Խորհրդային մութ ու կաղապարված տարիներին «Ազատություն» ռադիոկայանը այն փոքրաքանակ ԶԼՄ-ներից էր, որ լուսավորում ու ջերմացնում էր դեպի ազատություն ու անկախություն ձգտող մարդկանց սրտերը։ ԽՍՀՄ-ում ապրող հայրենասեր մարդկանցից շատերն են դիմել տարատեսակ միջոցների՝ պայքարելով խորհրդային բռնատիրական կառավարության խոչընդոտերի դեմ, որոնք փորձում էին փակել ցանկացած ճանապարհ, որը կարող էր բերել իրական տեղեկատվության ստացման և որպես հետևանք ժողովրդի ակտիվ պայքարի հանուն ճշմարիտ արժեքի՝ ազատության։
80-ականների վերջում 90-ականների սկզբում ԽՍՀՄ-ի կառավարության լծից հնարավոր եղավ ձերբազատվել։ Եվ դրա մեջ իր ներդրումն, անշուշտ, ունի «Ազատություն» ռադիոկայանը։ Վերջապես իրականացավ մեր մեծերի անիրականանալի թվացող իղձը։ Նրանց երջանկությունը անսահման էր, երբ Հայաստանում նույնպես ստեղծվեցին «Ազատություն» ռադիոկայանի և նրա նման այլ ռադիո և հեռուստաալիքներ։
Սակայն անցան տարիներ... Եկան 2000-ական թվականները։ Համաժողովրդական ազատատենչությունը կարծես թե քնեց։ Տեղական ազատ ռադիոկայաններն ու հեռուստաալիքները փակվեցին...
Հայաստանում այսօր ստեղծվել է ինֆորմացիոն վակում, որը ինչ որ չափով հիշեցնում է խորհրդային տարիները։ Իհարկե, կա ինտերներնետ, որը սակայն, ոչ բոլորին է հասանելի։
Եվ մարդիկ նորից ստիպված են հանուն ճշմարտության ամեն անգամ դիմել ռադիոի օգնությանը։ Առավոտյան լսելով FM107.6 (9.00), ցերեկը FM 102 (15.00), իսկ երեկոյան՝ FM 107.6 (19.00 հիմնական եթերաժամ)։
Իսկ նրանց, ում հասանելի է ինտերնետը, բացում են http://www.azatutyun.am կամ http://www.armenialiberty.org
![]()
Էջանիշներ