User Tag List

Էջ 12 12-ից ԱռաջինԱռաջին ... 289101112
Ցույց են տրվում 166 համարից մինչև 173 համարի արդյունքները՝ ընդհանուր 173 հատից

Թեմա: Նոյեմբերի 16-ին Երեւանի Ազատության հրապարակում

  1. #166
    Մշտական անդամ Smergh-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2007
    Գրառումներ
    343
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նոյեմբերի 16-ին Երեւանի Ազատության հրապարակում

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    ...Այն որ քաղաքականության մեջ խորանալը հաճախ ստիպում է չտեսնել սեփական հայացքներից ու համոզմունքներից այն կողմ որևէ բան, ես զգացել ու զգում եմ սեփական մաշկիս վրա, հենց իմ փորձով, հենց իմ համոզումների հաճախ անբեկում լինելու փաստով...
    Լևոն Տեր-Պետրոսյանին սատարող և նրանից կուռք սարքողներին ամենաճշգրտորեն բնորոշող բանաձևն է բերված վերևում:
    Անչափ շնորհակալ եմ անկեղծ խոստովանանքի համար Ձեզանից, Հարգարժան Chuk: Երանի թե բոլորը Ձեր նման անկեղծ ու ազնիվ գտնվեին:
    Մասիս-Սիփան ու նաև Վան
    Ե՞րբ տի կրկին Հայոց Տուն գան...

    Եթե ուզում ես Եկիրդ Երկիր լինի` միացի՛ր

  2. #167
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Նոյեմբերի 16-ին Երեւանի Ազատության հրապարակում

    Մեջբերում Smergh-ի խոսքերից Նայել գրառումը
    Լևոն Տեր-Պետրոսյանին սատարող և նրանից կուռք սարքողներին ամենաճշգրտորեն բնորոշող բանաձևն է բերված վերևում:
    Անչափ շնորհակալ եմ անկեղծ խոստովանանքի համար Ձեզանից, Հարգարժան Chuk: Երանի թե բոլորը Ձեր նման անկեղծ ու ազնիվ գտնվեին:
    Սովորական էմոցիոնալ գրառում, որոնք արդեն ինձ հոգնեցրել են
    Իմ ձևակերպումը համապատասխանում են ոչ միայն Տեր-Պետրոսյանին սատարողներին, այլև նրա հակառակորդներին ու այլ ուժերի, անձերի սատարողներին:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  3. #168
    Պատվավոր անդամ Marduk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.04.2006
    Գրառումներ
    969
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նոյեմբերի 16-ին Երեւանի Ազատության հրապարակում

    Շանտաժը տվյալ դեպքում դառնում է համանման նյութերի հետագա հրապարակումը կանխելու միջոց: Իսկ կանխումը ենթադրում է քողարկում, որի հետեւանքով Հայաստանի բնակչությունը զրկվում է ազատ տեղեկատվություն ստանալու իրավունքից:

    Օրինակ, 1993-ին Փարիզում, երբ Տեր-Պետրոսյանը գաղտնի հանդիպեց «գորշ գայլերի» առաջնորդ Ալփարսլան Թյուրքեշի հետ, թուրք հասարակությունը բացի հանդիպումից, գիտեր նաեւ, որ վերջինը զենքի կոչելով «զգոն թուրքերին», Ղարաբաղում հայերի դեմ կռվելու համար նրանց գործուղում է Ադրբեջան: Այլ կերպ, Թուրքիայում այդ գաղտնի հանդիպումը հասարակությունից քողարկելու պատճառ չկար:

    Նույնը պետք է ասել այն առանցքային դերի մասին, որը 1995-ին սկզբնավորված հայ-թուրքական մերձեցման հարցում խաղացել է Ժակ Կամհիի ավագ որդին՝ Ջեֆի Կամհին: Իսլամական շրջանակները Ժակ Կամհիին համարում են Թուրքիայում սիոնիզմի ներկայացուցիչը: Իսկ մամուլն ընդգծում է Տեր-Պետրոսյանի հետ Ջեֆի Կամհիի մտերմիկ հարաբերությունները եւ նշում, որ Կամհիների անվտանգությունն ապահովում է «Մոսսադը»՝ որպես թիկնապահներ նրանց տրամադրելով իր գործակալներին:

    Կարծում ենք, հայ հասարակությունը եւս իրավունք ունի օգտվելու ազատ տեղեկատվության իրավունքից:
    http://www.azg.am/?lang=AR&num=2007112409

    Այ սա է իրական տեղեկատվական բլոկադան: Ինչու օրինակ սովորական թուրք ընթերցողը կարող է իմանալ ինչ որ գաղտնի հանդիպումների մասին, իսկ հայ ընթերցողը ոչ:

    Հիմա ինչ անենք, նստենք թուրքերեն սովորենք որ Հայաստանի մասին հավելյալ տեղեկատվություն ունենա՞նք:

    Ինչ աբսուրդի ենք հասել:

  4. #169
    Սկսնակ անդամ Մի Հայ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.11.2007
    Հասցե
    Կողքի տանը
    Գրառումներ
    51
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նոյեմբերի 16-ին Երեւանի Ազատության հրապարակում

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Որևէ քաղաքական գործչի մասին պատկերացում կազմելու, նրան ճանաչելու, նրա գաղափարախոսությունը հասկանալու, դիրքորոշումը տեսնելու համար անհրաժեշտ է ուսումնասիրել նրա ողջ գործունեությունը, ծանոթանալ նրա ողջ խոսքին, որը նա կարող է ասել հարցազրույցի, մամլո ասուլիսների, ելույթների, մենագրությունների, հոդվածների և այլ տեսքերով: Անգամ այս ամբողջ ծավալի նյութն ուսումնասիրելը հաճախ բավարար չէ տվյալ քաղաքական գործչին բացահայտելու, նրա հայացքները հասկանալու համար: Էլ ուր մնաց մեկ ելույթը, որի ընթացքում երբևէ չի կարող ընդգրկվել որևէ լուրջ քաղաքական գործչի ողջ դիրքորոշումը, իսկ հաճախ, կրճատ խոսքի, ժամանակի սղության պատճառով տալ սխալ պատկեր:

    Ես կարող եմ երկար ու բարակ գրել, թե իմ կարծիքով ինչերն ես սխալ հասկացել կամ, իմ ձևակերպմամբ, դեմագոգիկ «վերլուծության» ենթարկել: Սակայն այս պահին ես հասկանում եմ մի հասարակ ճշմարտություն, որ եթե դու պատրաստ չես ուշադիր վերլուծության ենթարկել Տեր-Պետրոսյանի ողջ հրապարակային խոսքը, եթե դու նրա ամեն խոսքի մեջ փնտրում ես ինչ-որ հակասություններ ու թերություններ, որոնք ամենևին, գոնե իմ կարծիքով, չեն համապատասխանում իրականությանը այլ ցույց են տալիս, նորից ըստ իս, այդ հարցերին քո մակերեսային մոտեցումը, ապա քեզ առավել ևս չի համոզի իմ խոսքը, որը երբեք չի կարող հավասարվել կամ մոտենալ Տեր-Պետրոսյանի նման լուրջ մտածողի, քաղաքական գործչի, պատմաբանի, դիվանագետի խոսքին: Այդ դեպքում ես ի՞նչ կարող եմ անել, եթե ցանկանում եմ, որ դու լուրջ վերլուծության ենթարկես տվյալ անձի ասելիքն ու ըստ իս ճիշտ եզրահանգումների գաս: Ավելի լավ առաջարկ անել, քան ևս մեկ անգամ հղում անել նույն անձի հրապարակային խոսքին, լինեն դրանք հոդվածների թե ելույթների տեսքով, չեմ կարող: Այնպես որ թախանձագին խնդրում ու հորդորում եմ, ծանոթանալ այդ նյութին, ինչպես նաև նրա քաղաքական բոլոր «հակառակորդների» նմանատիպ նյութերին, ծանոթանալ նախնական ստերոտիպները մի կողմ դնելով՝ որպես մտածող և մարդ, ով պատրաստ է տեսնել յուրաքանչյուր տողի իմաստը, յուրաքանչյուր խոսքի արժեքը, և դրանից հետո, երբ ինձ կասես, որ ծանոթացել ես ու չես ընդունում նրա դիրքորոշումը, համարում ես «այսպիսին ու այնպիսին», նրա քաղաքական հայացքներից գերադասում ես այն մյուսի ուժի/անձի քաղաքական հայացքները, միայն այդ ժամանակ ես կհարգեմ քո տեսակետը, բայց կընդունեմ, կամ՝ չեմ ընդունի:

    Այն որ քաղաքականության մեջ խորանալը հաճախ ստիպում է չտեսնել սեփական հայացքներից ու համոզմունքներից այն կողմ որևէ բան, ես զգացել ու զգում եմ սեփական մաշկիս վրա, հենց իմ փորձով, հենց իմ համոզումների հաճախ անբեկում լինելու փաստով, բայց յուրաքանչյուր օր աշխատում եմ դրա վրա, փորձելով ծանոթանալ բոլոր տեսակետներին ու սեփական դատողությունները անել:
    Հարգելի Chuk, անկեղծ ասած ես չեմ հասկանում քո միտքը: Դու ասում ես որ մեկ քաղաքական գործչին բնութագրտելոս համար մենք պետք է կարդանք ամբողջ իր ասածները, գրածները իր քաղաքական կյանքում: Այստեղ հարցը կոնկրետ է: Ես ասում եմ որ ԼՏՊ-ի դիրքորոշումը Արցախի նկատմամբ միչև հիմա եղել է նա որ Արցախը լինի Ադրբեջանի մի մաս որպես ատոնոմիա: Հիմա դու կարող ես բերել մի փաստ որ ապացույցում է հակառակը?
    և ասեմ որ քաղաքական գործիչները շատ անգամներ փոխում էն իրենց դիրքորոշումները մի հարցի նկատմամբ իրենց քաղաքական կյանկում և իմանալը իր անմբողջ կարծիքը մի հացի նկատմամբ իմաստ չունի: Բավական է իմանալ նրա վերջին դիրքորոշումը այդ հարցի նկատմամբ: Բայց կասեի ընթանրապես քաղաքական գործչին գնահատական տալու համար անալիզ են անում թե ինչքան դիրքորշումներ են փոխվել և դրա հիման վրա գնահատու: Հիմա ԼՏՊ-ի համար Ես չեմ տեսնում որ նա փոխած լինի իր դիրքորոշումը Արցախի նկատմամբ: Եթե դու ունես այլ կարծիք ապա կխնդրեմ բերես փաստացի օրինակ:

    Մոդերատորական: Տեքստը առանց անհրաժեշտության լրացուցիչ ձևավորման մի ենթարկեք: Տառերի մեծությունը կամ տառատեսակը չեն որոշում ասվածի կարևորությունը կամ անկարևորությունը: Գրեք այնպես, ինչպես նախատեսված է, այսինքն` առանց որևէ բան փոխելու:
    Վերջին խմբագրող՝ Philosopher: 25.11.2007, 00:31:

  5. #170
    Սկսնակ անդամ Մի Հայ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.11.2007
    Հասցե
    Կողքի տանը
    Գրառումներ
    51
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նոյեմբերի 16-ին Երեւանի Ազատության հրապարակում

    Մոդերատորական: Տեքստը առանց անհրաժեշտության լրացուցիչ ձևավորման մի ենթարկեք: Տառերի մեծությունը կամ տառատեսակը չեն որոշում ասվածի կարևորությունը կամ անկարևորությունը: Գրեք այնպես, ինչպես նախատեսված է, այսինքն` առանց որևէ բան փոխելու:

    Ճիշտն ասած այդ մտադրությունը չեմ ունեցել դա պարզապես իմ այս ակումբում նոր լինելուց է: Դիտողությունը ընդունված է, շնորհակալությոն

  6. #171
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Նոյեմբերի 16-ին Երեւանի Ազատության հրապարակում

    Հարգելի Մի Հայ, եկեք միասին տրամաբանենք: Դուք Տեր-Պետրոսյանին մեղադրում եք մի դիրքորոշման մեջ, որը նա չի ունեցել: Հիմա հռետորական հարց. այդ ես պետք է ապացուցեմ, որ նա չի ունեցել այդ հայացքը, թե դուք, որ ունեցել է: Բերեք փաստեր, հիմնավորումներ:

    Իսկ ես կառաջարկեմ կարդալ նախորդ գրածներս և այնտեղ գտնել լուծման բանալին, թե որն է եղել Տեր-Պետրոսյանի իրական դիրքորոշումը: Ինչպես նաև նախորդ գրառումներիս մեջ կարող եք տեսնել հերքումը, որը կատարվել է Ալեքսանդր Արզումանյանի կողմից ձեր հնչեցրած հարցադրմանը և հաջորդ անգամ նմանատիպ պնդում անելիս խոսել փաստերով, հակառաք դեպքում հնչեցված մեղադրանքը կլինի ոչ այլ ինչ, քան զրպարտություն:

    Ավելացվել է 2 րոպե անց
    Մեջբերում Մի Հայ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ճիշտն ասած այդ մտադրությունը չեմ ունեցել դա պարզապես իմ այս ակումբում նոր լինելուց է: Դիտողությունը ընդունված է, շնորհակալությոն
    Խնդիր չկա, ուրախ ենք, որ դիտողությունն ընդունելի է
    Վերջին խմբագրող՝ Chuk: 25.11.2007, 02:32: Պատճառ: Գրառման ավելացում

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  7. #172
    Սկսնակ անդամ Մի Հայ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.11.2007
    Հասցե
    Կողքի տանը
    Գրառումներ
    51
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նոյեմբերի 16-ին Երեւանի Ազատության հրապարակում

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Մի Հայ, եկեք միասին տրամաբանենք: Դուք Տեր-Պետրոսյանին մեղադրում եք մի դիրքորոշման մեջ, որը նա չի ունեցել: Հիմա հռետորական հարց. այդ ես պետք է ապացուցեմ, որ նա չի ունեցել այդ հայացքը, թե դուք, որ ունեցել է: Բերեք փաստեր, հիմնավորումներ:

    Իսկ ես կառաջարկեմ կարդալ նախորդ գրածներս և այնտեղ գտնել լուծման բանալին, թե որն է եղել Տեր-Պետրոսյանի իրական դիրքորոշումը: Ինչպես նաև նախորդ գրառումներիս մեջ կարող եք տեսնել հերքումը, որը կատարվել է Ալեքսանդր Արզումանյանի կողմից ձեր հնչեցրած հարցադրմանը և հաջորդ անգամ նմանատիպ պնդում անելիս խոսել փաստերով, հակառաք դեպքում հնչեցված մեղադրանքը կլինի ոչ այլ ինչ, քան զրպարտություն:

    Ավելացվել է 2 րոպե անց


    Խնդիր չկա, ուրախ ենք, որ դիտողությունն ընդունելի է
    Հարգելի Chuk ես Հայաստանում չեմ գտնվում որ կարողանամ գնալ գրադարան և բերեմ փաստեր այն ժամանկվա թերթերից ու ուրիշ աղբյուրներից ԼՏՊ-ի զիճողական դիրքորշումը Արցախի նկատմամբ բայց ունենալով ինտեռնետի հնարավորությունը կմատուցեմ քեզ տարբեր աղբյուրներից մի տաս րոպէիվա ընթացքում իմ հավաքած ինֆորմատիոն:

    Սա Վազգեն Մանուկյանի մամլո ասուլիսից է որ նա ասում է Թև ԼՏՊ-ը բաց է բաց դրա մասին չի ասում իր կողքի մարդիկ ասում են տանք Արցախը թող գնա ձեռքներս ազատենք դրանից:

    Սա մեջ բերում է NationsEncyclopedia –ից: Կներս բայց սա անգլերեն է, հույսով էմ որ կարող ես կարդալ:

    "Ter-Petrosyan announced in September 1997 that he had accepted an Organization for Security and Cooperation in Europe (OSCE) peace plan as a basis for resolving the NK conflict that would require "compromises" from Armenia. The two-stage plan called for NK Armenians to withdraw from most territories they had occupied outside of NK and for international peacekeepers to be deployed, followed by discussion of NK's status. The announcement brought open criticism from Kocharian and other Armenian and NK officials. On 1 February 1998, Yerkrapah, a legislative faction and militia group composed of veterans of the NK conflict, and headed by the country's defense minister, called for Ter-Petrosyan to resign. Many members of Ter-Petrosyan's ANM legislative faction defected, leading to the resignation of the parliamentary speaker. Heated debate in the legislature culminated with Ter-Petrosyan's resignation on 3 February 1998. Ter-Petrosyan denounced the "bodies of power" for demanding his resignation, referring obliquely to Kocharian, Defense Minister Vazgen Sarkisyan, and Minister of the Interior and National Security Serzh Sarkisyan. Although the constitution called for the legislative speaker to assume the duties of acting president pending an election, the resignation of the speaker caused these duties to devolved upon Prime Minister Kocharian. A special presidential election was scheduled for 16 March 1998."

    Եվ սա ԼՏՊ-ի հանրահավաքում արված հայտարարություն է Արցախի մասին YouTube: Կխնդրեմ միայն հաշվի առնես նրա ելույթը որը վիդեո վեջնամասում է և հաշվի չառնես որ սա հայլուրի ժապավեն է: Կարևորը նրա խոսքն է և որչ թե ով է նկարահանում:


  8. #173
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    41
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Նոյեմբերի 16-ին Երեւանի Ազատության հրապարակում

    Մեջբերում Մի Հայ-ի խոսքերից Նայել գրառումը
    Սա Վազգեն Մանուկյանի մամլո ասուլիսից է որ նա ասում է Թև ԼՏՊ-ը բաց է բաց դրա մասին չի ասում իր կողքի մարդիկ ասում են տանք Արցախը թող գնա ձեռքներս ազատենք դրանից:
    Վազգեն Մանուկյանի մասին վերևում խոսվել է։
    Եվ սա ԼՏՊ-ի հանրահավաքում արված հայտարարություն է Արցախի մասին YouTube: Կխնդրեմ միայն հաշվի առնես նրա ելույթը որը վիդեո վեջնամասում է և հաշվի չառնես որ սա հայլուրի ժապավեն է: Կարևորը նրա խոսքն է և որչ թե ով է նկարահանում:
    Դա Լևոն Տեր-Պետրոսյանի Արցախի մասին արված հայտարարության ընդամենը մի հատվածն է, որը Հ1-ի հայտնի Տաթևիկ Նալբանդյանի անտաղանդ ձևով մեջբերված է բավականին լավ ստեղծված, բայց հիմնականում անհիմն մեղադրանքներով սյուժեում։ Կոնտեքստից հանելով ցանկացած խոսք կարելի է ձևակերպել այնպես ինչպես ուզես...
    Օրինակ
    Մեջբերում Մի Հայ-ի խոսքերից Նայել գրառումը
    Սա Վազգեն Մանուկյանի մամլո ասուլիսից է որ նա ասում է Թև ԼՏՊ-ը բաց է բաց դրա մասին չի ասում իր կողքի մարդիկ ասում են տանք Արցախը թող գնա ձեռքներս ազատենք դրանից:
    Հ1-ը Տաթևիկ Նալբանդյանի գերհզոր ողեղի օգնությամբ հանգիստ կարող է դարձնել
    Մեջբերում Մի Հայ-ի խոսքերից Նայել գրառումը
    Արցախը թող գնա ձեռքներս ազատենք դրանից:
    Երկու տարբերակ կա, կամ հավատում ես Հ1-ի եթերից ծավալվող Սերժ Սարգսյանի ու Քոչարյանի կեղծիքներին՝ Տաթևիկ Նալբանդյանի աչքերով նայելով իրականությունը (այդ դեպքում Քոչարյանից փող պահանջի, հաստատ Տաթևիկին պարգևատրում են), կամ էլ սեփական աչքերով կարդում ես http://www.zhamanak.com/article/7414/ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը ու սեփական ուղեղով վերլուծում, առանց Տաթևիկ Նալբանդյանի օգնության…

Էջ 12 12-ից ԱռաջինԱռաջին ... 289101112

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Երեւանի ավագանու ընտրություններ 5 մայիսի 2013թ.
    Հեղինակ՝ voter, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 682
    Վերջինը: 12.05.2013, 20:21
  2. Հանրահավաք «Ազատության հրապարակում»
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 04.12.2008, 19:00
  3. Հարց ք. Երեւանի ուսանողներին եւ շինարարներին, 02/09/08
    Հեղինակ՝ Հակոբ Գեւորգյան, բաժին` Երևան
    Գրառումներ: 10
    Վերջինը: 11.09.2008, 22:33
  4. Հրեական դրոշը Ազատության հրապարակում: Եղե՞լ է, թե՞ ոչ:
    Հեղինակ՝ Lion, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 75
    Վերջինը: 05.08.2008, 22:08
  5. Հոկտեմբերի 26-ին Ազատության հրապարակում
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 99
    Վերջինը: 13.11.2007, 13:01

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •