Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
Իմ կարծիքով ծեծը դաստիարակության միջոց է, որովհետև այն եղել է դարեր շարունակ ու տվել է իր դաստիարակչական արդյունքները՝ երեխաներին դարձնելով հնազանդ, լսող: Իսկ թե ինչ վնասներ է տվել դաստիարակելու հետ միասին, Աստված գիտի... Կարող ենք միայն ենթադրել, որ երեխայի հոգեկանը քարուքանդ է արել՝ սերմանելով վախ, ամոթ, ատելություն, չարություն ու էլի շատ բաներ:

Էնպես որ, այո, ծեծը դաստիարակության միջոց է, բայց ժամանակակից մարդը պիտի գիտակցաբար հրաժարվի այդ մեթոդից՝ հանուն իր երեխայի հոգեկան առողջության:
Դու, իսկ ես կարծում էի, թե դու դեմ կլինես դրան:
Բայց դե հոգեկան առողջության համար պետք չի ծեծել: