ՉԻ-ի աչքից ոչինչ չի վրիպում: Ահա այսպիսի մի ակնարակ է արել ՉԻ-ն իր ամսի 9-ի համարում: Ասեմ, որ կողմ եմ այդ մտքին: Ազատություն ռադիկայանը վերջերս (մոտ 1.5 ամիս) սկսելա ձգտել Հալյուրին, դա երևի թվացելա ցանկացած լսողի: Ինձ թվումա RadioFreeEurope-ի նպատակը հիմականում այնպիսի ինֆորմացիայի տրամադրումն է, որ չի տրամադրվում հանրային լրատվական միջոցներով՝ այդ ինֆորմացիան ժողովրդից ուղղակի թաքցնելու նպատակով, որը մեր երկրին հատուկա: Ազատությունը սկսելա շատացնել այն ինֆորմացիան, որով ամեն օր հայլուրը մեր ուղեղները լվանումա: Ռադիոկայանի մինուսը լավ նկատվեց մայիսի 2-ի հաղորդման ժամանակ, երբ այդ օրը Համաժողովրդական շարժման երկրորդ կոնգրեսն էր տեղի ունեցել: Ինձ թվումա այդ իրադարձությունը այդօրվա կարևորագույն դպքերից մեկը պետք է լիներ: Իսկ ինչ ներկայացրեց ռադիոկայանը. մոտ առաջին տաս րոպեն խոսեց այլ երկրների կորած-մոլորված դեպքերի մասին, հետո շատ հակիրիճ ներկայացրեց ԼՏՊ-ի ելույթից մի հատված: Քանի որ ես ներկա չէի, հույս ունեի, որ մի 10 րոպե կոնգրեսի կարևոր շեշտադրումները կներկայացնեն, բայց 3 րոպեից ավել չտևեց: Զարմանալի էր, բայց Հայլուրը ավելի շատ բան ցույց տվեց: Սա ընդամենը կարծիք:...... լրատվամիջոցներից ոչ մեկը այս հայտարարության տեքստն ամբողջությամբ չի հրապարակել եւ ինֆորմացիայի հիմնական աղբյուրն այն ռադիոկայանն է որը վերջին օրերին բոլոր հիմքերն ունի թեթեւակի սրբագրման ենթարկել իր անվանումը եւ այսուհետ կոչվել «Մասնակի Ազատություն»: ........
Իսկ հիմա ռադիոկայանի հետ կապված մի ինֆորմացիա կամ ճշմարիտ բամբասանք.
Ռադիոկայանում կան աշխատողներ, որոնք տնօրնությունից պահանջել են, որ այդպիսի մթնոլորտում չեն կարող աշխատել: Այդպիսի մթնոլորդ ասելով հանկարծ չհասկանաք թշնամական կամ նմանատիպ մթնոլորտ: Խոսքը այն մասին է, որ հավաստի տեղեկատուներից լսել եմ, որ ռադիոկայանում մեծամասնություն են կազմում Օրինաց երկի, Հանրապետական կուսակցական անդամներ, մի խոսքով «կոլաիցիայի անդամներ»: Կներեք բայց ավելի ընդարձակված չեմ կարող ներկայացնել, օրինակի համար՝ անուններ տալ, ինֆորմացիայի աղբյուր և այլն: Չեմ կարող ձեզ ինչ-որ կերպ հավատացնել և կամ ապացուցել, բայց սա թող լինի մտածելու առիթ:![]()
Էջանիշներ