Իսկ հիմա ես մասնագիտական բացատրություն տամ, թե ինչու սեքսով զբաղվելը ոչ միայն անհրաժեշտ չէ առողջությունը պահպանելու համար, այլև վնասակար է: Խոսքս նախաամուսնական սեքսի մասին է: Այն կարող է երեք հետևանք ունենալ.
1. անցանկալի հղիություն
2. սեռական ճանապարհով փոխանցվող ինֆեկցիա
3. հոգեհուզական սթրես
1. այս դեպքում մեծ մասամբ գործը վերջանում է հղիության արհեստական ընդհատմամբ, իսկ թե ինչ վնասներ է դա տալիս առողջությանը, կարող եք կարդալ
համապատասխան թեմայում
2. սեռական ճանապարհով փոխանցվող ինֆեկցիաներն արդեն հիվանդության անմիջական պատճառ են դառնում, որոնք, բնականաբար, լուրջ ազդեցություններ են ունենում առողջության վրա
3. հոգեհուզական սթրեսը ռիսկի գործոն է բազմաթիվ հոգեմարմնական հիվանդությունների համար
Իսկ ի՞նչը այն չէ: Չե՞ս մտածում, որ գուցե աղջիկը չի հանդիպել համապատասխան մարդու: Ի դեպ, պատահական ամուսնությունն էլ է առողջության համար շատ վատ, քանի որ դա էլ է հոգեհուզական սթրեսի աղբյուր:
Ես շատ աղջիկների գիտեմ, որ արդեն բավական առաջացած տարիքում են, բայց չեն ամուսնացել գիտե՞ս ինչու… որովհետև նրանց հանդիպած տղաները ինտելեկտով բավական ցածր են, չնայած գուցե միջինից բարձր ինտելեկտ ունեն:
Էջանիշներ