Ես անվերապահորեն կիսում եմ հարգարժան voter-ի այս տեսակետը: Իմ կողմից կավելացնեմ, որ դեռևս սեպտեմբեր ամսվա սկզբին մի խումբ աչքի ընկնող լևոնականների հուշեցի այն միտքը, որ Ճիշտ չէ Տեր-Պետրոսյանի վերադարձը այն ձևով ինչպես իրենք են ուզում, այսինքն ընդիմությունը համախմբել նրա շուրջ:Այն պատճառով. որ չէր կարելի թույլ տալ, որ ընդիմության առաջնորդը լինի այդչափ խոցելի, որքան Տեր-Պետրոսյանը և իբրև լավագույն ելք առաջարկում էի որպեսզի նա հրապարակավ հայտարարի, որ ինքը միանում է Վազգեն Մանուկյանին` Հայ ժողովրդի ու նրա նկատմամբ գործած սխալներն ուղղելու համար: Այդ դեպքում իսկապես կարելի կլիներ պնդել որ այս իշխանությունների երգը երգված է: Ես համոզված էի, որ անգամ այդ պարագայում Վազգեն Մանուկյանը իրեն հատուկ մեծահոգությամբ Տեր-Պետրոսյանին կառաջարկեր իրենց դաշինքի առաջնորդի դերը, իրեն վերցելով նախանշած ծրագրերի իրականացման համար պատասխանատուի ծանր ու պատասխանատու պարտականությունները, ինչը նա հրաշալի ձևով անում էր դեռևս շարժման սկզբից`"Ղարաբաղ Կոմիտե"-ում:
Ինչքա՞ն ժամանակ է մեզ անհրաժեշտ, հասկանալու համար, որ Մանուկյանը դափնիների համար չէ, որ մտել է քաղաքականություն, եթե դա այդպես լիներ` նա գոնե մեկ անգամ կհայտարարեր, որ Ղարաբաղյան պատերազմի հաղթանակում ինքն էլ իր բաժինն է ունեցել , իսկ մենք գիտենք, որ հենց նրա տիտանական աշխատանքի շնորհիվ ստեղծվեց մեր հաղթանակները ծրագրավորող և իրականացնող ամենակարող սպայակույտը, որն էլ Մանուկյանի ղեկավարությամբ արդեն տանուլ տված պատերազմի անիվը շրջեց մեր օգտին:
Այսօր նրան մեղադրում են ամբիցիաների կոմպլեքս ունենալու մեջ, մինչդեռ վերը նշվածն արդեն ապացուցում է այդ մեղադրանքների սնանկությունը: Այդ ամբիցիաները հարիր են հենց Տեր-Պետրոսյանին, այլապես նրա նման փորձառու քաղաքական գործիչը ինչպես ժողովուրդն է ասում` պետք է դեն նետեր փեշի քարն ու միանար Մանուկյանին: Այդ ժամանակ ես համոզված եմ, որ ո'չ Ս. Սարգսյանը, ոչ էլ նրա խամաճիկներ Գեղամյանն ու Բաղդասարյանը չէին համարձակվի մտնել ընտրական պայքարի մեջ: Հիմա ստեղծվել է մի իրավիճակ, որ նախագահական բոլոր թեկնածուները` առանց բացառության, կամա թե ակամա նպաստելու են Սարգսյանի հաղթանակին և այս վիճակն հենց իշխանությունների նախանշած սցենարով է ստեղծվել, որի մասին էլ ժամանակին բազմաթիվ անգամներ ես զգուշացրել եմ թե' այստեղ մեր ակումբում և թե' persons.am կայքում:
Էջանիշներ