռությունից հետո մեկը կանգնում էր, ու ինչ որ կծկտուր հարց էր տալիս: Այդ հանդիպումը ինձ հիշեցնում էր ծերանոցի բնակիչների հետ հանդիպում, որտեղ հավաքվածներից քչերը գիտեին թե ում հետ են հանդիպում: Վերջում Վազգեն Մանուկյանը ասեց: "Ժողովուրդ, եթե մրսում եք, ուզում եք արդեն գնանք?!"

    Կարճ ասած ես այս մարդու մոտ, այս ընտրություններում ոչ մի ակտիվություն չեմ նկատել, ու իզուր եմ համարում այն մարդկանց հույսերը, ովքեր այնքան համարձակ են իրենց երազներում, որ Վազգան Մանուկյանին պատկերացնում են նախագահի պաշտոնում: Մանուկյանի աստղային ժամն արդեն անցավ:

  5. #140
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2008
    Գրառումներ
    233
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վազգեն Մանուկյան

    Իմ կարծիքով, Հայաստանի Հանրապետության պատմության մեջ միակ ընդդիմադիր գործիչը եղել է Վազգեն Մանուկյանը, ով իսկապես համոզիչ հաղթանակ է տարել ընտրություններում իշխանական թեկնածուի նկատմամբ, սակայն... եղավ այն ինչ եղավ...
    Վազգեն Մանուկյանը խելացի քաղաքակակն գործիչ է, ունի լավ քաղաքական գործչին բնութագրող դրական հատկանիշ` հավասարակշռվածություն, երևակայի ահավոր բաներ չունի, որ կարելիա իրան մասին ասել, բայց ինքը կարծես թե մոռացված քաղ. գործիչ է, և նրա դարն ավարտվել է:

  6. #141
    Լիարժեք անդամ Che_Guevara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2007
    Գրառումներ
    131
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վազգեն Մանուկյան

    Մեջբերում Guetta-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմ կարծիքով, Հայաստանի Հանրապետության պատմության մեջ միակ ընդդիմադիր գործիչը եղել է Վազգեն Մանուկյանը, ով իսկապես համոզիչ հաղթանակ է տարել ընտրություններում իշխանական թեկնածուի նկատմամբ, սակայն... եղավ այն ինչ եղավ...
    Վազգեն Մանուկյանը խելացի քաղաքակակն գործիչ է, ունի լավ քաղաքական գործչին բնութագրող դրական հատկանիշ` հավասարակշռվածություն, երևակայի ահավոր բաներ չունի, որ կարելիա իրան մասին ասել, բայց ինքը կարծես թե մոռացված քաղ. գործիչ է, և նրա դարն ավարտվել է:
    Կարդա իմ նախորդ գրառումը, ու եթե որոշել ես իմ ասածին ընդդիմախոսել, ապա խնդրում եմ հիմնավորիր ասածներդ: Օրինակ` երբ ասում ես, որ նա ամենաիսկական ընդդիմադիր գործիչն է, ասա, թե այս ընտրություններում ինչով է արտահայտվել նրա ընդդիմադիր լինելը: Կամ եթե ասում ես, որ նա լավ քաղաքական գործիչ է. և օժտված է համապատասխան արժանիքներով, խնդրում եմ թվարկիր դրանք: Խնդրում եմ նայև, որ թվարկումտ չսկսես "բարի", "հոգատար ամուսին" և այլ նման հատկանիշներով, քանի որ դրանք քաղաքական կատեգորիա չեն:

  7. #142
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,771
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վազգեն Մանուկյան

    Մեջբերում Che_Guevara-ի խոսքերից Նայել գրառումը
    Ախր հարգելի ֆորումցիներ, ես չեմ հականում այն մարդկանց (այդպիսի մարդիկ շատ քիչ են) ովքեր իսրտե հավատում են Վազգեն Մանուկըանի հաղթանակին: Վազգեն Մանուկյանը շատ լավ մարդ է, ու ինչքան ել իմ գաղափարակիցները նրան մեղադրում են ծախվածության մեջ, ես նրան համարում եմ ամենաքիչ "ծախված" քաղաքական գործիչը:

    Դեռ ընտրտրշավից առաջ ես ասում եի, որ որոշ մարդիկ Վազգեն Մանուկյանի հետ ավելի մեծ հույսեր են կապում, քան նա է կապում ինքն իր հետ (նույնիսկ անեկդոտ էի պատմել ոչխարի ու եզդու մասին, որը ոչխարի գինը այնքան բարձր էր ասել, որ ոչխարի ուշքը գնացել էր ծիծաղից)
    Ընտրտրշավի ընթացքը ցույց տվեց, որ նա ոչ մի լուրջ մտադրություններ չունի, ոչ մի պլանավորված քայլեր չի անում իր ընտրազանգվածը մեծացնելու համար, և ընտրարշավում բավարարվում է միայն կծկտուր ու անորոշ հայտարարություններով, որոնք նույնիսկ թիրախ չունեն, ու օդի մեջ կորում գնում են: Կարծում եմ բոլորն էլ զգում են, որ նա չունի խարիզմա, իր հռետորական ձիրքով նա չի գերազանցում հասարակ դասախոսի կամ նույնիսկ քիմիայի ուսուցչի: Ժողովուրդը ուղակի չի լսում նրան:

    Ովքեր ներկա էին Շենգավիթում "Մետրո թատրոն" ում ունեցած իր հանդիպմանը, տեսել են, որ դահլիճը 70%-ով էր լիքը (կամ, եթե կուզեք, 30%-ով դատարկ էր) . Ապսոս, որ ես վերջին 20-30 րոպեն հասա, բայց ականատես եղա նրան, ինչի մասին վերեվում ասում էի:
    Վազգան մանուկյանը խոսում էր, մարդկանց մի մասը թերթ էր կարդում, մի մասը զրուցում էին իրար հետ, ու երբ նա խնդրում էր, որ մարդիկ հարցեր տան, երկար լռությունից հետո մեկը կանգնում էր, ու ինչ որ կծկտուր հարց էր տալիս: Այդ հանդիպումը ինձ հիշեցնում էր ծերանոցի բնակիչների հետ հանդիպում, որտեղ հավաքվածներից քչերը գիտեին թե ում հետ են հանդիպում: Վերջում Վազգեն Մանուկյանը ասեց: "Ժողովուրդ, եթե մրսում եք, ուզում եք արդեն գնանք?!"

    Կարճ ասած ես այս մարդու մոտ, այս ընտրություններում ոչ մի ակտիվություն չեմ նկատել, ու իզուր եմ համարում այն մարդկանց հույսերը, ովքեր այնքան համարձակ են իրենց երազներում, որ Վազգան Մանուկյանին պատկերացնում են նախագահի պաշտոնում: Մանուկյանի աստղային ժամն արդեն անցավ:
    Կասեմ ոչ Ձեր գրառմանը: Ամենևին չեմ կիսում Ձեր կարծիքը հիմա ասեմ ինչու:
    Եթե Մանուկյանը դեռ այն ժամանակ, որ խաբեությամբ ու սպառնալիքով խլեցին իրենից իշխանությունը, աներ ամեն ինչ թեկուզ արյան գնով, համոզված եմ, որ այսօրվա Ձեր գրառումների մեջ մեծ տառերով կնշեիք նաև դա: Եթե Մանուկյանը սպառնար որոշ մարդկանց և այդ մարդիկ իրենց աշխատողների, որ եթե դրոշակները չկպցնեք մեքենաների վրա աշխատավարձ չեք ստանա կամ եթե ամեն աշխատող գոնե 8 ձաjն չբերի նա դավաճան է և աշխատանքից կհեռացվի երևի այդ ժամանակ կասեիք, որ Մանուկյանը պայքարում է, քայլեր է անում ընտրազանգված ապահովելու Այն որ Մանուկյանն ուզում է իսկական ժողովրդավարություն ստեղծել դա անում են այնպես ինչպես ինքը: Իմ կողմից շատ հարգված ակումբի մի անդամ գրել էր ժողովրդավարության մասին,որը ձևական է ողջ աշխարհում, իսկ Մանուկյանը ուզում է դրան արդիական ու իրական բնույթ տալ և ոչ թե ուղղակի բառեր շարել իրաի հետևից: Իսկ ինչ վերաբերվում է մարդկանց թերթ կարդալուն կամ իրաի հետ խոսելուն ասեմ Մանուկյանը երբեք փողով կամ ստիպելով ոչ մեկի չի տարել միտինգի: Եթե պիտի գային այդ Ձեր ասած ցուրտ տեղում թեթ կարդային ու իրար հետ խոսոին, թող թերթ կարդացողը կարդար տանը տաք տեղում իսկ իրաի հետ խոսողներն էլ հավաքվեին մի բարում ու սուրճի ներքո խոսեին, դրանից՝ համոզված եմ Մանուկյանի վարկանիշը չի ընկինի ու ընտրազանգվածն էլ չի պակասի, Մանուկյանը անգամ 10 տարի հետո էլ կլինի արդի մտածող ու արժանի նախագահ, որը մեր պետությունը երբեք չի ունեցել ու եթե շատ լինեն մտածողները, որ Մանուկյանը շանս չունի, երբեք չի էլ ունենա մեր պետությունը արժանի նախագահ: Պարապ ու անտեղյակ ժողովրդին խաբելը այնքան հեշտ է, ուզում ես արի գնանք գյուղերը գոռանք, որ ավանդները տալու ենք ու կարկուտի հասցրած վնասը փոխհատուցենք տես ինչքան ընտրող կունենանք Ես երբևէ Մանուկյանից նման բան չեմ լսել ու տեսել: Շնորհակալ եմ ուշադրության համար:
    Հ.Գ.Գրառումս ոչ մի դեպքում չվերագրեք Ձեր անձին և ոչ մի վիրավորական միտում չունեմ, խոսում եմ գաղափարների մասին:

    Ավելացվել է 5 րոպե անց
    Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի՛ս, իսկ ինչու՞ հույս չունես: Մի՞թե այն մարդուն ես տալու, որն «ավելի շատ շանսեր ունի»: Այդպիսի բան չկա. բոլորը հավասար շանսեր ունեն, իսկ Սերժը՝ մի քիչ ավելի հավասար: Իշխանությունները հավասարապես չեն թույլ տալու և՛ Վազգենին, և՛ Լևոնին, և՛ Վահանին, և՛ մնացած բոլոր թեկնածուներին:
    Ձայնդ տուր, իսկ հետո տե՛ր կանգնիր այդ ձայնին: Ուրիշ ելք չկա…
    Բյուր ջան ո՞նց անենք, որ մեր նման մտածողները շատանան: Ախր ինչքան կարելի է կրկնել նույն անիմաստ գաղափարը «մեկա շանս չունի» ունի ու կտեսնենք թե շանս ունեցողները ինչ կանեն:
    Վերջին խմբագրող՝ keyboard: 16.02.2008, 09:45: Պատճառ: Գրառման ավելացում

  8. #143
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,455
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վազգեն Մանուկյան

    Գիտեք, Վազգեն Մանուկյանի ծրագիրը երեկ արդեն երրորդ անգամ ուշադիր կարդացի, թերևս համաձայն եմ շատ մտքերի, մանավանդ նրանց, որ ներկա իրավիճակի մասին են, ու ինձ թվաց, որ գրեթե բոլոր հարցերում, բացի արտաքին քաղաքականությունից ու Ղարաբաղի խնդրից, նրա գաղափարները մեկին մեկ համընկնում են Տեր–Պետրոսյանի գաղափարների հետ, թեպետ տարբեր նախադասություններ են գրված։ Ես այդ մարդուն արդեն հասկանում եմ, նա Տեր–Պետրոսյանի հետ միավորվել չի կարող։ Ոչ թե նա լավն է, Տեր–Պետրոսյանը վատն է, կամ հակառակը, այլ նա ի վիճակի չի այդ քայլին գնալու, նրանք տարբեր մարդիկ են, տարբեր անհատականություններ, նրանց ճանապարհները ժամանակին խաչվեցին ու հեռացան, մի քանի տարով նրանց միացրեց ընդհանուր ազգային գաղափար, իսկ հետո նրանց անջատեց մարդկային անհատականությունների անհամատեղելիությունը տրված բնության կողմից։ Համակրում եմ Մանուկյանին, ու ինչ որ տեղ նաև ցավում նրա համար։ Նա լավ մարդ է, ազնիվ է, ունեցել է վրիպումներ, արդեն նաև հասկանում եմ 96–յան նրա վրիպումների պատճառները։ Նա պարզապես մի քիչ կասկածամիտ է ու երկչոտ, ու այդ մի քիչը նրան խանգարեց քաղաքական կարիերայում բարձունքների հասնելուն։ Ինչևէ, ձեզ՝ Մանուկյանին ընտրողներիդ հաջողություն եմ մաղթում։ Իմիջայլոց, մայրս էլ է նրան ընտրում։

  9. #144
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,771
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վազգեն Մանուկյան

    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը

    Անհամեստ հարց Իսկ դու ում ես ընտրելու, շատ ուրախ եմ, որ բավականին մատչելի ներկայացրել ես Մանուկյանի ու ԼՏՊ-ի տարբերությունները, բայց կավելացնեմ մի բան Մանուկյանը ուղղակի չկարողացավ ժամանկին գռփել չռփել դրա համար էլ նրանց ուղիները խաչվեցին ու հեռացան: Այսօր ԼՏՊ-ն շատ բաներով է պարտական Մանուկյանին գոնե նրա խելքի համար:
    Մենք կամաց-կամաց սկում ենք համախոհական մտերմություն ձեռք բերել

  10. #145
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,455
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վազգեն Մանուկյան

    Մեջբերում keyboard-ի խոսքերից Նայել գրառումը
    Անհամեստ հարց Իսկ դու ում ես ընտրելու, շատ ուրախ եմ, որ բավականին մատչելի ներկայացրել ես Մանուկյանի ու ԼՏՊ-ի տարբերությունները, բայց կավելացնեմ մի բան Մանուկյանը ուղղակի չկարողացավ ժամանկին գռփել չռփել դրա համար էլ նրանց ուղիները խաչվեցին ու հեռացան: Այսօր ԼՏՊ-ն շատ բաներով է պարտական Մանուկյանին գոնե նրա խելքի համար:
    Մենք կամաց-կամաց սկում ենք համախոհական մտերմություն ձեռք բերել
    Ինձ թվում է պարզ է, որ ես ընտրում եմ Տեր–Պետրոսյանին։ Թեպետ նա իրականում մի քիչ գոռոզ է, բայց դա չի խանգարում նրան ուժեղ քաղաքական գործիչ ու նաև վառ անհատականություն լինելու։ Ընտրում եմ ոչ թե Տեր–Պետրոսյան անձին, այդ անձը ինձ այնքան էլ դուր չի գալիս, այլ ընտրում եմ նրա ծրագիրը, գաղափարները, և ի վերջո քաղաքական գործչին
    Ինչ վերաբերում է գռփել–չգռփելուն, ապա նույնիսկ ամենազարգացած երկրներում գռփում են, ուրիշ բան որ գռփում են քաղաքակիրթ ձևերով, որ հանկարծ գռփվողը իրեն շատ անհարմար վիճակում չզգա։ Ու այստեղից մի լավ խրատ է ծնվում գռփողներին՝ գռփիր այնպես, որ պետությունդ ու քաղաքացին դրանից որքան հնարավոր է քիչ տուժեն

  11. #146
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,771
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վազգեն Մանուկյան

    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչ վերաբերում է գռփել–չգռփելուն, ապա նույնիսկ ամենազարգացած երկրներում գռփում են, ուրիշ բան որ գռփում են քաղաքակիրթ ձևերով, որ հանկարծ գռփվողը իրեն շատ անհարմար վիճակում չզգա։ Ու այստեղից մի լավ խրատ է ծնվում գռփողներին՝ գռփիր այնպես, որ պետությունդ ու քաղաքացին դրանից որքան հնարավոր է քիչ տուժեն
    Այո եթե ամեն ինչ արվի չափի մեջ՝ գոհ կլինեն բոլորը, տեսնենք ինչով կավարտվի մեր ժողովրդի ճակատագիրը 19-ից հետո

  12. #147
    չմեծացած ChildOfTheSky-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.12.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,168
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վազգեն Մանուկյան

    Այո եթե ամեն ինչ արվի չափի մեջ՝ գոհ կլինեն բոլորը, տեսնենք ինչով կավարտվի մեր ժողովրդի ճակատագիրը 19-ից հետո
    Մեր ժողովրդի ճակատագիրը ավարտվելու միտում չունի , մենք կպայքարենք դրա համար և կհաղթենք:

  13. #148
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    30.10.2007
    Գրառումներ
    115
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վազգեն Մանուկյան

    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինձ թվում է պարզ է, որ ես ընտրում եմ Տեր–Պետրոսյանին։ Թեպետ նա իրականում մի քիչ գոռոզ է, բայց դա չի խանգարում նրան ուժեղ քաղաքական գործիչ ու նաև վառ անհատականություն լինելու։ Ընտրում եմ ոչ թե Տեր–Պետրոսյան անձին, այդ անձը ինձ այնքան էլ դուր չի գալիս, այլ ընտրում եմ նրա ծրագիրը, գաղափարները, և ի վերջո քաղաքական գործչին
    Ինչ վերաբերում է գռփել–չգռփելուն, ապա նույնիսկ ամենազարգացած երկրներում գռփում են, ուրիշ բան որ գռփում են քաղաքակիրթ ձևերով, որ հանկարծ գռփվողը իրեն շատ անհարմար վիճակում չզգա։ Ու այստեղից մի լավ խրատ է ծնվում գռփողներին՝ գռփիր այնպես, որ պետությունդ ու քաղաքացին դրանից որքան հնարավոր է քիչ տուժեն
    ԼՏՊ-ն հիմնականում ռազբորկեք է անում:
    Իշխանության տարիներին և քարորզարշավի ընթացքում նրա պահվածքից էլ պետք է եզրակացություններ ասել, միայն սիրուն մտքերով չի հարցը լուծվում:
    Վերջին խմբագրող՝ Ancord: 16.02.2008, 13:56:

  14. #149
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2008
    Գրառումներ
    233
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վազգեն Մանուկյան

    Մեջբերում Che_Guevara-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարդա իմ նախորդ գրառումը, ու եթե որոշել ես իմ ասածին ընդդիմախոսել, ապա խնդրում եմ հիմնավորիր ասածներդ: Օրինակ` երբ ասում ես, որ նա ամենաիսկական ընդդիմադիր գործիչն է, ասա, թե այս ընտրություններում ինչով է արտահայտվել նրա ընդդիմադիր լինելը: Կամ եթե ասում ես, որ նա լավ քաղաքական գործիչ է. և օժտված է համապատասխան արժանիքներով, խնդրում եմ թվարկիր դրանք: Խնդրում եմ նայև, որ թվարկումտ չսկսես "բարի", "հոգատար ամուսին" և այլ նման հատկանիշներով, քանի որ դրանք քաղաքական կատեգորիա չեն:
    Che_Guevara, ինձ մոտ նենց տպավորությունա, որ իմ գրածը լավ չես կարդացել, կամ լավ չես ըմբռնել: Բայց ովա ասում, որ ես որոշել եմ քո գրածին ընդդիմանալ: Ես էլ դու էլ գրել ենք համարյա նույն բանը, մասնավորապես այն, որ ինքը վատ մարդ չի, բայց իրա դարն ավարտվելա: Բացի այդ ես չեմ ասել, որ ինքը ամենաիսկական ընդդիմադիր գործիչն է: Հրավիրում եմ ձեր ուշադրությունը իմ նախորդ գրառումից-- "Հայաստանի Հանրապետության պատմության մեջ միակ ընդդիմադիր գործիչը եղել է Վազգեն Մանուկյանը, ով իսկապես համոզիչ հաղթանակ է տարել ընտրություններում իշխանական թեկնածուի նկատմամբ,". Սա 1996 թվականի մասին է խոսքը, հարգելիս:

  15. #150
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    30.10.2007
    Գրառումներ
    115
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վազգեն Մանուկյան

    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Գիտեք, Վազգեն Մանուկյանի ծրագիրը երեկ արդեն երրորդ անգամ ուշադիր կարդացի, թերևս համաձայն եմ շատ մտքերի, մանավանդ նրանց, որ ներկա իրավիճակի մասին են, ու ինձ թվաց, որ գրեթե բոլոր հարցերում, բացի արտաքին քաղաքականությունից ու Ղարաբաղի խնդրից, նրա գաղափարները մեկին մեկ համընկնում են Տեր–Պետրոսյանի գաղափարների հետ, թեպետ տարբեր նախադասություններ են գրված։ Ես այդ մարդուն արդեն հասկանում եմ, նա Տեր–Պետրոսյանի հետ միավորվել չի կարող։ Ոչ թե նա լավն է, Տեր–Պետրոսյանը վատն է, կամ հակառակը, այլ նա ի վիճակի չի այդ քայլին գնալու, նրանք տարբեր մարդիկ են, տարբեր անհատականություններ, նրանց ճանապարհները ժամանակին խաչվեցին ու հեռացան, մի քանի տարով նրանց միացրեց ընդհանուր ազգային գաղափար, իսկ հետո նրանց անջատեց մարդկային անհատականությունների անհամատեղելիությունը տրված բնության կողմից։ Համակրում եմ Մանուկյանին, ու ինչ որ տեղ նաև ցավում նրա համար։ Նա լավ մարդ է, ազնիվ է, ունեցել է վրիպումներ, արդեն նաև հասկանում եմ 96–յան նրա վրիպումների պատճառները։ Նա պարզապես մի քիչ կասկածամիտ է ու երկչոտ, ու այդ մի քիչը նրան խանգարեց քաղաքական կարիերայում բարձունքների հասնելուն։ Ինչևէ, ձեզ՝ Մանուկյանին ընտրողներիդ հաջողություն եմ մաղթում։ Իմիջայլոց, մայրս էլ է նրան ընտրում։
    Եթե ինչպես դու ես ասում, նա երկչոտ ու կասկածամիտ լիներ, չէր առաջնորդի ղարաբաղյան շարժումը, ոչ էլ կվերակազմավորեր բանակը ու հաղթանակներ կտաներ: Նա երբեք չի երազել զուտ քաղաքական բարձրունքների մասին, նրա նպատակը զարգացող, աշխարհի ժամանակի հետ քայլող Հայաստան և երջանիկ ու ազատ մարդիկ տեսնելն է:

Էջ 10 42-ից ԱռաջինԱռաջին ... 6789101112131420 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Վազգեն ջան, շնորհավոր :)
    Հեղինակ՝ Բարեկամ, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 43
    Վերջինը: 14.06.2010, 15:39
  2. Վազգեն, ծնունդդ շնորհավո՜ր
    Հեղինակ՝ Արշակ, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 38
    Վերջինը: 08.06.2009, 03:25
  3. Վազգեն ջան, շնորհավոր :)
    Հեղինակ՝ Selene, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 33
    Վերջինը: 10.06.2008, 01:49
  4. Երկրորդ Փուլ Լևոն Տեր-Պետրոսյան – Վազգեն Մանուկյան ՞
    Հեղինակ՝ voter, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 2
    Վերջինը: 24.01.2008, 18:30

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •