User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 8 համարի արդյունքները՝ ընդհանուր 8 հատից

Թեմա: Ինչ չանել հանուն արտաքին տեսքի

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ինչ չանել հանուն արտաքին տեսքի

    Վերջերս շատ եմ հանդիպում զանազան կայքերում քննարկվող բավական «արդյունավետ» դիետաների: Ավելին՝ մի քանի տարի առաջ ընկերներիցս մեկը զանգել, հարցնում էր, թե ինչի մեջ շատ սպիտակուց կա, որովհետև ուզում էր սիրուն մկաններ «աճեցնել», հույս ուներ, որ սպիտակուց ուտելով հարցը կլուծվի: Մի քիչ առաջ էլ նույն հարցը, բայց վիտամին B12 չարաշահելու տեսքով բարձրացվել էր հարցերի բժիշկներին թեմայում: Դրա համար որոշեցի առանձին թեմա բացել ու մատնանշել բոլոր սխալ քայլերը, որոնք հայ ժողովուրդը (անկախ սեռից) անում է հանուն արտաքին տեսքի:

    Ամենամեծ սխալը սկսվում է նրանից, որ բոլորն ուզում են հեշտ ձևով, այսինքն՝ որևէ բան ուտել կամ չուտելով հասնել իրենց երազած տեսքին: Էդպիսի բան չի լինում, հարգելինե՛րս: Եթե սիրուն մկաններ ու կազմվածք եք ուզում, պետք է անպայման քրտնեք, սպորտով զբաղվեք: Սպորտդահլիճները թա՞նկ են: Ուրեմն ինքնուրույն մարզվեք:

    Չի կարելի հանուն նիհարելու միզամուղներ խմել. դա ձեզ էն աշխարհ կուղարկի, ու դա ասում եմ ամենայն լրջությամբ:
    Չի կարելի ընդհանրապես որևէ դեղ խմել նիհարելու և/կամ մկաններ ձեռք բերելու համար
    Չի կարելի խիստ դիետաների նստել, ինչպիսին է միայն մածունով կամ նման այլ ցածր կալորիական սննդով սահմանափակվելը. նախ օրգանիզմն եք շարքից հանում, երկրորդ հենց դադարեցնեք դիետան, նորից նույն ճարպիկները հետ են գալու:

    Ավելի լավ է՝ ճիշտ ու նորմալ սնվեք, այն է՝ զտված ածխաջրեր (հաց, շաքարեղեն), հագեցած ճարպեր (մսի, կարագի ճարպը) հնարավորինս քիչ օգտագործեք, ավելի շատ մրգեր ու բանջարեղեն կերեք: Էդպես և՛ առողջ կլինեք, և՛ ձեր ուզած տեսքը կունենաք:

    Հ.Գ. Չնայած մի քիչ ասացի՝ ինչ պետք է անել, բայց ուզում եմ, որ թեման կենտրոնացած լինի չի կարելիների վրա, որովհետև ըստ էության բոլորն էլ գիտեն, որ սպորտը լավ է, բայց շատերը չգիտեն, որ միզամուղը լավ չէ: Էնպես որ, նմանատիպ օրինակներ ինչքան հիշեք, գրեք այս թեմայում:

  2. Գրառմանը 16 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ARMbrain (16.07.2013), Arpine (16.07.2013), CactuSoul (16.07.2013), Diana99 (17.07.2013), GriFFin (09.04.2015), impression (16.07.2013), keyboard (16.07.2013), Peace (16.07.2013), Այբ (16.07.2013), Արևանուռ (16.07.2013), Արևհատիկ (15.07.2013), Մանուլ (01.04.2016), Նաիրուհի (16.07.2013), Նարինէ (16.07.2013), Ուլուանա (16.07.2013), Վոլտերա (16.07.2013)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արտաքին տեսք
    Հեղինակ՝ Vahe, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 47
    Վերջինը: 18.11.2012, 15:31
  2. Արձակ. Հանուն Սովետական Միության, Հանուն ընկեր Ստալինի...
    Հեղինակ՝ Dayana, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 5
    Վերջինը: 28.03.2010, 22:56
  3. Վաճառք. Արտաքին HD, 1 TB
    Հեղինակ՝ Միգռո, բաժին` Առք և վաճառք
    Գրառումներ: 3
    Վերջինը: 19.03.2009, 00:49
  4. «Արտաքին տեսքը` չտեսնված» շարքից
    Հեղինակ՝ KT', բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 7
    Վերջինը: 05.09.2008, 15:44
  5. Ինչպիսի՞ արտաքին ունեք դուք
    Հեղինակ՝ Կյաժ Հայկ, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 5
    Վերջինը: 02.05.2008, 18:57

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •