Ուլուանա-ի խոսքերից
Գալատեա–ի հետ համամիտ եմ։ Ուղղակի այստեղ վեճը հանգում է այն հարցին, թե ընդհանրապես որն ենք համարում գեղարվեստական գրականության դերն ու նպատակը և ըստ այդմ՝ նաև գնահատման չափանիշներն ու ուղենիշները։ Սա շատ լուրջ խնդիր է, և կարծում եմ՝ այսօրվա գրականության նկատմամբ մարդկանց խիստ հակասական վերաբերմունքի ու գնահատականների պատճառը հենց այդ դերի ու նպատակի անորոշությունն ու քաոսն է... Ի՞նչ խոսք, ճաշակի հարց էլ կա, դա ոչ ոք չի կարող ժխտել, բայց չէ՞ որ կան նաև որոշակի չափանիշներ, որոնցից ելնելով էլ մի ստեղծագործողը դառնում է դասական ու սերունդներ շարունակ բարձր գնահատվելով՝ մնում պատմության մեջ, իսկ մեկ ուրիշը իր ժամանակի հետ անցնում–գնում է՝ իրենից հետո ոչ մի նկատելի հետք չթողնելով...
Էջանիշներ