Աստված չանի գա էն օրը , որ մենք ունենանք համազգային կուսակցություն : Լիովին համաձայն եմ Երվանդի հետ , որ Դաշնակցությունն է կրում պատասխանատվությունը առաջին հանրապետության տարիներին մեր կորցրած հողերի :
Վերջին տարիներին Դաշնակցության կենտրոն տեղափոխվեց Մոսկվա : Դա խիստ մտահոգության տեղիք է տալիս : Չեմ ժխտում , որ մինչ այդ ԱՄՆ-ն օգտագործել է իր ազդեցությունը Դաշնակցության վրա Խորհրդային Հայաստանում լծակներ ունենալու համար , սակայն ԱՄՆ-ն բոլոր ժամանակներում մտահոգված է իր շահով խիստ երկարաժամկետ հատվածում , ինչից կարողանում են օգտվել նաև մեզ նման փոքր երկրները կարճաժամկետ հատվածում : Բացի այդ ԱՄՆ-ն ձգտում է մեր երկրներում ժողովրդավարության հիմքը դնել , ինչը նույնպես բխում է իր խահերից , բայց նաև համընկնում է մեր շահերի հետ , սակայն Ռուսաստանը այն երկիրը չէ , որ ցանկանում է տեսնել ժողովրդավարական Հայաստան : Վահան Հովհաննիսյանին սատար են կանգնած հենց այն դաշնակցական ուժերը , որոնք սերտ կապեր ունեն ներկայիս ռուսական պետական ապարատի հետ : Վահան Հովհաննիսյանին տեսնելով Հայաստանի նախագահի պաշտոնում ` տեսնում եմ խիստ ռուսամետ Հայաստան , ինչը չի բխում Հայաստանի շահերից :
Էջանիշներ