Լևոնականներ ջան ինձ կբացատրեք, թե ուր էր գնում ատոմակայանի հոսանքը լևոնի վախտերով՞ կամ ինչի՞ քանդվեցին ու ծախվեցին բոլոր գործարանները, խի՞ էր ժողովուրը սոված՞
Լևոնականներ ջան ինձ կբացատրեք, թե ուր էր գնում ատոմակայանի հոսանքը լևոնի վախտերով՞ կամ ինչի՞ քանդվեցին ու ծախվեցին բոլոր գործարանները, խի՞ էր ժողովուրը սոված՞
Մոդերատորական: Տարիքային տարբերությունը Ձեզ իրավունք չի տալիս ծաղրա-հեգնական գրառումներ անել: Եթե գտնում եք, որ շատ ավելի բանիմաց եք, փորձեք կիսվել Ձեր գիտելիքներով մյուսների (մասնավորապես տարիքով փոքրերի) հետ, կամ էլ լռեք: Գրառումը ջնջված է:
Վերջին խմբագրող՝ Ձայնալար: 11.01.2008, 18:40:
Կարծում եմ Տեր-Պետրոսյանի պատասխանը այդպիսի հարցումներին սպառիչ է , չարժի կրկնվել , իսկ եթե կան հարցեր նրա բերած փաստարկների հետ կապված , խնդրեմ , ուրախ կլինեմ պատասխանելու : Եվ խնդրում եմ այսուհետ նրա կողմնակիցներին լևոնականներ չանվանել , ես ինձ չեմ համարում ու երբեք չեմ համարի լևոնական , չնայած կողմ եմ նրա նախագահ դառնալուն :
Մասիս-Սիփան ու նաև Վան
Ե՞րբ տի կրկին Հայոց Տուն գան...
Եթե ուզում ես Եկիրդ Երկիր լինի` միացի՛ր
Ես աշխատում եմ էս թեմայով շատ չխորանալ, բայց կասեմ միայն մի բան… Ես ոչ Լևոնի կողմից եմ, ոչ էլ ուրիշ ինչ-որ մեկի… Ուղղակի չեմ կարծում, որ մեզնից որևէ մեկը կկարողանար ղեկավարել և ոտքի կանգնեցնել երկիրը աշխարհի ամենահզոր տերություններից մեկի՝ԽՍՀՄի կազմից դուրս գալուց հետո…Գոհ եղեք, որ առհասարակ չենք կործանվել ու ընկել ինչ-որ մեկի տիրապետության տակ....
![]()
![]()
Сам Бог не собирается нас судить до нашей смерти!
Так почему это можем делать мы???
Ես համամիտ եմ: ուղղղակի քննադատելը հեշտա....
Сам Бог не собирается нас судить до нашей смерти!
Так почему это можем делать мы???
Երեկ վերջապես հայկական հեռուստաալիքները բավական հանգամանորեն անդրադարձան Տեր-Պետրոսյանի մամլո ասուլիսին: Ուշադիր լսեցի բոլոր ալիքներով տրված նրա խոսքն` առանց ուշադրություն դարձնելու մեկնաբանություններին:
Պետք է խոստովանեմ, որ լիովին հիասթափված եմ: Մինչ այդ ես հույսեր էի փայփայում` թե Տեր-Պետրոսյանը դարձի է եկել ու որպես քաղաքական գործիչ դեռ իրենից որևէ բան ներկայացնում է:
Սակայն համոզվեցի, որ հակառակ կողմի բացակայության պայմաններում ստելն ու կեղծելը նրա համար դարձել է սովորոկան երևույթ և նա դա անում է իրեն հատուկ վարպետությամբ` առանց կարմրելու ու նույնիսկ դեմքի արտահայտությունը դյուզն անգամ փոփոխելու: Նա ստում էր նաև այն ժամանակ, երբ դիմում էր հանրահավաքում հավաքվածներին ասելով` " Ինձ որպես գործիք օգտագործեք", իրականում նրա միտքը հետևյալն էր " ես կլինեմ վարպետը, իսկ ձեզ կօգտագործեմ որպես գործիք":
Քանի որ դեռևս մտածող ու տրամաբանող գործիքներ գոյություն չունեն`Տեր-Պետրոսյան գործիքը իր խոստման համաձայն պարտավոր էր ընկնել մի հմուտ վարպետի ձեռքը, մինչդեռ այսօր նա վարպետի դեր է ստանձնել, այն էլ "փինաչիի" քան թե վարպետի, ու թե ո՞ւր է տանելու մեր երկիրն իր հաջողության հասնելու պարագային մեզ անհայտ է:
Մասիս-Սիփան ու նաև Վան
Ե՞րբ տի կրկին Հայոց Տուն գան...
Եթե ուզում ես Եկիրդ Երկիր լինի` միացի՛ր
Ձեր խոսքը ավելի շուտ զգացմունքային է թվում, քան հիմնավոր, գուցե օրինա՞կ բերեք, թե կոնկրետ որ խոսքն է ձեզ սուտ թվացել, կամ ինչում է կեղծիքը։ Ինձ օրինակ ընդհակառակը, թվաց թե գրեթե բոլոր հեռուստաալիքներով ավելի շատ հնչեց լրագրողների հեգնական մեկնաբանությունները և մի քանի չափազանց թռուցիկ հատվածներ Պարոնի խոսք–պատասխաններից։ Առհասարակ հեռուստաէկրաններից հասարակության առաջ ԼՏՊ–ն դեռևս փակ է, ու լրագրողները կարծում եմ առնվազն վախենում են մի փոքր ավելի բացել նրան էկրաններում։ Մամուլից ու ինտերնետից շատ ավելի կարելի է կորզել, իսկ նրա խոսքերը ինձ ավելի քան կշռադատված են թվում։
Ու այս պարոնին մի թերագնահատեք, նա այդքան էլ թերզարգացած չի՝ ձեր ակնարկած բարոյական կերպարին համապատասխանելու համար։![]()
Ընդհանրապես մարդը ինչքան զարգացած է լինում՝ այդքան հեռանում է ստորությունից։
Լեվոն Տեր Պետրոսյանին մահապատիժ է հարկավոր, ուր մնաց Պրեզիդենտ!!!!!!!
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ