Որոշեցի թեմա բացել, քննարկման հնարավորություն լինի (սկզբնական գրառումը տեղադրված էր «Անկապ օրագրում»):
Բացարձակապես չեմ կարողանում ընդունել, երբ տղամարդն արգելում է կնոջը շփվել այլ տղամարդկանց հետ (կամ էլ հակառակը՝ կնոջ կողմից): Չմտնել ֆորումներ, ֆեյսբուքներ, 1մ-ից ավել չմոտենալ, և այլն: Մի-տեսակ նսեմացուցիչ է. վերջիվերջո զուգընկերը մարդ է, առարկա չէ, որ քո ուզած տեղում դնես, 8 ժամից գաս, նույն տեղից վերցնես: Բայց ավելի շատ ինձ զարմացնում է, որ զուգընկերը կարող է հանդուրժել նման վերաբերմունքն իր նկատմամբ. հիմնականում դա կանայք են: Հանուն ինչի՞: Ասենք, եթե ընտանիք է կազմվել, երեխա կա, դեռ կարող եմ ինչ-որ պատճառնել մատնանշել, բայց դա էլ համոզիչ չէ: Եթե երեխան (հատկապես տղա) տեսնում է, որ հայրը մորը վերաբերվում է որպես անօտարելի սեփականություն հանդիսացող առարկայի, հավանականությունը, որ ինքն էլ կմեծանա այդպիսի «սեփականատեր-արքայիկ», ավելանում է: Աղջիկը, որ մեծանում է նման ընտանիքում, հավանաբար ակնկալելու է, որ ինքն էլ մեկի «սեփական առարկան» է դառնալու հետագայում: Դա մի կողմ, իսկ չամուսնացածնե՞րը (ընկերություն անողները): Մեկ-մեկ որ փողոցում տեսնում ես մի տղա բղավում է աղջկա վրա, հաճախ հայհոյանքներով, մտածում ես՝ այս աղջիկը հանուն ինչի՞ է այս տղայի հետ հարաբերությունները պահպանում: Ինքնամոռաց, խելագար սիրահարությանը նման դեպքերում չեմ հավատում: Եվ ընդհանրապես չեմ հասկանում ինչ սիրո մասին կարելի է լինել խոսքը «տերն ու ծառա» (կլիենտ-սերվեր, եթե ուզում եք ) հարաբերություններում: Բա հանուն ինչի՞: Մի կանացի հոգեբանությունից գլուխ հանող մարդ լիներ, բացատրեր:
Էջանիշներ