dvgray ջան, ինչու՞ ես այդքան բարկացած գրումԹեման բացելիս, ես մտադիր էլ չէի որևէ մեկին նսեմացնել կամ արժեզրկել: Քո նշած մասնավոր դեպքերը հումանիզմի վառ դրսևորումներ են անկասկած: Բայց համամիտ չեմ քո գրած երկրորդ մտքի հետ. հումանիզմը չի չափվում լոկ հումանիտար օգնություններին շատ կամ` ով ավելի շատ մասնակցելով: Մարդը կարող է ֆինանսապես անապահով լինելով` չկարողանա և ոչ մի օգնություն չցուցաբերել մյուսին, բայց դա նշույլով իսկ չնվազեցնի նրա մարդասիրությունը: Խոսքս մեր իրականությունում տիրող դաժանությունների ու դրանց նկատմամբ մարդկանց անտարբերության մասին է:
Անցնում ես փողոցով` երկու դեռահաս գազանաբար ծեծում են երրորդին, ու անցորդներից ոչ մեկի պետքը չէ, գոնե գնա միջամտի, հեռացնի իրարից: Պատճառն էլ որն է` մեկը մյուսին «գիժ» է աել: Մարդկային կյանքն այնքան է արժեզրկվել, որ սպանության են գնում անգամ մի քանի հազար դրամի պատճառով, անզգույշ արտահայտած մի վիրավորական խոսքի կամ ինչ-որ բանի մերժման համար:
Ավելին… շատ ծնողներից եմ լսել, թե ինչպես են իրենց զավակներին տարբեր միջավայրերում ինքնահաստատվելու նպատակով խրախուսել, թե կգնաս ու առաջինն ինքդ կծեծես: եթե դիրքդ չդրեցիր այսօր` վաղը քեզ են ծեծելու: Այ նման բաներից եմ ցավ ապրում…![]()
Էջանիշներ