Այս մասին նա հայտարարել էր նոյեմբերի 3-ի հանդիպման ժամանակ:
Հարց ունեմ ` ձեր կարծիքով այս անգամ ավելի շատ մարդ կգա, թե ավելի քիչ:
Հաշվի առնելով այն, որ փաստորեն նա արդեն հայտարարեց ընտրություններում իր թեկնածությունը դնելու մասին, կարելի է ենթադրել, որ ավելի քիչ մարդ կգա, քանի որ շատերը ստացան իրենց հետաքրքրեղ հարցի պատասխանը: Բայց մյուս կողմից հաշվի առնելով այն, որ առաջին հանրահավաքը անցավ շատ հանգիստ ու խաղաղ մթնոլորտում, կարելի է մտածել որ ավելի շատ մարդ կգա լսելու Լևոն Տեր-Պետրոսյանի խոսքը, ինչը կարծում եմ բոլորին էլ հաճելի է` հաշվի առնելով նրա հռետորական բարձր ունակությունները:
Այսպիսով: ինչ էք կարծում. Նոյեմբերի 16-ի հանրահավքը կլինի ավելի մարդաշատ թե ոչ: Կարող եք վերլուծել նայեվ այլ գործոններ, որոնք կարող են ազդել մարդկանց թվի վրա:



Մեջբերել



100% Հայլուրը իրա հավայի իրար խառնված հայտարարություններով ու տափակ պահվածքով մենակ դրան ռեկլամա անում 


, իհարկե, առաջին նախագահը ամենևին էլ կատարյալ չէ, բայց քանի որ էս դեպքում ես չեմ տեսնում այնպիսի մի երրորդ ուժ, որ կլինի հենց իմ ուզած ոսկե միջինը, ուստի երկու թեկնածուի դեպքում ընտրություն կանեմ՝ ելնելով «չարյաց փոքրագույնը» սկզունքից

Էջանիշներ