Խնդրում եմ մասնագետներին բացատրել, թե որքան սուր է այսօր այս դեֆիցիտը Հայաստանում և ինչ հետևանքներ կարող է այն ունենալ այն մարդկանց առողջության վրա և ինչպե՞ս կարելի է բավարարել օրգանիզմի յոդի պահանջը։
Խնդրում եմ մասնագետներին բացատրել, թե որքան սուր է այսօր այս դեֆիցիտը Հայաստանում և ինչ հետևանքներ կարող է այն ունենալ այն մարդկանց առողջության վրա և ինչպե՞ս կարելի է բավարարել օրգանիզմի յոդի պահանջը։
Մինչև Բյուրի խորը մասնագիտական բացատրությունը միքիչ գրեմ էլի, էսօր բան չեմ գրել
Ուրեմը յոդի պակասը կոմպենսացնելու համար, յոդացվում է կերակրի աղը, այնպես որ շատ աղ կերեքԿարծեմ թե խմելու ջրի մեջ էլ են յոդ խառնում, դե տենց էլի աղ կերեք, ջուր խմեք և ապրեք առանց յոդի պակասության
Իսկ յոդի պակասությունից առաջանում է զոբ կոչվող հիվանդություն՝ կարծեմ վահանաձև գեղձի հիվանդություն է (Բյուր ջան կռիվ չանես հետս, եթե սխալ բաներ եմ գրում, մեկա բոլորը գիտեն, որ ես բժիշկ չեմ՝ լուրջ չեն վերաբերվի) տեսած կլինեք է էն, որ մարդկանց վիզը մի տեսակ ուռած ա լինում. այ դրանից ա:
Վերջին խմբագրող՝ Ձայնալար: 29.11.2007, 18:48:
Յոդը մարդուն անհրաժեշտ է հիմնականում վահանգեղձի հորմոնների արտադրման համար: Հայաստանը, ցավոք, այնպիսի գոտում է գտնվում, որտեղ խմելու ջուրը բնականից հագեցած չէ յոդով: Այդ պատճառով այլընտրանքներ են փնտրում՝ յոդացնելով աղը, խմելու ջուրը, ձվերը և այլն:
Յոդի պակասի հետևանքով երեխաների մոտ կարող է զարգանալ կրետինիզմ հիվանդությունը: Նրանք լինում են կարճահասակ, գիրուկ, մեծ որովայնով, մտավոր հետամնացություն են ունենում:
Մեծ հասակում յոդի պակասի հետևանքով զարգանում է էնդեմիկ խպիպ (խպիպը ձեզ հայտնի «զոբ» բառն է, անգլերենն էլ իմացեք, պետք կգա՝ goiter): Քանի որ յոդը քիչ է լինում, վահանագեղձը կոմպենսատոր մեծանում է, որպեսզի կարողանա բավարար չափով հորմոն արտադրել:
Իրականում ամեն ինչ շատ ավելի բարդ է, քան ես նկարագրում եմ: Եթե ավելի կոնկրետ հարցեր կան, տվեք. սիրով կպատասխանեմ: Իմ սիրած թեմաներից է![]()
Իսկ ո՞ր սննդամթերքներն են մեծ յոդ պարունակում։ Կթվարկե՞ս։
Այսինքն՝ եթե մայրը յոդի պակաս է ունենում, նրա ապագա երեխան կրետինիզմ կունենա՞, թե՞ այդ հիվանդությունը ձեռքբերովի է, ու նորմալ մարդը յոդի պակասից հանկարծ դառնում է մտավոր հետամնաց...Յոդի պակասի հետևանքով երեխաների մոտ կարող է զարգանալ կրետինիզմ հիվանդությունը: Նրանք լինում են կարճահասակ, գիրուկ, մեծ որովայնով, մտավոր հետամնացություն են ունենում:![]()
Մի հարց էլ. իսկ խանութներում վաճառվող զտված ջրերը յոդ պարունակու՞մ են, թե՞ ոչ։ Օրինակ, մենք այստեղ ծորակից ջուր չենք խմում, որովհետև լավը չի, զտված ջուր ենք առնում, չնայած ես դա էլ չեմ խմում, որովհետև անհամ է...![]()
Նշանակում է՝ իմ դեպքում յյոդի պակասի հավանականությունն ավելի մե՞ծ է...
![]()
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Որքան ես գիտեմ, շատ մեծ քանակությամբ յոդ է պարունակվում ծովային սննդամթերքի մեջ։ Դե Հայաստանի համար դա իմանալ–չիմանալը միևնույնն է, մեր ջուրն էլ է գրեթե յոդազուրկ, ձկնեղենն էլ, բայց, Ան ջան, քեզ համար սա երևի արդեն հասանելի սնունդ է։
Մեկ էլ, որ մեր տանը ռեհան է լինում, հայրս միշտ ասում է՝ կերեք, լրիվ յոդ է։ Չգիտեմ՝ իրոք էդպես է, թե չէ։
Այո՛, եթե մայրը յոդի պակաս ունի, շատ հավանական է, որ կրետինիզմով երեխա կծնվի: Սակայն սա բնածին հիվանդություն է, այսինքն՝ կենտրոնական նյարդային համակարգի ձևավորումից հետո չի կարող կրետինիզմ զարգանալ: Փոխարենը կունենանք էնդեմիկ խպիպ:Այսինքն՝ եթե մայրը յոդի պակաս է ունենում, նրա ապագա երեխան կրետինիզմ կունենա՞, թե՞ այդ հիվանդությունը ձեռքբերովի է, ու նորմալ մարդը յոդի պակասից հանկարծ դառնում է մտավոր հետամնաց...
Ես ի՞նչ իմանամՄի հարց էլ. իսկ խանութներում վաճառվող զտված ջրերը յոդ պարունակու՞մ են, թե՞ ոչ։Դժվա՞ր է շշի վրա նայել ջրի բաղադրությունը:
Մեծ քանակությամբ յոդ կա ոչ լավ հասած ընկույզի մեջ: Ինքներդ էլ երևի հիշում եք, որ այդպիսի ընկույզ ուտելուց ձեր ձեռքերը գունավորվում են. դա յոդն է:Իսկ ո՞ր սննդամթերքներն են մեծ յոդ պարունակում։ Կթվարկե՞ս։
Էս էլ որպես լրացուցիչ ինֆորմացիա, հավես չունեմ թարգմանելու
Iodine is typically undesirably low (about 50 micrograms/day compared to a recommended level of about 150 micrograms per day) in UK vegan diets unless supplements, iodine rich seaweeds or foods containing such seaweeds (e.g. Vecon) are consumed. The low iodine levels in many plant foods reflects the low iodine levels in the UK soil, due in part to the recent ice-age. About half the iodine consumption in the UK comes from dairy products. In the US iodised salt is widely used and some other foods are fortified with iodine. In Canada all table salt is iodized. The UK has no iodine fortification strategy for plant foods or salt.
Մեկ էլ մի բան. յոդի ավելցուկն արգելակում է վահանագեղձում հորմոնների արտադրությունը, այսինքն՝ ստացվում է գրեթե նույն պատկերը, ինչ յոդի պակասի դեպքում: Այնպես որ դեղորայքային յոդ առանց բժշկի նշանակման չօգտագործեք: Այն կիրառվում է միայն այն ժամանակ, երբ վահանագեղձի հորմոնների արտադրության մակարդակը շատ բարձր է:
Ընկերուհիս, որը կերակրի աղ բացարձակապես չի օգտագործում, ինձ պատմեց, թե որտեղից է ստանում յոդի անհրաժեշտ պաշար: Նա օգտագործում է ծովային կաղամբ: Այն վաճառվում է Երևանի սուպերմարկետներում: Բացի դրանից, կարելի է օգտագործել նաև սննդային հավելումներ, որոնք այնքան էլ վնասակար չեն: Սակայն ցանկալի է, որ դա լինի բժշկի նշանակմամբ:
Մորաքույրս խորհուրդ է տալիս ձեռքի վրա ներսի կողմից յոդով գծեր քաշել: Ըստ նրա, յոդը այդպես ներծծվում է օրգանիզմ: Որքանո՞վ է դա համապատասխանում ճշմարտությանը:
Որ այդքան հեշտ լիներ, մարդիկ էդքան չէին տառապի… Չնայած հաստատ չես կարող ասել… Երբեմն իրոք ամեն ինչ շատ ավելի պարզ է, քան թվում է:Մորաքույրս խորհուրդ է տալիս ձեռքի վրա ներսի կողմից յոդով գծեր քաշել: Ըստ նրա, յոդը այդպես ներծծվում է օրգանիզմ: Որքանո՞վ է դա համապատասխանում ճշմարտությանը:
Բայց իմ սեփական տրամաբանությունն ինձ հուշում է, որ այդպես արդյունքի չես հասնի. այդ յոդը, որ քսում ես, յոդի սպիրտային լուծույթն է, իսկ օրգանիզմին առանձին յոդ է պետք: Թե ինչքանով է հաջողվում սպիրտից յոդ պոկել, տեղյակ չեմ: Բացի դրանից, էդ ինչքա՞ն պետք է քսես, որ անհրաժեշտ քանակությամբ յոդ ստանաս: Պետք չէ մոռանալ, որ յոդի սպիրտային լուծույթի մեծ քանակությունն այրող հատկություն ունի:
Սիրելի Բուրակն իսկ ի՞նչ հակացուցում ունի ԼԵՈԹՅՐՈԽ դեղահաբը երկարատև օգտագործման ժամանակ։ Արդեն հինգ տարի է ինչ օգտագործում եմ այն զոբի դեմ։
Ավելացվել է 1 րոպե անց
LEVOTHYROX 100
Վերջին խմբագրող՝ 9aliq: 07.01.2008, 21:02: Պատճառ: Գրառման ավելացում
Տեղյակ չեմ: Եթե դա իմ իմացած թիրօքսինի փոխարինիչն է և եթե իսկապես ունեք այդ հորմոնի անբավարարություն և եթե հինգ տարի շարունակ օգտագործում եք, սակայն որևէ լուրջ ախտահարում չի եղել Ձեզ մոտ, ուրեմն ամեն ինչ կարգին է:Սիրելի Բուրակն իսկ ի՞նչ հակացուցում ունի ԼԵՈԹՅՐՈԽ դեղահաբը երկարատև օգտագործման ժամանակ։ Արդեն հինգ տարի է ինչ օգտագործում եմ այն զոբի դեմ։
Սիրելի Բյուրակն իսկ ի՞նչ հակացուցում ունի LEVOTHYROX դեղահաբը երկարատև օգտագործման ժամանակ։ Արդեն հինգ տարի է ինչ օգտագործում եմ այն զոբի դեմ։
Կրկնում եմ, որ որևէ հակացուցման մասին չգիտեմ: Դուք ավելի հեշտ կարող եք տեղեկանալ՝ կարդալով դեղի ինստրուկցիան:Սիրելի Բյուրակն իսկ ի՞նչ հակացուցում ունի LEVOTHYROX դեղահաբը երկարատև օգտագործման ժամանակ։ Արդեն հինգ տարի է ինչ օգտագործում եմ այն զոբի դեմ։
Կրկնում եմ, որ եթե որևէ լուրջ փոփոխություն չեք նկատել, ապա դժվար հակացուցում ունենա:
Շնորհակալություն սիրելի Բյուրակն։
խնդրում եմ ինձ ասեք եթե վահանաձև գեղձը հեռացվածա լ տիռոքսին դեղը մինչև կյանքի վերջ պետքա օգտագործել նախապես շհնորհակալություն:![]()
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ