Իմ սիրած խոստովանությունն է՝ «Ես գժվում եմ քեզ համար...»:
Եթե բանավոր, ապա ցածր, քնքուշ ու մի քիչ տխուր ձայնով:
Եթե գրավոր, ապա վերջում կախման կետեր...
Ու անպայման հայերեն:
![]()
Իմ սիրած խոստովանությունն է՝ «Ես գժվում եմ քեզ համար...»:
Եթե բանավոր, ապա ցածր, քնքուշ ու մի քիչ տխուր ձայնով:
Եթե գրավոր, ապա վերջում կախման կետեր...
Ու անպայման հայերեն:
![]()
Գիտես ես քեզ ասելու բան ունեմ, որոշել էի չասել բայց … չեմ կարող, զգում եմ որ չեմ կարող այլևս … ամեն անգամ ձայնդ լսելիս զգում եմ, որ այսպես շարունակվել չի կարող…
Գիտես ես քեզ սիրում եմ…![]()
Ես հիմա պատրաստ եմ կանգնել փողոցի մեջտեղում, ուր երթևեկություն է երկկողմանի,ու մարդիկ կանգած են փողոցի երկու կողմերում…
Դու սարսափած կնայես ինձ՝ մտածելով, թե գժվելեմ, և դու չես սխալվի,քանի որ ես իսկապես գժվում եմ քեզ համար (այլապես ինչու պետք է այս ուշ ժամին քունս կորցրած քեզ գրեի): Կփորձես առաջ գալ, որ ինձ փրկես գժությունից ու խենթությունից,իսկ ես կգոռամ.
– Ես ՔԵԶ ՍԻՐՈՒՄ ԵԵԵԵԵՄ: Լսում եք մարդիկ, ես սիրում եմ այս խելագառին՜՜՜՜
Ու բոլորը ժպիտը դեպքին, բայց և ապշած կնայեն մեզ:
Էսքան երկար մինչև ասես մեքենայի տակ կընկնես:
Վերջում ընդմիշտ կոկա կոլաՈւ բոլորը ժպիտը դեպքին, բայց և ապշած կնայեն մեզ::
Հ.Գ. կատակ էր:
Ավելացվել է 2 րոպե անց
Չեմ սիրում երկար բարակ նախադասությունները, նախադասության 2-3 բառից ամեն ինչ հասկանալի ա լինում ու խոստովանության համն ու հոտը կորում ա, դրա համար ինչ լինում է, թո'ղ որ լինի միանգամից, հանկարծակի մի վայրկյանում
«Ես Քեզ սիրում եմ» ու վերջ, էտ բառերը լսելուց մի ուրիշ հոգեվիճակի մեջ ես, քան որ մի 2 ժամ քեզ նախապատրաստում են:
Վերջին խմբագրող՝ Lapterik: 12.01.2008, 21:04: Պատճառ: Գրառման ավելացում
Ես մի անգամ եմ առաջին անգամ նամակով եմ արտահայտվել , բանաստեղծության տեսքով ,ի միջի այլոց թեմաներից մեկում գրել եմ էտ բանաստեղծությունը , նայեք
Խոսքս առաջին սիրո խոստովանության մասին չէր, այլ հերթական գժական խոստովանության մասին:
Իսկ առաջին անգամ ասել եմ երբ նա ինձ ամուր գրկել էր, սեխմել իրեն,ու ես հազիվ էի շնչումմի կերպ այդ ամուր, բայց չափազանց հաճելի կապանքների միջից հասա նրա ականջին, որը ցրտից սառել էր: Շրթուքներով գրեթե hպվելով նրա ականջին, շատ ցածր, բայց հստակ ձայնով ասացի.« Ես քեզ սիրում եմ»:
Թե դրան ինչ հաջորդեց, էլ չեմ ասի
![]()
Վերջին խմբագրող՝ Malu: 13.01.2008, 00:33:
ասեք «Շնորհակալ եմ, որ դու կաս», պրծեք էլի
![]()
…և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…
Ես մեկ անգամ եմ սիրել ու հիմա էլ սիրում եմ ,ավա~ղ
Մեր մոտ մի քիչ ուրիշ ձև եղավ : 2 տարի սովորական կուրսեցիներ էինք ,հետո մի օր գրադարանում մենակ մնացինք ու ես ասեցի .<< Ես քո նկատմաբ զգացմունք ունեմ,իսկ դու ?>>
Ինքն էլ << 5 տոկոս էլ ես >>![]()
իսկ ամենակարևորը ոչ թե խոսքերն են, այլ հայացքը, ժպիտը....
«Ես քեզ սիրում եմ» նախադասությունը երբեմն ավելի ուժեղ կարող է լինել, քան «Ես քեզ շատ եմ սիրում» բառերը...![]()
…և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…
Միևնուն է, որքան էլ հրաշագործ են այդ խոսքերը, բայց ամենակարող չեն: Կարևորը այդ բառերը չեն,այլ թե ինչ կա իրականում քո սրտում: Դա նա հաստատ կզգա:
Օրինակ ինձ մոտ ամեն անգամ նրա հետ հանդիպումը կարծես առաջին անգամ լիներ, քանի որ սիրտս անփորձ դեռահասի նման սկսում էր բաբախել,ու երբ նա ինձ գրկում էր, զգում էր իմ սրտի բաբախյունը, բայց արդեն իր կրծքի տակ: Այ այս դեպքում արդեն խոսքերն ավելորդ են,քանի որ սիրտն ինքն է ամեն ինչ քո փոխարեն ասում… ու նա դա զգում էր…![]()
Փակ են քո սրտի հերուներն իմ դեմ, հավետ քեզ կապվաց`քեզ oտար եմ ես, երբ խենթ խնդությամբ փայփայում ես ինձ, և սիրում եմ քեզ և քեզ չգիտեմ: Ով ես դու ՞, ով ես՞,- բնավ չգիտեմ.... Ապրելուց խաղցր է մերնել քեզ համար, զգալ որ դու կաս և լինել հերու, երկրպագել քեզ արանց սիրվելու, երազել միշտ քեզ - լինել քեզ օտար... :![]()
Ավելացվել է 6 րոպե անց
![]()
![]()
Վերջին խմբագրող՝ Empty`Tears: 04.02.2008, 08:50: Պատճառ: Գրառման ավելացում
Sometimes one pays most for the things one gets for nothing ...
Բարև սիրելի'ս, արի' նստենք գիշերվա հետ:
Հիշո՞ւմ ես, առավոտյան քեզ արթնացրեց խոհանոցից սիրային ելևէջների ակորդները` Ես քթիս տակ երգում էի ու թեյ պատրաստում:Հետո Դու համբուրեցիր Քո բազկի տակ, երազում ժպտացող մեր կորյունի աչուկները և եկար ինձ գարունելու:Հիշո՞ւմ ես` վերելակում հայտնաբերեցիր իմ հերթական քառատողը քո գրպանում. սեր էի մանել քեզ համար ու գրտնակել թղթին:Դու ժպտացիր,իսկ Ես զգացի, որ ժպիտդ տունս արթնացրեց սիրո քնից ու ինձ հրեց դեպի քո գրասեղան: Ես քո բույրը առա գրքերիցդ, նկարներիցդ ինձ ժպտացող իմ իսկ նկարից` քո մատների քնքշությունը համտեսեցի: Հիշո՞ւմ ես` աշխատանքային գրասեղանիդ հայտնաբերեցիր փոքրիկ արկղ, որտե~ղ ի զարմանս քեզ` վարդիս թերթիկներն էին, թիթեռներով կցված. գրասենյակդ լցվեց թիթեռներով, հիշո՞ւմ ես...
Ա~խ, ների'ր, այս ամենը դու չես կարող հիշել, ինքս էլ չեմ կարող, այս ամենը մի բույլի շող էր իմ երազից, պատմում եմ քեզ, որ Լույս իջնի քո աչքերին, դեռ չտեսված աչքերին: Այս ամենը ուղարկում եմ Քեզ, որ դեմքդ լցվի գարնան շնչով, որ Քո ոտնատեղերում ծաղկեն բոլոր տատասկները և Դու քայլես դեպի ինձ: Հարազա'տս, երբեք չտխրես, Ես միշտ ճանկռոտում եմ Քեզ մոտեցող ամեն մի տխրություն, հետո նրանց համեմում իմ ժպիտով: Գարո~ւնս մի բարկացի'ր, որ Քեզ կտրեցի աշխարհից ու անիմաստ, հեքիաթային տողերից եմ կախել, ների'ր պարզապես ուզում էի ասել, որ
Ես Սիրում եմ Քեզ:
Հ.Գ. Համբուրում եմ քո հայքյան աչքերը, տաք հագնվի'ր`չմրսես, մինչ հանդիպենք ու երկուանանք:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ