User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 25 հատից

Թեմա: Ազատություն...

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ Մանոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2007
    Գրառումներ
    835
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ազատություն...

    «Ես երջանիկ էի իմ ազատությամբ ու կարծում էի այն անսահման է: Պարզեցի ձեռքերս, ձգվեցի~, տարածեցի ձեռքերս…Ու հանկարծ ձեռքս դիպավ հարևանիս քթին: Հմմ...այսինքն իմ ազատությունը վերջանում է այնտեղ, որտեղից սկսվում է հարևանիս քիթը:»

  2. #2
    կյանքը ափիս մեջ Դեկադա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    40°46՛C 44°28՛ B
    Գրառումներ
    2,002
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ազատություն...

    Բացարձակ ազատությունը միայն այնտեղ է՝ երկնքում, որտեղ հոգիտ է ազատ և կարող է թափառել տիեզերքի անհուններում:Իսկ երկրի վրա միայն ազատության պատրանքն է՝ ստեղծված մեր իսկ կողմից:Առայժմ այսքանը...

  3. #3
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    02.09.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    287
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ազատություն...

    Այստեղ մեր աշխարհում չկա բացարձակ կամ որ նույնն է իրական ազատություն, եթե ուշադիր լինեք կնկատեք որ բոլորն ել խաբեություն են:

  4. #4
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    45
    Գրառումներ
    3,756
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ազատություն...

    Հենց նոր ֆիլմում լսեցի այս խոսքերը և լիովին համամիտ եմ դրանց հետ.
    "Ազատությունը դա այն չէ, որ անես այն ամենը ինչ ուզում ես, ազատությունը այն է, երբ չես անում այն ամենը, ինչ չես ուզում…"

  5. #5
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ազատություն...

    Լավ..Արդյոք Ձեզ ազատ եք զգում Ձեր երկրում...
    Ու՞ մ կզրկեիք ազատությունից.../ես լուրջ եմ հարցնում, թեպետ դաժան է/...
    Ի՞նչ է խոսքի ազատությունը...թե ազատ ես խոսում...
    Կախում ունե՞ք..ումի՞ց..ինչի՞ց...
    Անկախություն ու ազատություն / անհատական մոտեցման դեպքում/. ի՞նչ տարբերություն....
    ...
    ՄԻ քիչ ավելի պարզ, առօրեական մոտեցում ցուցաբերենք էլի..
    Մեջբերում Manon-ի խոսքերից Նայել գրառումը
    «Ես երջանիկ էի իմ ազատությամբ ու կարծում էի այն անսահման է: Պարզեցի ձեռքերս, ձգվեցի~, տարածեցի ձեռքերս…Ու հանկարծ ձեռքս դիպավ հարևանիս քթին: Հմմ...այսինքն իմ ազատությունը վերջանում է այնտեղ, որտեղից սկսվում է հարևանիս քիթը:»
    Տարբերակ ա, գիտե՞ս...
    Վերջին խմբագրող՝ Ծով: 08.12.2007, 01:38: Պատճառ: Գրառման ավելացում

  6. #6
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    45
    Գրառումներ
    3,756
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ազատություն...

    Առայժմ կպատասխանեմ միայն հետևյալ հարցին.
    Կախում ունե՞ք..ումի՞ց..ինչի՞ց...
    Ահավոր անտանելի կախում ունեմ հասարակական կարծիքից, որից ամեն ձև փորձում եմ ձերբազատվել: Հուսով եմ, որ որոշ արդյունքների հասել եմ:

    Մնացած հարցերին կանդրադառնամ հետո:

  7. #7
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ազատություն...

    Մեջբերում Alize_etoilik-ի խոսքերից Նայել գրառումը
    Լավ..Արդյոք Ձեզ ազատ եք զգում Ձեր երկրում...
    Շատ ավելի եմ ազատ, քան անազատ: Շատ ավելի եմ ազատ, քան որտեղ որ ուզում է լինի:
    /ազատությունը չշփոթել անկախության հետ /
    Մեջբերում Alize_etoilik-ի խոսքերից Նայել գրառումը
    Ու՞ մ կզրկեիք ազատությունից.../ես լուրջ եմ հարցնում, թեպետ դաժան է/...
    Ոչ մեկին:
    Հ.Գ. Էս հարցի /բանտի/ մասին մի առաձին թեմա եմ ուզում վաղուց բացել: Շուտով կբացեմ :
    Մեջբերում Alize_etoilik-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի՞նչ է խոսքի ազատությունը...թե ազատ ես խոսում...
    Խոսքի՝ դա նախ գենետիկա է, հետո դաստիրակություն, հետո կրթութուն, հետո պրոֆեսիոնալիզմ: Հետո դա համեմված ՝մարդկային տակտի, անհատական մտածելակերպի, աշխարհահայացքի, սկզբունքների ու հասկացողության հետ:
    Խոսքը՝ դա միջավայրի հետ ասոցիացվող միտքն է: Ամեն միտք իրավունք ունի դուրս գալու ուղեղից:
    Սակայն ամեն միտք չի, որ միջավայրի համար կարող է հանդիսանալ Խոսք:

    Խոսքի ազատությունը՝ թվարկածի բնական, անկառավարելի /չկառավարվող այլ սուբեկտների, կամ օբեկտների կողմից/ իրավունքն է: Աստծո ընձեռնած անքակտելի իրավունքը: Ով դրան դեմ է գնում, դեմ է գնում Աստծոն:
    Մնացած դեպքերում բռնություն է…
    Մեջբերում Alize_etoilik-ի խոսքերից Նայել գրառումը
    Կախում ունե՞ք..ումի՞ց..ինչի՞ց...
    ումի՞ց - Ինձ շատ մոտիկ մարդկանցից: Այն չի ենթադրում անպատճառ ֆիզիկական մոտիկություն: Այդպիսի մարդ կարող է լինել օրինակ Հռոմի Պապը , որին այդ պահին համարեմ ինձ շատ մոտիկ մարդ:
    ինչի՞ց - Անիծյալ սիգարետից:
    Մեջբերում Alize_etoilik-ի խոսքերից Նայել գրառումը
    Անկախություն ու ազատություն / անհատական մոտեցման դեպքում/. ի՞նչ տարբերություն....
    Օրինակ ես ազատ եմ, բայց անկախ չեմ:
    Անկախություն - Իմ որոշումները /նաև պրոֆեսիոնալ դաշտում/ շատ անգամներ համաձայնեցնում եմ այլոց հետ /լինում է նաև կոմպրոմիսներ/:
    Ազատություն - Սակայն ես Ազատ եմ ընտրելու այն մարդկանց, որոնց հետ պետք է այդ ամենը համաձայնեցնել :
    Ազատությունը ճիշտ ռեալիզացնելու դեպում, Անկախության աստիճանը կարող է անընդհատ բարձրանալ ու բարձրանալ:

  8. #8
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    27.05.2006
    Գրառումներ
    990
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ազատություն...

    Alize_etoilik-ի խոսքերից
    Լավ..Արդյոք Ձեզ ազատ եք զգում Ձեր երկրում...
    Ուհու, ազատ չզգայի դեռ 16 տարեկանից արդեն կլինեի այլ երկրի քաղաքացի :


    Alize_etoilik-ի խոսքերից
    Ու՞ մ կզրկեիք ազատությունից.../ես լուրջ եմ հարցնում, թեպետ դաժան է/...
    Ոչ ոքին կամ ինձ

    Դա էլ պռինցիպի համար, որ Ես էլ հնարավոր է սխալվեմ ու իմ ազատության դեմ գնամ

    Alize_etoilik-ի խոսքերից
    Ի՞նչ է խոսքի ազատությունը...թե ազատ ես խոսում...
    Խոսքի ազատությունը մտքիդ հարստությունն է ու լեզվիդ համեստությունը:
    Ես, ցավոք կամ չցավոք, ազատ եմ խոսում:

    Alize_etoilik-ի խոսքերից
    Կախում ունե՞ք..ումի՞ց..ինչի՞ց...
    Չունեմ , նույնիսկ մեկ-մեկ պատրաստ եմ ինձնից էլ ազատվելու,առանց տխրություն կամ կարոտ զգալու:

    Alize_etoilik-ի խոսքերից
    Անկախություն ու ազատություն / անհատական մոտեցման դեպքում/. ի՞նչ տարբերություն....
    Ազատ եմ, բայց անկախ չեմ, քանի որ զգացմունքային եմ շատ, չնայած չեմ կախվում զգացմունքերիս սուբյեկտներից /մեկ-մեկ, երբ պարապ եմ լինում/ :
    Ազատությունը զգացողություն է, անկախությունը կարգավիճակ, քանի որ ինձ սիրող մարդկանցով եմ շրջապատված, ուրեմն անկախ չեմ/ միայն նրանց հոգատարությունը հերիք է/ բայց այս ամենի մեջ Ես ազատ եմ / կլինեմ/

    հ.գ.Վեռ ու Տիգ, էս միասին ֆիլմ եք դիտում,մի հատ չեք էլ ձայնո՞ւմ

    հ.գ. ջաաաաաաաաան, Կոմսը եկել աաաաաաաաաաաաաաա
    Բարի վերադարձ, էլ չգնաս հա՞ :

  9. #9
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    02.09.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    287
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ազատություն...

    Մեջբերում Cassiopeia-ի խոսքերից Նայել գրառումը
    Հենց նոր ֆիլմում լսեցի այս խոսքերը և լիովին համամիտ եմ դրանց հետ.
    "Ազատությունը դա այն չէ, որ անես այն ամենը ինչ ուզում ես, ազատությունը այն է, երբ չես անում այն ամենը, ինչ չես ուզում…"
    Ես մասամբ համամիտ չեմ սրա հետ:
    Ես կարծում եմ որ ազատությունը նա երբ չես անում այն ամենը ինչը թելադրում են ուրիշները (այդ թվում նաև սկզբունքները և քո եսը):
    Հիներն անցան և ահա ամեն բան Նոր է ...

  10. #10
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ազատություն...

    Էս 2 օրը մի ֆիլմ ցույց տվեցին «Արահետ», շատ արդիական էր ու շատ լավ էր հանած: Ընդեղ մեկը սենց մի արտահայտություն արեց. «Ազատությունը այն չէ, որ անես այն ինչ ուզում ես, այլ այն է, որ չանես այն ինչ չես ուզում անել:»
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Jarre (03.02.2009)

  12. #11
    թիթեռնիկի թևերով աղջիկ… Երկնային-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2008
    Հասցե
    փերիների մասին հեքիաթում…
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,989
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ազատություն...

    լավ թեմայա…
    Ազատությունը ամենաթանկ բանն է մարդու համար… բայց ոչ բոլորը կարող են ապրել ազատության մեջ… իսկ շատերը չեն էլ ուզում ապրել ազատության մեջ… բարդա շատ…

    պարզապես ուզեցա ասել…

    ***
    …այդ օրն էր որ ես ազատվեցի գերությունից… այն մեկից, որի մեջ ինքս էի ինձ գցել… այդ օրն էր, որ ես դարձա թիթեռնիկի պես ազատ ու սլացա արևին ընդառաջ… տաքանալու թե՞ այրվելու… այս հարցին այդպես էլ չստացա պատասխան… պատասղանն իմ լռությունն էր…
    …և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
    մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Խոսքի ազատություն
    Հեղինակ՝ Tig, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 18
    Վերջինը: 24.07.2023, 11:29
  2. Գրառումներ: 59
    Վերջինը: 13.10.2012, 17:45
  3. Տնտեսական ազատություն և սոցիալական պատասխանատվություն
    Հեղինակ՝ Adriano, բաժին` Տնտեսագիտություն, տնտեսություն
    Գրառումներ: 2
    Վերջինը: 12.10.2010, 20:37
  4. Եթերում «Ազատություն» ռադիոկայանն է
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 21
    Վերջինը: 10.10.2009, 14:02
  5. «Մասնակի Ազատություն»
    Հեղինակ՝ Zangezur, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 11.05.2008, 13:07

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •