Դուք ցանկանում եք վարպետորեն տիրապետել եփել–թափելու պապենական արվեստին, բայց Ձեզ չեն օգնում ո՛չ մայրիկի բաղադրատոմսերի տետրակը, ո՛ չ էլ հարևան Հռիփսիկ տատիկի բազմավաստակ խորհուրդնե՞րը, ուրեմն ձեռք բերեք աղբանոցից քիչ առաջ հավաքած ճանճերի հարուստ տեսականի՝ բազմատեսակ գունավորմամբ, հոտով և համային հատկանիշներով, բաց թողեք նրանց Ձեր խոհանոցում, և, հավատացե՛ք, արդյունքը Ձեզ չի սպասեցնի։ Ցանկացած ուտելիքի եփելն ու թափելը մեկ կլինի։
Բայց սպասե՛ք, զանգահարեք մեզ հենց հիմա, և մենք Ձեզ կնվիրենք, ուշադրությո՛ւն, բոլորովին անհատույց կնվիրենք մեկ մեծ, փրչոտ ու աղմկոտ ճանճ, որը ամբողջ եփել–թափելու գործընթացը կվերածի իսկական վայելքի՝ պարգևելով Ձեզ աննման տզզոց և անմոռանալի նյարդային ջղաձգումներ։
Գովազդեք հողաթափ կամ, որ նույնն է, չստիկ։![]()




Մեջբերել
Պատասխանը պարզ է. դուք հողաթափեր չունեք։
Բայց դա միանգամայն ուղղելի հարց է. գնեք մեր փափուկ, հարմարավետ ու այդ ամենի դիմաց աներևակայելիորեն էժան հողաթափերը։ Ազատե՛ք ձեր ոտքերը կոշիկների բռնությունից՝ հանգրվանելով փափուկ ու հանգստացնող հողաթափերի մեջ, և ձեզ կրկին կայցելի կյանքի հրաշալիության զգացողությունը,
զգացողություն, որ վաղուց լքել էր ձեզ։

, վերակնեդանացնենք 
ավանդույթից մնացած խոզի բուդի հերթեր են առաջանում 

Էջանիշներ