Դուք ցանկանում եք վարպետորեն տիրապետել եփել–թափելու պապենական արվեստին, բայց Ձեզ չեն օգնում ո՛չ մայրիկի բաղադրատոմսերի տետրակը, ո՛ չ էլ հարևան Հռիփսիկ տատիկի բազմավաստակ խորհուրդնե՞րը, ուրեմն ձեռք բերեք աղբանոցից քիչ առաջ հավաքած ճանճերի հարուստ տեսականի՝ բազմատեսակ գունավորմամբ, հոտով և համային հատկանիշներով, բաց թողեք նրանց Ձեր խոհանոցում, և, հավատացե՛ք, արդյունքը Ձեզ չի սպասեցնի։ Ցանկացած ուտելիքի եփելն ու թափելը մեկ կլինի։
Բայց սպասե՛ք, զանգահարեք մեզ հենց հիմա, և մենք Ձեզ կնվիրենք, ուշադրությո՛ւն, բոլորովին անհատույց կնվիրենք մեկ մեծ, փրչոտ ու աղմկոտ ճանճ, որը ամբողջ եփել–թափելու գործընթացը կվերածի իսկական վայելքի՝ պարգևելով Ձեզ աննման տզզոց և անմոռանալի նյարդային ջղաձգումներ։
Գովազդեք հողաթափ կամ, որ նույնն է, չստիկ։![]()
Էջանիշներ