բա էսօրվա տեսածս երազը վաբշե բոցն էր.
Ինձ ու ախպորս եմ տեսել, Գոռին, Նորոյին, մերոնցից էլի մի քանի հոգու (բայց խոսքի ոչ մեկս ոչ մեկիս նման չէինք): Ինչ-որ անհայտ տեղում ինչ-որ բան էինք ման գալի: Մի հատ բանալի գտանք, մտանք մի հատ մութ տեղ, էտի պարզվեց հին եգիպտական շինություն ա (չնայած հայկական ձևով ա սարքած), մեջը ինչ-որ սարք ա դրած: Մերոնք էտ ինչ-որ բանը սկսեցին ման գալ, մեկ էլ էտ սարքի վրա դեղին լույս սկսեց թարթել, մերոնք թռան, ես էլ հետևներից: Մտածեցի, որ երևի ինչ-որ ռադիոակտիվ ճառագայթներ էր բաց թողում: Մի քանի վախտ հետո մերոնցից մնացին մենակ ես, ախպերս ու Նորոն: Էլի մտանք էտ տեղը, մեկ էլ էլի էտ լույսը սկսեց թարթել, էտ երեքովս միլիոն բաց արած թռանք: Մի քիչ վազեցինք, հասանք քաղաք: Քաղաքում էլ մի հատ Նյու-Յորքի կամրջի նման կամուրջ կար: Մի քանի վայրկյանում հասանք Պոլիտեխնիկ: Նայում եմ Նորոյին, տենում եմ Նորոն չի, Սամոն ա (բայց խոսքի Սամոյին հեչ նման չի): Վոբշմ, հաջող արեցի, ախպորս հետ հելա, մտածում եմ, կարող ա՞ էտ ռադիացիայի պատճառով մեռնեմ: Ու ըտեղ քնիցս հելա:


Մեջբերել

, մի փոքր գնալուց հետո, ես իջնում եմ մեքենայից, որ գնամ տուն, հանկարծ տեսնում եմ, որ տեղանքն ինձ համար լրիվ անծանոթ է, բայց այդ տղան վստահեցնում է, որ մենք Երևանում ենք, ես փորձում եմ գտնել մեր տուն տանող գոնե մի ծանոթ ճանապարհ, ու ընդհանրապես Երևանը հիշեցնող մի շենք: Երկար քայլելով վերջապես գտնում եմ մեր համալսարանի սև շենքն ու դրա հիման վրա էլ ոտքով ճանապարհվում տուն: Բավականաչափ հոգնած հասնում եմ տուն, մայրս ընդառաջ է գալիս, ես փաթաթվում եմ մայրիկիս, պատմում, որ քաղաքում ամեն ինչ ինձ անծանոթ էր, հազիվ եմ գտել մեր տունը, ու նա պատասխանում է.
գոնե երազը լավ մեկնաբանող լիներ
3 տարեկան կլներ:Յանի յեսիմ ուր էինք գնացել, ու ինչ որ մեկը` ով իմ հետ էր, ասումա հես են քո երեխեքը /տղա ու աղջիկ/, ու չգիտեմ թե խի ուզում եմ ընտրել էդ երկուսից մեկին:

ինձ հայելու մեջ էի նայում ու մտածում էի. «Տեսնես փեսան ո՞վա» 

Էջանիշներ