Կարո՞ղ է որևէ մեկը ինձ բացատրել, թե ինչու ես՝ քաղաքացիս պիտի իմ ձայնը տամ Վազգեն Մանուկյանին, և ոչ ասենք Արթուր Բաղդասարյանին, կամ Վահան Հովհաննիսյանին։ Ինչո՞վ է նրա ծրագիրը տարբերվում մյուս թեկնածուների ծրագրերից։ Ի՞նչ կարող է անել այս մարդը, որ մյուսները անել չեն կարող։ Միակ տարբերությունը որ ես տեսնում եմ նրա լուսապայծառ լայն ճակատն է, խելացի դեմքը, ծանրակշիռ շարժուձևերը, դրանք նախագահ դառնալու համար փաստարկներ չեն։
Աչքիս շատ քաղաքացիներ սկսել են նախագահ ընտրել այնպես, ինչպես շատ կանայք արդուկ են ընտրում՝ գույնին նայելով