Cassiopeia-ի խոսքերից
Արտաքին տեսքը անչափ կարևոր այցեքարտ է ցանկացած միջավայրի համար: Կախված դրանից քեզ ընդունում են այս կամ այն կերպ: Կապ չունի թե միջավայրը աշխատանքային է, թե ընկերական: Արտաքին տեսքով հաղթահարելով առաջին խոչընդոտը դեպի տվյալ միջավայր, նոր հնարավոր է ցուցադրել ներքին գեղեցկությունը: Այլապես դիմացինդ պարզապես չի ցանկանա նկատել հոգեկան գեղեցկությունը, քանի որ դժվար թե նրա ենթագիտակցությունը (ինչքան էլ ակնհայտ լինի հարուստ հոգեկան աշխարհի առկայությունը) կարողանա հաղթահարել այն միտքը, թե "այս խղճուկ արտաքինի տակ ո՞նց կարող է հարուստ ներքին լինի":
Էջանիշներ