Moj, կներես, բայց դու ավելի խելացի բաներ ես խոսում, երբ սայտերից մեջբերումներ ես copy-paste անում: Շարունակիր այդ գործը, ու ավելի օգտակար կլինես:
Ինչ վերաբերում է հանրահավաքին, ապա դա հոյակապ սկիզբ էր: Կարեվորը շատ կազմակերպված էր: Մարդիկ շատ լավ ընդունեցին Լևոնին: Անկեղծ ասած չեի սպասում, որ այդքան մարդ կգար, ու այդքան ակտիվ կլինեին եկածները:
Իհարկե Հ1ը ժամը 4-ին (երբ դեռ շատ քիչ մարդ էր հավաքվել) նկարահանումներ էր կատարել, ու հայլուրում ասեց "նույնքան մարդ էր եկել, որքան մյուս ընդդիմադիրների հանրահավաքներին": Իհարկե դա այդպես չե, ու մարդիկ շատ ոգևորված էին: Ապսոս կարգին կամռա չունեի, բայց ոչինչ, շուտով հեռախոսովս նկարածները կգցեմ youtube, ու լինկերը կներկայացնեմ այստեղ: Հուսով եմ Ա1+ ի սայտում էլ կարելի է գտնել այսօրվա նկարահանումները:
Էջանիշներ