User Tag List

Նայել հարցման արդյունքները: Գնալո՞ւ եք հանրահավաքի

Քվեարկողներ
58. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Այո

    15 25.86%
  • Ոչ

    39 67.24%
  • Դեռ չեմ որոշել

    4 6.90%
Էջ 6 7-ից ԱռաջինԱռաջին ... 234567 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 76 համարից մինչև 90 համարի արդյունքները՝ ընդհանուր 100 հատից

Թեմա: Հոկտեմբերի 26-ին Ազատության հրապարակում

  1. #76
    Լիարժեք անդամ Che_Guevara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2007
    Գրառումներ
    131
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հոկտեմբերի 26-ին Ազատության հրապարակում

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    ՀՀ առաջին նախագահի համակիրները պատրաստվում են նոր հանրահավաքի: Նոյեմբերի 16-ին, ժամը 17-ին, Ազատության հրապարակում հրավիրվում է նոր հանրահավաք, որտեղ ելույթ կունենա ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Առայժմ դեռ հայտնի չէ, ինչի մասին է նա խոսելու:

    Հիշեցնենք, որ հոկտեմբերի 26-ի հանրահավաքում Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր 2008թ Նախագահի ընտրություններում առաջադրվելու մասին:


    www.a1plus.am
    Այս մասին նա հայտարարել էր նոյեմբերի 3-ի հանդիպման ժամանակ:

    Հարց ունեմ ` ձեր կարծիքով այս անգամ ավելի շատ մարդ կգա, թե ավելի քիչ:

    Հաշվի առնելով այն, որ փաստորեն նա արդեն հայտարարեց ընտրություններում իր թեկնածությունը դնելու մասին, կարելի է ենթադրել, որ ավելի քիչ մարդ կգա, քանի որ շատերը ստացան իրենց հետաքրքրեղ հարցի պատասխանը: Բայց մյուս կողմից հաշվի առնելով այն, որ առաջին հանրահավաքը անցավ շատ հանգիստ ու խաղաղ մթնոլորտում, կարելի է մտածել որ ավելի շատ մարդ կգա լսելու Լևոն Տեր-Պետրոսյանի խոսքը, ինչը կարծում եմ բոլորին էլ հաճելի է` հաշվի առնելով նրա հռետորական բարձր ունակությունները:

    Այսպիսով: ինչ էք կարծում. Նոյեմբերի 16-ի հանրահավքը կլինի ավելի մարդաշատ թե ոչ: Կարող եք վերլուծել նայեվ այլ գործոններ, որոնք կարող են ազդել մարդկանց թվի վրա:

  2. #77
    Պատվավոր անդամ քաղաքացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    41
    Գրառումներ
    2,030
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հոկտեմբերի 26-ին Ազատության հրապարակում

    Che_Guevara, դե ես էլ, դու էլ ինչպես հիշում ես պարտավոր ենք մեր հետ առնվազն 10 հոգի բերենք:
    Նկատել եմ, որ նոյեմբերի 3-ին շուրջ 1000 հոգի կար և ելույթի վերջում բոլորը համաձայնվեցին թեկնածուի ասածին, որ դահլիճում գտնվող յուրաքանչյուրը իր հետ հանրահավաքին բերի առնվազն 10 հոգի: Այսպիսով ինձ թվում է 10000 երիտասարդությունն ապահովված է:

  3. #78
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    48
    Գրառումներ
    8,712
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Հոկտեմբերի 26-ին Ազատության հրապարակում

    Մեջբերում քաղաքացի-ի խոսքերից Նայել գրառումը
    Che_Guevara, դե ես էլ, դու էլ ինչպես հիշում ես պարտավոր ենք մեր հետ առնվազն 10 հոգի բերենք:
    Նկատել եմ, որ նոյեմբերի 3-ին շուրջ 1000 հոգի կար և ելույթի վերջում բոլորը համաձայնվեցին թեկնածուի ասածին, որ դահլիճում գտնվող յուրաքանչյուրը իր հետ հանրահավաքին բերի առնվազն 10 հոգի: Այսպիսով ինձ թվում է 10000 երիտասարդությունն ապահովված է:
    Ցավոք, ես (և բազմաթիվ այլ պոտենցիալ մասնակիցներ) այդ ժամին դեռ աշխատանքի եմ և չեմ կարող մասնակցել: Իմ (և իմ նմանների անունից) խնդրեք հաջորդ անգման մի քիչ ուշ սկսել:
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  4. #79
    Լիարժեք անդամ Che_Guevara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2007
    Գրառումներ
    131
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հոկտեմբերի 26-ին Ազատության հրապարակում

    Մեջբերում քաղաքացի-ի խոսքերից Նայել գրառումը
    Che_Guevara, դե ես էլ, դու էլ ինչպես հիշում ես պարտավոր ենք մեր հետ առնվազն 10 հոգի բերենք:
    Նկատել եմ, որ նոյեմբերի 3-ին շուրջ 1000 հոգի կար և ելույթի վերջում բոլորը համաձայնվեցին թեկնածուի ասածին, որ դահլիճում գտնվող յուրաքանչյուրը իր հետ հանրահավաքին բերի առնվազն 10 հոգի: Այսպիսով ինձ թվում է 10000 երիտասարդությունն ապահովված է:
    Քաղաքացի, որպեսզի մարդիկ ուրշ բան չմտածեն, ասեմ, որ Լևեն Տեր-Պետրոսյանը դա կիսակատակով ասաց, ու շատ համով հնչեց իր կատակը, ու համոզված եմ շատ երիտասարդներ իրենց ծանոթներին կոչ կանեն գալ հանրահավաքին: Կոնկրետ ես ոչ թե 10 այլ ուղղակի և անուղղակի ձևերով երեվի մի 100 հոգի կապահովեմ Չար լեզուների համար ասեմ որ դա անում եմ բացարձակապես անվճար ու անշահախնդիր ձևով: Միակ շահս այն է, որ ուզում եմ հաժորդ 10 տարում Հայաստանը տեսնել ծաղկած ("Բարգավաճած" բառը հայտնի պատճառով էլ չեմ կարողանում օգտագործել ) , զարգացած տնտեսությամբ, ֆինանսապես գոնե մի քիչ անկախ երկիր, ինչը չեմ տեսնի ներկա իշխանությունների ռեգեներացիայի պայմաններում:

    2008 ի ընտրությունները ինձ համար լինելու են բեկումնային: Եթե Սերժ Սարգսյանը ընտրվեց ՀՀ նախագահ, ես կսկսեմ լրջորեն մտածել Հայաստանը լքելու մասին, քանի որ ինչ իմաստ ունի ևս 10 տարի ապրել մի երկրում, որտեղ պրոֆեսյոնալ առաջընթացի հնարավորություն չկա: իսկ 10 տարի հետո արդեն ես կիլոմետրերով հետ կլինեմ այն մարդուց ով կդառնաի արտասահմանում ապրելու պայմաններում:

    Իսկ ինչ կփոխի 2008 ի ընտրությունները ձեր կյանքում ու ինչ ակնկալիքներ ունեք ?
    Վերջին խմբագրող՝ Che_Guevara: 06.11.2007, 13:23:

  5. #80
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հոկտեմբերի 26-ին Ազատության հրապարակում

    Ինձ համար ամենակարևորը, որ հույսերը խորը քնից արթնացել են...
    Ու ,ինչպես ասում է դասախոսս, մեզ բախտ է վիճակվել ապրել շա՜տ հետաքրքիր մի ժամանակաշրջան:
    Պատմությունը ցույց է տվել, որ երկրի ուժն այնքան ժողովուրդը չէ, ինչքան ժողովրդի մեջից նրան առաջնորդող ԱՆՀԱՏԸ...Դեպի լուսավոր ապագա մեզ առաջնորդող անհատի դերում ես տեսնում եմ ՀՀ առաջին նախագահին
    Նա գիտի՝ ինչ է անում...
    Նույնիսկ «վախեցողները» մի տեսակ ապահով են սկսել իրենց զգալ առաջին հանրահավաքից հետո
    ՄԻ տեսակ փոխվել ա օդը...
    Իսկ հայլուրը ինքն էլ չզգաց, թե ոնց սև PR-ի միջոցով ամեն դեպքում օգնեց Լևոն տեր-Պետրոսյանին ու ստանձնեց իհարկե խեղկատակի դերը...
    Այսինքն, հետաքրքրվողների թիվն ավելացավ ու համոզված եմ, որ հանրահավաքին լիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիի՜՜՜՜՜քը մարդ կգա
    Կհանդիպենք
    Վերջին խմբագրող՝ Ծով: 06.11.2007, 13:42:

  6. #81
    Ազատ Սամվել-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2007
    Հասցե
    Հայաստան, Երևան
    Տարիք
    38
    Գրառումներ
    4,975
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հոկտեմբերի 26-ին Ազատության հրապարակում

    Մեջբերում Alize_etoilik-ի խոսքերից Նայել գրառումը
    Դեպի լուսավոր ապագա մեզ առաջնորդող անհատի դերում ես տեսնում եմ ՀՀ առաջին նախագահին
    ԻՆքը արդեն մի անգամ ժողովրդին տարելա դեպի "լուսավոր" ապագան
    Շա՜տ լավա ստացվել

    Մեջբերում Alize_etoilik-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ հայլուրը ինքն էլ չզգաց, թե ոնց սև PR-ի միջոցով ամեն դեպքում օգնեց Լևոն տեր-Պետրոսյանին ու ստանձնեց իհարկե խեղկատակի դերը...
    Այսինքն, հետաքրքրվողների թիվն ավելացավ
    Այ էսքանը լրիվ ճիշտ ես գրել 100% Հայլուրը իրա հավայի իրար խառնված հայտարարություններով ու տափակ պահվածքով մենակ դրան ռեկլամա անում
    Բայց դե ոչինչ չի փոխում...

    Դաա ոնց կարելի է հույը կապել մի մարդու հետ որը մի անգամ արդեն ջուրն է գցել ամբողջ հայ ազգի հույսն ու սպասելիքները

    Դա բնավ չի նշանակում որ պետք է գնալ ՍՍին ընտրել, բյաց դե գոնե իմ համար ԼՊՏ անունի մոտ ծիտիկ դնելու հավանականությունը 0 է
    Loading your personal settings....

  7. #82
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հոկտեմբերի 26-ին Ազատության հրապարակում

    Մեջբերում Սամվել-ի խոսքերից Նայել գրառումը
    Այ էսքանը լրիվ ճիշտ ես գրել 100% Հայլուրը իրա հավայի իրար խառնված հայտարարություններով ու տափակ պահվածքով մենակ դրան ռեկլամա անում
    Բայց դե ոչինչ չի փոխում...

    Դաա ոնց կարելի է հույը կապել մի մարդու հետ որը մի անգամ արդեն ջուրն է գցել ամբողջ հայ ազգի հույսն ու սպասելիքները

    Դա բնավ չի նշանակում որ պետք է գնալ ՍՍին ընտրել, բյաց դե գոնե իմ համար ԼՊՏ անունի մոտ ծիտիկ դնելու հավանականությունը 0 է

    Փաստորեն երբ դու անկախություն ունեցար և պատերազմ հաղթեցիր, քո բոլոր հույսերը ջուրը գցեցիր, հա՞...
    Ու այս ամենը ընդամենը ինչ-որ «լամպչկի»/ներողություն/ ու ցրտի պատճառով
    Ի՞նչ, կարծում ես մենք լեվի լույս ենք ունեցել
    Հարցեր ունես նրան տալու...գնա՛ այն հանդիպումներին, որոնք կազմակերպվում են հատուկ այդ հարցերը բավարարելու համար...
    Ես այն ժամանակ փոքր էի հասկանալու համար, որ խավար օրերը առաջին նախագահի օրոք դեպի գլխավոր լույսը՝ անակախությունն ու Հաղթանակը տանող ուղու դժվարին բայցև երբեք հուսախաբ չեղած խաչմերուկներն էին...
    Ես շատ փոքր էի, բայց անցա...փորձի՛ր դու էլ անցնել

  8. #83
    ... Selene-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.11.2006
    Տարիք
    41
    Գրառումներ
    1,453
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հոկտեմբերի 26-ին Ազատության հրապարակում

    Մեջբերում Alize_etoilik-ի խոսքերից Նայել գրառումը
    [B]Դեպի լուսավոր ապագա մեզ առաջնորդող անհատի դերում ես տեսնում եմ ՀՀ առաջին նախագահին
    Չգիտեմ` որքանով կկարողանա իրեն արդարացնել ՀՀ առաջին նախագահը` որպես իրական առաջնորդ-անհատ, բայց էն անհանգստությունը , կամ էլ ոմանց` թվացյալ հանգստությունը, որի արհեստականությունը շատ ակնառու է, շատ բաների մասին է խոսում

    Մեջբերում Alize_etoilik-ի խոսքերից
    Իսկ հայլուրը ինքն էլ չզգաց, թե ոնց սև PR-ի միջոցով ամեն դեպքում օգնեց Լևոն տեր-Պետրոսյանին ու ստանձնեց իհարկե խեղկատակի դերը...
    Այսինքն, հետաքրքրվողների թիվն ավելացավ ու համոզված եմ, որ հանրահավաքին լիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիի՜՜՜՜՜քը մարդ կգա
    Կհանդիպենք
    Լրիվ համամիտ եմ Ծովինարի հետՄի տեսակ, մեղքս էլ է գալիս լրագրողներին, ամեն օր նույն ժամին նույնիմաստ նախադասություններ գրել ու ասելը վերջիվերջո ձանձրալի է
    Մեջբերում Սամվել-ի խոսքերից Նայել գրառումը
    ԻՆքը արդեն մի անգամ ժողովրդին տարելա դեպի "լուսավոր" ապագան
    Իր տեղում ով էլ լիներ` մեր անցյալի <ապագան> այդպիսին էլ լինելու էր Ավելի կարևոր բաներ պետք է տեսնենք, ինձ թվում է


    Մեջբերում Սամվել-ի խոսքերից Նայել գրառումը
    Դա բնավ չի նշանակում որ պետք է գնալ ՍՍին ընտրել, բյաց դե գոնե իմ համար ԼՊՏ անունի մոտ ծիտիկ դնելու հավանականությունը 0 է
    Իմ մոտ էլ առաջին նշված թեկնածուի դեպքում է ծիտիկը չվելու, իհարկե, առաջին նախագահը ամենևին էլ կատարյալ չէ, բայց քանի որ էս դեպքում ես չեմ տեսնում այնպիսի մի երրորդ ուժ, որ կլինի հենց իմ ուզած ոսկե միջինը, ուստի երկու թեկնածուի դեպքում ընտրություն կանեմ՝ ելնելով «չարյաց փոքրագույնը» սկզունքից
    True wisdom comes to each of us when we realize how little we understand about life, ourselves, and the world around us
    Socrates

  9. #84
    Պատվավոր անդամ քաղաքացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    41
    Գրառումներ
    2,030
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հոկտեմբերի 26-ին Ազատության հրապարակում

    Սամվե՛լ առաջարկում եմ ամսի 16-ին գաս հանրահավաքին, նոր հետո շարունակես այս թեմայում գրառումներ անես: Գտնում եմ, որ «լրատվակն բլոկադայի» հերթական զոհերից ես: Այն կարող ես վերականգնել հանրահավաքին ներկա գտնվելով:

  10. #85
    Ազատ Սամվել-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2007
    Հասցե
    Հայաստան, Երևան
    Տարիք
    38
    Գրառումներ
    4,975
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հոկտեմբերի 26-ին Ազատության հրապարակում

    Մեջբերում քաղաքացի-ի խոսքերից Նայել գրառումը
    Սամվե՛լ առաջարկում եմ ամսի 16-ին գաս հանրահավաքին, նոր հետո շարունակես այս թեմայում գրառումներ անես: Գտնում եմ, որ «լրատվակն բլոկադայի» հերթական զոհերից ես: Այն կարող ես վերականգնել հանրահավաքին ներկա գտնվելով:
    Հնարավորության դեպքում անպայման գալու եմ
    Էս 1

    2րդը

    Չէ հարցը հանգած լամուշկեքը չեմ ոչ էլ կտրված ծառերը

    Հարցը մեր տնտեսության սխալ վարելու և մեր արդյունաբերությունը կործանելու մեջ է...
    Քանի քանի գործարաններ են կործանվել սեփականաշնորհվել ու կրկին կործանվել ու թալանվել նրանց կառավարության տարիներին:
    Օրինակի համար նշեմ իմ ոլորտից հայտնի ԱՇՏԱՐԱԿԻ միկրոէլեկրոնիկայի գործարանը որը ընդունակ էր արտադրել 1միկրոն տեխնոլոգիայի միկրոէլեկտրոնիկա ինչը այդ ժամանակաշրջանում ամենափորքր ու շահույթաբեր տենոլոգիաներից էի ու գործակման դեպքում մեր երկրի տնտեսության աննկարագրելի առաջընթացի կբերեր: Սակայն իհարկե դա չարվեց / նշեմ նաև որ այն ամբողջովին պատրաս է եղել գործածման և բավական է եղել միայն գտնել համապատասխան գործընկեր որը կկատարեր պատվերներ/ Monkeyjob/ /
    ՀԱմ էլ եթե ունեցել ենք հնարավորություն որ ունեաինք էլէկտրական էներգիա /ինչում ես համոզված եմ մի 80%ով/ ապա ինչու՞ դա չօգտագործեինք...Մենակ չասեք Էկոլոգիական նկատառումներով էլի ...Բերեք ես պատասխանեմ ...
    Ինչքան հեշտ է սպանել ժողովրդի ոգին ու ստրկացնել նրան ինչպես նաև զրկել ինֆորմացիա ստանալու հնարավորությունից էլեկտրաեներգիայի բացակայության ժամանակ...
    Շատ հեշտ է երբ մարդիկ գիտակցում են որ իրեն են իրենց գլխին քարը գցել ու դրանց հետո արդեն պայքարելու ցանկությունն էլ է մահանում...
    ԲԱցի այդ էլեկտրաէնեգիային մտացածին կրիզիսը հնարավորություն ընդձեռնեց վաճառել նավթավառներ և նավթ բավականին շահավետ բիզնես են արել
    7 Զայցեվ ադնիմ ուդառոմ...

    Իմիջայլոց Քաղաքացի ասեմ որ ընդհանրապես հեռուստացույց չեմ նայում /բացի ֆուտբոլներից/ ու իմ տեսակետը ձևավորում եմ ինտերնետից ստացված ինֆորմացիայի հիման վրա ինչը քիչ թե շատ բլոկադայի մեջ չի մտնում...
    Ինչպես Մելիքն է ասում
    Հիշողությունը կորցրած ժողովուրդը դատապարտված է կործանման
    Էհ ինչ ասեմ դուք ձեր ընտրությունը բայց մի բան ավելացնեմ իմ կողմից...
    Իմ մոտ էլ առաջին նշված թեկնածուի դեպքում է ծիտիկը չվելու, իհարկե, առաջին նախագահը ամենևին էլ կատարյալ չէ, բայց քանի որ էս դեպքում ես չեմ տեսնում այնպիսի մի երրորդ ուժ, որ կլինի հենց իմ ուզած ոսկե միջինը, ուստի երկու թեկնածուի դեպքում ընտրություն կանեմ՝ ելնելով «չարյաց փոքրագույնը» սկզունքից
    Եթե չլինի 3րդ արժանի թեքնածու ապա ավելի լավ է ես ձեռնպահ լինեմ ընտրություններին քան թե ընտրեմ չարերից որևէ մեկին՝ թեքուզ եթե նա այդ պահին թվում է փոքրագույնը: Որ գոնե վաղը մյուս օրը նաև իմ խղճի վրա չլինի երկրի կործանման մեղքը

    Մեր և մեր երեխաների ապագան ընտրելուց չարյաց փոքրագույնի սկզբունքով առաջնորդվելը ինքնասպանություն է...

    Լևոնի մասին հլը էլի լիքը բան ունեմ գրելու ուղակի ժամանակս չի ներում...
    Հանրահավաքին կհանդիպենք

    Ավելացվել է 2 րոպե անց
    Պատերազմը Հաղթել էոչ թե նա այլ հաղթել են մեր Հայորդիները իրենց արյան գնով

    Հանցավոր է նրանց հաղթանակը յուրացնելը
    Վերջին խմբագրող՝ Սամվել: 06.11.2007, 19:44: Պատճառ: Գրառման ավելացում
    Loading your personal settings....

  11. #86
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    41
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հոկտեմբերի 26-ին Ազատության հրապարակում

    Մեջբերում քաղաքացի-ի խոսքերից Նայել գրառումը
    Սամվե՛լ առաջարկում եմ ամսի 16-ին գաս հանրահավաքին, նոր հետո շարունակես այս թեմայում գրառումներ անես: Գտնում եմ, որ «լրատվակն բլոկադայի» հերթական զոհերից ես: Այն կարող ես վերականգնել հանրահավաքին ներկա գտնվելով:
    Դե լավ էլի, քաղաքացի։ Քո կարծիքով էսքան մարդ որ Լևոն Տեր–Պետրոսյանին չի ընդունում, այսօրվա իշխանության սև PR-ի արդյու՞նք է։ Ու՞մ եք խաբում։ Քանի՞ հոգու գիտես, որ մինչև այսօրվա իշխանությունների գալը Լևոնին հարգում էր, բայց հետո սև PR-ի արդյունքում հիասթափվեց։ Համոզված եմ, որ տենց մարդ չկա։ Ով այն ժամանակ նրա համախոհ, կողմնակից էր, հիմա էլ նույն տեսակետին է։ Իսկ ժողովրդի ճնշող մեծամասնությունը Լևոն Տեր–Պետրոսյանից հիասթափվեց հենց նրա իշխանության տարիներին։ Այդ բացասական կարծիքը այսօրվա լրատվական բլոկադայի հիման վրա չի ձևավորվել։ Մարդիկ իրանց կաշվի վրա են զգացել այն բացասական երևույթներն ու հիասթափությունները, որոնք եղել են Տեր–Պետրոսյանի իշխանության տարիներին։Այլ հարց է, թե այդ բացասականը իրականում ինչքանո՞վ կապ ուներ նրա հետ։ Իհարկե, հիմա Լևոնին արդարացնելու ու վեր հանելու համար շատ ուժեղ պրոպագանդա է գնում նրա կողմնակիցների կողմից։ Ինչևէ, ցանկություն չունեմ հիմա այդ հարցը քննարկելու ու որևէ կողմի պրոպագանդային մասնակցելու։
    Ամեն դեպքում լրատվական բլոկադան ստեղ կապ չունի։ Իսկ իշխանությունների սև PR-ը, ինչպես արդեն նշվեց, նաև օգնում է Լ. Տեր–Պետրոսյանին, որովհետև անկապ ցեխ են շպրտում վրան, լուրջ քննադատություն հիմնականում չկա։
    Իսկ ինչ վերաբերվում է լրատվական բլոկադային, այն միշտ էլ եղել է։ Ու իզուր մի համոզեք, թե նախկին իշխանությունների օրոք լրատվական բլոկադա չկար։ Ոչ մի թերթի խմբագիր ռիսկ չէր անում Լևոնին քննադատող հոդված տպել։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  12. #87
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    41
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հոկտեմբերի 26-ին Ազատության հրապարակում

    Ի դեպ, Լևոն Տեր–Պետրոսյանը միշտ էլ լավ հռետոր է եղել ու վերջին ելույթն էլ այդ առումով տպավորիչ էր(տպագրված տարբերակն եմ կարդացել՝ կենդանի ելույթը չեմ լսել)։ Բայց իհարկե լավ ղեկավար լինելու համար ազդեցիկ խոսելը դեռ բավարար չէ։ Գործդ պիտի համապատասխանի խոսքիդ։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  13. #88
    Ազատ Սամվել-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2007
    Հասցե
    Հայաստան, Երևան
    Տարիք
    38
    Գրառումներ
    4,975
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հոկտեմբերի 26-ին Ազատության հրապարակում

    Մեջբերում Արշակ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի դեպ, Լևոն Տեր–Պետրոսյանը միշտ էլ լավ հռետոր է եղել ու վերջին ելույթն էլ այդ առումով տպավորիչ էր(տպագրված տարբերակն եմ կարդացել՝ կենդանի ելույթը չեմ լսել)։ Բայց իհարկե լավ ղեկավար լինելու համար ազդեցիկ խոսելը դեռ բավարար չէ։ Գործդ պիտի համապատասխանի խոսքիդ։
    Էէէ Արշակ ես էլ էի ուզում դա գրեի էն էլ չհասցրեցի
    Loading your personal settings....

  14. #89
    Լիարժեք անդամ Che_Guevara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2007
    Գրառումներ
    131
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հոկտեմբերի 26-ին Ազատության հրապարակում

    Կարող եք դիտել: Նոյեմբերի 3 ի հանդիպումից հետո:
    http://www.youtube.com/watch?v=r08NGzxwrV8

    Բայց ասեմ, որ էլի հեռախոսով եմ նկարել, ու որակը հաջող չի: Սա այն պահն է, երբ ուսանողնեևը նոր դուրս են գալիս դահլիճից. Լևոն Տեր-Պետրոսըանը կանգնած զրուցում է երիտասարդների հետ, մարդիկ հավաքվել են կողքերը, իսկ Մարիոտ հյուրանոցից ուսանողները դեռ շարունակում են դուրս գալ:

    Եթե որևե մեկը ունի ավելի լավ կադրեր, խնդրում եմ, տող գցի YouTube.com, կամ թող տա, ես կգցեմ:
    Վերջին խմբագրող՝ Che_Guevara: 07.11.2007, 11:14: Պատճառ: Գրառման ավելացում

  15. #90
    Պատվավոր անդամ քաղաքացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    41
    Գրառումներ
    2,030
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հոկտեմբերի 26-ին Ազատության հրապարակում

    Արշա՛կ, քեզ ճանաչելով գտնում եմ, որ քեզ պատասխանելը անհիմն է, քանի ես քո մեջ չեմ տեսել դիմացինի կարծիքը լսելու ունակությունը:

    Կգա Նոյեմբերի 10-ը, Ս. Սարգսյանը պաշտոնապես կառաջադրի իր թեկնածությունը և տեսնենք, թե ոնց է իր նախագահական քարոզարշավը սկսելու: Հուսով եմ երգիչ-մերգիչներից արդեն ձանձրացած կլինի: Իսկ եթե կրկին երգիչներին բերեց հարթակի վրա, ապա իրեն ընտրեք թե սպիտակցի հայկո, ոչ մի տարբերություն չի լինի:
    Ինչևէ, ժամանակը մոտենում է:

Էջ 6 7-ից ԱռաջինԱռաջին ... 234567 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. « Հոկտեմբերի 27-ի առեղծվածը »
    Հեղինակ՝ Ծով, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 106
    Վերջինը: 17.06.2018, 02:08
  2. Տաթևի Վանք. հոկտեմբերի 17-19
    Հեղինակ՝ tikopx, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 13
    Վերջինը: 24.08.2010, 17:10
  3. Հանրահավաք «Ազատության հրապարակում»
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 04.12.2008, 19:00
  4. Հրեական դրոշը Ազատության հրապարակում: Եղե՞լ է, թե՞ ոչ:
    Հեղինակ՝ Lion, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 75
    Վերջինը: 05.08.2008, 22:08
  5. Նոյեմբերի 16-ին Երեւանի Ազատության հրապարակում
    Հեղինակ՝ Լէգնա, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 172
    Վերջինը: 25.11.2007, 04:08

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •