User Tag List

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 254 հատից

Թեմա: Սիրո Խոստովանություն

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Արգելափակված JAVA-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2006
    Գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սիրտ Սիրո Խոստովանություն

    Այստեղ եկեք գրենք թե ինչպես մեր սիրելիին ՍԵՐ կխոստովանենք

    և ով կարիք ունի``<Ամանչում է ասել,ձևը չգիտի,և այլն..........> բոլորով միասին օգնենք.

  2. #2
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սիրո Խոստովանություն

    Իմ կարծիքով, ընդհանրապես որևէ մեկին սիրո խոստովանություն անելու հարցում խորհուրդ տալու համար հարկավոր է գոնե որոշ չափով ճանաչել այն մարդուն, ում համար որ նախատեսվում է տվյալ խոստովանությունը։
    Ինչպես ցանկացած հարցում, այստեղ էլ պետք է անհատական մոտեցում ցուցաբերել, որովհետև միևնույն խոստովանությունը տարբեր մարդիկ տարբեր ձևով կարող են ընդունել։ Թվում է, թե դրանք միայն խոսքեր են, բայց իրականում, որքան էլ տարօրինակ թվա, շատ դեպքերում հենց խոստովանության ձևից է կախված լինում սիրած էակի պատասխանը, քանի որ խոստովանության որոշ ձևեր լսելուց մարդ կարող է այն աստիճան խրտնել կամ հիասթափվել խոստովանողից, որ, նույնիսկ չնայած մինչ այդ տվյալ մարդու նկատմամբ ունեցած համակրանքին, նրան, շատ կներեք, ուղղակի գրողի ծոցն ուղարկի...
    Կամ հակառակը՝ երբեմն խոստովանությունը կարող է այնքան յուրօրինակ ու ռոմանտիկ լինել, որ հենց միայն այդ խոստովանությունը լսելով՝ մարդն ակամա սիրահարվի խոստովանողին... դա էլ, անկասկած, կախված է մարդու ռոմանտիկության աստիճանից։
    Բացի դրանից, սիրո խոստովանությունը կարող է ամենևին էլ խոսքային ձև չունենալ. սեր կարելի է խոստովանել նաև առանց բառերի, բայց դա, իհարկե, ավելի մեծ նրբանկատություն ու ինչ-որ տեղ նաև երևակայություն է պահանջում, էլ չեմ խոսում ռոմանտիկության մասին...
    Այնպես որ սիրած էակին սեր խոստովանելուց առաջ մի լավ կշռադատեք թե նրա բնավորությունը, թե ճաշակը, թե նախասիրությունները՝ միաժամանակ չմոռանալով, իհարկե, նաև ձեր սկզբունքներն ու նախասիրությունները։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  3. #3
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սիրո Խոստովանություն

    Իսկ ամենակարևորը երևի անկեղծությունն է
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  4. #4
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2006
    Գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սլաք Re. Սիրո Խոստովանություն

    Isk im kartsiqov hima romantikan ajnqan e anhetatsman ezrin gtnvum, vor siro xostovanutjunn el arhestakanoren mxvum e depi 2-6 plan . Daghan e bajts past. Es im sepakan portsits em asum. Axjikneri hamar hima romantik siro xostovanutjun@ uxaki dartsel e tulutjan chapanish. Portsem aveli parz batsatrel tvjal mitqs. Erb txan ir zgatsmunqner@ portsum e artahajtel, da lini banastextsutjamb, te gexetsik xosqerov axjikner@ da ditum en, vorpes tulutjun txaji koxmits. Tsavoq chhaskanalov, vor ajn mard@ vor@ i vichaki e zgal, aravel evs artahajtel ir zgatsmunqner@, shat ujex mard e, vorovhetev kjanqi voch mi paraga chi karoxatsel btatsnel nra zgatsmunqner@. Mi xosqov shat ktsankanai vor mer axjikneri mej norits veratsnver mi pokr romantika...

    Զգուշացում: Խնդրում ենք, գրեք հայերեն տառերով: Եթե ինչ-որ պատճառով հայերեն մեքենագրելու հետ կապված դժվարություններ կան, ապա առաջարկում ենք օգտագործել տրանսլիտի ձևափոխիչը:
    Վերջին խմբագրող՝ Artgeo: 22.06.2006, 19:21:

  5. #5
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սիրո Խոստովանություն

    Prince, գուցե ձեզ բախտ չի վիճակվել հանդիպել ռոմանտիկ աղջիկների, բայց այդպիսիք, հավատացեք, հիմա էլ կան։ Համաձայն եմ, ռոմանտիկան ներկայումս տարբեր պատճառներով երկրորդ պլան է մղվել, բայց քանի դեռ կյանքը շարունակվում է, «չոր ու ցամաք», շահամոլ մարդկանց կողքին միշտ էլ կլինեն նաև ռոմանտիկ մարդիկ։
    Իսկ ինչ վերաբերում է աղջիկների՝ սեր խոստովանելուն, ապա, իմ խորին համոզմամբ, դա էլ է կախված նրանից, թե ինչպիսին է այն տղամարդը, որին աղջիկը մտադիր է սեր խոստովանել։ Ես, օրինակ, սկզբունքորեն դեմ չեմ, որ աղջիկն առաջին քայլն անի, բայց, իմ կարծիքով, ցավոք, շատ քիչ տղամարդիկ կան, որոնց արժե սեր խոստովանել։
    Այնուամենայնիվ, որոշ դեպքերում ոչ միայն կարելի է, այլև պետք է, որ առաջին քայլը աղջիկն անի, որովհետև տղաներ կան, որոնք, սիրելով կամ սիրահարված լինելով հանդերձ, իրենց խառնվածքից ելնելով, դժվարանում են խոստովանություն անել։ Այդպիսի դեպքերում, կարծում եմ, պետք է աղջիկը նրանց օգնության հասնի՝ նախաձեռնություն իր վրա վերցնելով, եթե, իհարկե, սիրում է տվյալ տղամարդուն։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 30.03.2006, 12:09:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  6. #6
    Անդամության թեկնածու Հովիկ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սիրո Խոստովանություն

    Սիրո մասին բազմաթիվ գրքեր կան գրված, որոնք սովորեցնում են խոսել սիրո մասին, բայց ոչ սիրել /չեմ հիշում, թե որտեղ եմ կարդացել/:

  7. #7
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2006
    Հասցե
    Երևանում
    Տարիք
    44
    Գրառումներ
    74
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սիրո Խոստովանություն

    Tsanotutyan hamar lav jamanak e garun@, erb shurjn aemn inch kendananum e, amar@, erb sksvum e anpatasxatvutyan sezon@, ashun@, qani vor tarin avartvum e, ev miaynak mnalu herankar@ vaxecnum e, ev dzmer@ erb jermutyan evkrqi papag ka.

  8. #8
    Բացակա
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Հասցե
    Երեվան
    Տարիք
    44
    Գրառումներ
    991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սիրո Խոստովանություն

    Ինձ թվում ա մենք էնքան հաճախ ու անտեղի ենք օգտագործում ՍԵՐ բառը, որ երբ իրոք ուզում ենք արտահայտել այն, ինչ որ պետք ա արտահայտենք էտ բառով, հասկանում ենք, որ այն արդեն կորցրել է իր իմաստը:
    Իսկ սիրո խոստովանության պահերը ընդհանրապես արժեզրկում են էտ բառը.

    Ժամն առուծախի,
    որտեղ իշխում են մի քանի բառեր
    ու հմայանքներ վաղուց խոտանված,
    ու ժամն սպասման,
    թե երբ պիտի սերն իրեն հասցնի
    բարձրագույն գնին,
    սպանում են ինձ:

  9. #9
    Անհայտ կորած.. Firegirl777-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.05.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,001
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սիրո Խոստովանություն

    ՍԵՐ ՍԵՐ ՍԵՐ
    չէէէէէէէէէէէէէէէէէէ ես գարունը հաստատ բոլորիդ վրա զդել է, եթե նկատել եք ֆորումում սիրո թեմաները շատացել են, կամ ուղղակի գարունն է մեղավոր կամ էլ շուտով զույգեր կունենանք, ու լուրջ կերպով

  10. #10
    Անձրևի խենթ սիրահար Narinfinity-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.04.2006
    Հասցե
    Կիլիկիա
    Տարիք
    42
    Գրառումներ
    394
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Զարմացած Re. Սիրո Խոստովանություն

    Նվիրված է Հասմիկին,

    Ես սիրում եմ քեզ ,
    Հենց այսպես , շատ նուրբ ,
    Դեմքիդ ասում եմ . արեգակ բարի ,
    Շուրթերիդ կասեմ. ալիքներ ծովի ,
    Ձայնդ նման է տաքուկ անձրևի քնքշության կանչին,
    Վարսերդ ցողուն . ծաղկած սրտերի,
    Գեղեցիկ ես դու , երբ ժպտաս , տխրես ,
    Երբ հեռվում լինես ,
    Աշխարհում շրջես,
    Մտքերով թաքուն ,
    Մեծ , մութ երկնքում,
    Աստղի պես անուշ ,
    Կշողաս հեռվում :

    Նվիրված է Սիրուշոյին,

    Քեզ համար , ծաղիկ ,
    Կարտասվեմ թաքուն,
    Երբ աչքերդ նուրբ ,
    Մեղմիկ մայր մտնեն,
    Հեռվից քեզ տեսնեմ,
    Կարտասվեմ կրկին,
    Երբ վարսերիդ երկար,
    Փարվի տաք քամին,
    Քո դեմքով չքնաղ ,
    Հրեշտակի պես ,
    Դու ջերմ կժպտաս,
    Եվ աչքերս են թաց,
    Սիրտս կբացվի,
    Թե երգդ լսի ,
    Կարոտդ առնի ,
    Եվ տեղից թռչի ,
    Մտքումս ծաղկած,
    Ծիածան բացված ,
    Գարնան Մայր Արև,
    Համբույր ու մեծ սեր ...

  11. #11
    Բացակա
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Հասցե
    Երեվան
    Տարիք
    44
    Գրառումներ
    991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սիրո Խոստովանություն

    Նարեկ , վերջը կողմնորոշվի Հասմիկին ես շատ սիռում , թե Սիրուսհոյին, որ հաջորդ հանդիպմանը փախցնենք, բերենք

  12. #12
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    12.03.2007
    Գրառումներ
    4
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սիրո Խոստովանություն

    Սիրտս` առանց քեզ մի մեղավոր
    Քեզ է սպասւմ, հույս ունենելով,
    Որ պատասխան կտա այդ սիրուն
    Թեկուզ ակնթարթ կամ էլ աննշան:
    Հույսը թև է թափանցիկ,
    Սերը լույս է մռթնած
    Այդ բոլորն էլ միասին
    Երազում են շատ-շատ մարդիկ:
    Առանց սիրո այս աշխարհում
    Ապրելն անհնար է …
    Առանց քնքշանքի ու սիրո բառերի
    Ապրելն անիմաստ է:
    Սերը զգացմունքով լի
    Ապրել է տալիս սիրող զույգերին
    Որ սիրեն և սիրված լինեն
    Այդ պարզ և մաքուր զգացումունքներով:
    Բայց այս աշխարհում
    Բարդ ու անիմաստ
    Ապրում են միայն նախաձոտ մարդիկ
    Եվ խանգարում են սիրող զույգերին:
    Մի-միայն իրար սիրող զույգերն են
    Բաժանումը ծանր տանում
    Լի առցունքներով և տառապանքով
    Տուժված ապրում են այս բարդ աշխարհում:

  13. #13
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Սիրո Խոստովանություն

    Մեջբերում JAVA-ի խոսքերից
    Այստեղ եկեք գրենք թե ինչպես մեր սիրելիին ՍԵՐ կխոստովանենք
    Պարզապես
    - Դու ինձ համար աշխարհ ես և իմ աշխարհը դու ես
    կամ
    - Ինձ անհրաժեշտ և բավարար է, որ դու կողքիս լինես
    կամ
    Լռությունը մեկ-մեկ ասում է շատ ավելին, քան մեզ թվում է, ինքս էլ չգիտեմ, բայց ասելու ձև կգտնեմ, երբ լինի ասելու օբյեկտը

  14. #14
    When the night comes.... Moonlight-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.09.2006
    Հասցե
    High in the sky
    Գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սիրո Խոստովանություն

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից
    - Ինձ անհրաժեշտ և բավարար է, որ դու կողքիս լինես
    Ուխ ինչ մաթեմատիկորեն էր...
    Keep on shining your light on me!

  15. #15
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    12.03.2007
    Գրառումներ
    4
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սիրո Խոստովանություն

    Կարելի ա պատմել սիրո պատմություններ և լավ և իհարկե շատ վատ ավարտ ունեցող …
    Բայց պատմեմ երևի մի քիչ ուրախ, զվարճալի սիրո պատմություն:
    10 հոգուց բաղկացած էինք և որոշեցինք մի զույգ միավորել:Բայց իհարկե աղջիկը պետք էր խոստովանություն աներ : Մի սենյակ էինք հատկացրել և երբ որ աղջիկը տղային խուսովանում էր սիրո պատմություն մենք դռան ետևից իրենց էինք լսում և բոլորիս մոտ զարմացած վիճակ էր…
    Հիմա հետաքրքիր ա իմանալ ինչու ?
    Բանից պարզվում ա որ տղան սիրահարված էր աղջական և չգիտեր ինչպես արտահայտվել …
    Տղան ասում ա որ իր զգացմունքը փոխադարծ ա աղջիկը մտածում ա որ դա էլ էր մեր սարքածը և բարկանում ա …
    Իհարկե խոստովանելու ժամանակ այնքան բան պատահեց որ մենք ուղակի ցանկացանք մենակ թողնել իրենց և հեռացանք այտեղից որովհետև առդեն մենք ավելորդ էինք …
    Ինչ եղավ մեզանից հետո չգիտենք, մի բան է պարզ որ նրանք հիմա ընկերություն են անում արդեն 4 տարի ……

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 10 հոգի. (0 անդամ և 10 հյուր)

Համանման թեմաներ

  1. Սիրո խոստովանություն ակումբցուն
    Հեղինակ՝ Ժունդիայի, բաժին` Թեմատիկ օրագրեր
    Գրառումներ: 32
    Վերջինը: 03.11.2020, 22:31
  2. Խոստովանություն բարեկամիս համար ու իր փոխարեն
    Հեղինակ՝ Արևածագ, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 13
    Վերջինը: 10.08.2010, 11:58
  3. Արձակ. Սիրո պատմություն
    Հեղինակ՝ Dorian, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 67
    Վերջինը: 22.02.2009, 03:35
  4. Սիրո տողեր
    Հեղինակ՝ Cindy, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 14
    Վերջինը: 09.10.2008, 21:43
  5. Սիրո խոստովանություն
    Հեղինակ՝ Firegirl777, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 6
    Վերջինը: 07.05.2007, 19:26

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •