Պատմեմ իմ առաջին հանդիպումը «ԴԱՐ» ակումբի անդամների հետ:
Օգոստոսի վերջն էր 2006 թիվ, մտա forum.dar.am ու հայտվեց մի էջ, որտեղ ասվում էր, որ այսուհետև «ԴԱՐ» ակումբի հասցեն www.akumb.am է: Մտա միքիչ նայեցի, հետո աչքս ընկավ Հանդիպում թեմային: Այդ ժամանակ բոլոր ընկերներս բանակ էին գնացել, տուրիստ ընկերներս էլ ամսի 29-ին թռնում էին իրենց երկրները: Ամսի 29-ին առավոտյան գնացի օդակայան, ճամփեցի, հետ եկա միքիչ քնեցի ու արթնացա իմանալով, որ արդեն օգոստոսի 30-ն է և այդ օրը ակումբի հանդիպման պիտի գնամ: Մի խոսքով ժամը 17:00-ին Թումանյանի արձանի մոտ շոգից տժում էի: Սպասեցի մոտ 2 ժամ՝ մարդ չկար: Կատաղել էի ու արդեն որոշել էի թե ինչ բովանդակության գրառում պիտի անեմ: Մինչ ինտերնետ մտնելը գնացի ընկերոջս տուն, միքիչ հաց կերա ու պատմեցի թե ինչ անպատասխանատու մարդիկ են: Բարեբախտաբար ընկերոջս մայրը ինձ հիշեցրեց, որ ոչ թե ամսի 30-ն է, այլ 29: Սիրտս հանգստացավ:
Հաջորդ օրը՝ օգոստոսի 30-ին, ժամը 17:00-ին գնացի Թումանյանի արձանի մոտ: Հեռվից տեսա, որ արդեն մի քանի հոգի հավաքվել էին:
Սկզբից գնացել էի նրանց կողքը ու ձայն չէի հանումՀետո զգացի, որ խոսում էին, թե ինչպես մի աղջիկ (այնտեղ նսածներից) Գերմանյայում անցկացրել էր իր վերջին 1 ամիսը: Հիշեցի, որ ֆորումում կար մի աղջիկ ում անունը Բյուրակն էր և պիտի հենց այդ օրը Գերմանիայից հասներ Երևան:
Մոտեցա հարցրեցի.
- Կներեք, դուք ակումբի՞ց եք:
- Հա
պատասխանեցին 3 հոգի: Հետո իմացա, որ այդ 3-ը Otar-ը, Բյուրակնը և Սահակն էին: Սկզբում չգիտեր ինչպես ներկայանամ՝ քաղաքացի՞, թե Սասուն: Գնացի մոտիկ և Սահակի ձեռքը սեղմելով ասացի.
- Սասուն:
- Սահակ, իսկ մականունդ ի՞նչ է:
- քաղաքացի:
Բոլորը անհասկանալի հայացքով վրաս էին նայում: Երևի չէին լսել, ո՛չ անունս, ո՛չ էլ մականունս:
Եկավ Անահիտը՝ այն ժամանակ Uluana-ն: Հետաքրքիր տպավորություն էր թողել իմ վրա: Ես նրան ավելի աշխույժ էի պատկերացնում, ավելի չաղ, բայց դե սիրում եմ, որ սխալվում եմ:
Հետո եկավ Արշակը: Չգիտես ինչու բոլորին բարևեց բացի Ուլուանային:
Խոսակցության ժամանակ պարզվեց, որ Արշակը Ուլուանայի եղբայրն է: Այդ ժամանակ եկավ Մասսագետը՝ Հովոն կամ այն ժամանակ Մրրիկ: Հավեսով տղա էր, ինձ ավելի հոգեհարազատ թվաց մնացածից: Նա էլ, բոլորին բարևեց, աղջիկներին պաչեց հերթը հասավ Բյուրակնին ու սկսեց ձեռ առնել: Մտածում էի երևի ընկեր ընկերուհի են դրա համար էլ շատ սիրելուց այլևս իրար չեն պաչում, կամ էլ ուզում են միտումնավոր խանդի տեսարան առաջացնեն: Հետո պարզվեց, որ կրկին քույր եղբայրներ են:
Հետո եկավ Հովսեփը, Kita-ն, Arisol-ը, Kiki-ն, Լիաննան, Մելիքը, StraNick-ը:
Հենց սկզբից շփվեցի Հովսեփի ու Սահակի հետ: Սահակը զարմանալի տպավորություն էր թողել իմ վրա: Նա ԱՄՆ-ում ուսանում է: Հետաքրքիր էր, որ և՛ ԱՄՆ-ում, և՛ Երևանում մենք հարևաններ դուրս եկանք:
Ակումբը շարժվեց դեպի մանկական երկաթուղի: Այնտեղ ես ու Սահակը գարեջուր խմեցինք ու լավ տպավորվել էր այն, որ Սահակը ինձ հարցրեց արդյո՞ք իրավունք ունենք դրսում գարեջուր խմել (ԱՄՆ-ում դա արգելված է):
Նստեցինք գնացքի անշարժ վագոնում և որոշեցին մաֆիա խաղալ: Դե ինչպես միշտ մաֆիա է ընկնում այն խաղացողը, որը երբեք մաֆիա չի եղել և մաֆիայի կանոններին այնքան էլ տեղիակ չէ: Ես, Սահակը ու չեմ հիշում ով մաֆիա էինք: Իհարկե մաֆիան պարտվեց: Սկզբում խաղը վարում էր StraNick-ը: Հետո բազմաթիվ խնդրանքներով նրան փոխարինեց Մելիքը, որն ի դեպ շատ ավելի վատ էր վարում
Մութն արդեն ընկել էր ու բավականին սոված էինք: Գնացինք Square One որտեղ խոսեցինք ու կերանք: Սահակը ու Հովսեփը շուտ գնացին: Kiki-ին ու Arisol-ին մինչև վերջ իրար խառնում էի
Երբ արդեն իրար լքում էինք, Նարեն՝ Arisol-ը ասաց, որ ինքը մի քանի օրից պիտի գնա Կապան, քանի որ նրա դասերը սկսվում էին ու հենց այդ պատճառով ցանկացավ և հրավիրեց բոլորիս հաջորդ երուշաբթի կրկին հավաքվենք, որ մի լավ «հաջող» ասենք:
Երկուշաբթի՝ սեպտեմբերի 1:
Նույն տեղը, նույն ժամին, սակայն արդեն ուրիշ դեմքեր: Սահակը արդեն ԱՄՆ-ում էր, հայտնվեցին նոր դեմքեր՝ Poet, Messia, Artgeo: Հետո իմացա, որ Artgeo-ն նոր էր ժամանել Վրաստանից ու ինքը ակումբի ամենասիրված անդամներից մեկն է և հենց դրա համար ավելի շատ մարդ կար քան նախորդ անգամ:
Poet՝ ջրիկ, մրիկ առաջին կուրսեցի էր:
Messia՝ հաջորդ օրը ակումբից հեռացվեց: Չափից դուրս ջրիկ էր, բավականին տհաճ ջրիկություն:
Artgeo` ջրիկ, բառի բոլոր իմաստներով: Հենց սկզբից ինձ ձեռ էր առնում: Ասում էր «Բարև ձեզ, ձեր անունը ի՞նչ է: Ակումբի՞ց եք: Ես էլ եմ ակումբից: Ինչու՞ ես եկել հանդիպման» և նման այլ պրիմիտիվ հումորներ ուներ:
Կռիվ անելու մտադրություն երբեք չառաջացավ:
Սրանք էին իմ առաջին 2 հանդիպումները: Ամենից շատ Մասսագետին ու Մելիքին սիրեցի: Ինչ-որ «տեսանկյունից» իրար նման էինք
Այդ հանդիպումների նկարները կարող եք նայել հետևյալ հղումներով՝
Օգոստոսի 30
Սեպտեմբերի 1
Էջանիշներ