Մարկուս-ի հետ դու համ փոքրանում, լրիվ պուճուր էրեխա ես դառնում, համ էլ իմաստուն պառավի նման էնքան խորն ես նայում աշխարհին, որ թվում ա հեսա-հեսա կոդը կկոտրես ու կսկսես մատրիցայից դուրս տեսնել: Ինքն անհավանական սիրուն ա՝ կարճ մազերով, նիհար, բարձրահասակ, ասես ինչ-որ կինոյի պերսոնաժ լիներ, ոչ թե իրական աշխարհի սովորական մարդ, ում կարելի ա փողոցում ուղղակի հանդիպել: Ու հա, ես ոնց ժամանակին Մարիին ու Ռուբիին էի մտածում, որ եթե ինձ մանկության ընկերներ հորինեի՝ էդպիսին կլինեին, էդպես էլ Մարն ա հորինած աշխարհիս պերսոնաժներից: Ու ինչ հրաշալի զգացողություն ա, երբ երևակայական ընկերները մարմնավորվում են:
Մուշու արև, ծիծաղ, պոզիտիվ, անսպառ էներգիա... աշխարհում շա՜տ հազվադեպ մարդիկ են ինձ էդքան դրական էներգիա հաղորդել: Մուշուի հետ պա դուշամ խորը խոսակցություններ վարել չստացվեց՝ երկուսս էլ ուժասպառ էինք, բայց լիքը զվարճացանք ու ծիծաղեցինք: Լարոին չստացվեց համոզել՝ որ ծխած չենք, Յոհանը համոզվեց, որ աննորմալ ենք, դեռ մի ժամ էլ առանց ոչ մեկի իրար հետ էինք ծիծաղում՝ անմխիթար գորշը վկա: Մուշուն նաև աննկարագրելի սիրուն ա, ինչ-որ եթերային փափկություն կա իր կերպարում: Փոքր ժամանակ խելագարվում էի քաղցր բամբակի համար ու Մուշուի կերպարն էդ ասոցիացիան էր առաջացնում՝ համով, փափուկ, եթերային պերսոնաժ էր ))
Սկեպտիկ ուրեմն Սկեպտը համարյա չէր խոսում, դեմքը միմիկա չէր արտահայտում, ինքը ոնց որ ինչ-որ առանց հույզերի մոլորակից եկած լիներ: Էն տպավորությունն էր, որ մի քանի տիեզերք ճանաչելուց հետո էս աշխարհի բանական արարածներն իր համար ձանձրալի էին, կողքից ուղղակի անփույթ հետևում էր, հազվադեպ մի երկու բան ասում, իր մասին որ հարցեր էիր տալիս, կարճ-կոնկրետ հաշվետվության նման պատասխանում ու էլի լռում... մի խոսքով մի այլ կարգի հետաքրքրասիրություն ա առաջացնում մարդու մոտ՝ հա ապարդույուն փորձում ես իրեն բացահայտել: Ես դեռ էլի փորձելու եմ

Էջանիշներ