Ես ինչ հիշում եմ, արտասահմանյան գրականության որոշ պատառիկներ անցել ենք մինչև հինգերորդ դասարան, իսկ դրանից հետո հայ գրականությանն են զոռ տվել:
Ի՞նչ եք կարծում, ինչպե՞ս է ճիշտ: Ճի՞շտ է հայ գրականությունն այսպես մանրամասնությամբ անցնելը, թե՞ պետք է ժամեր տրամադրվեն նաև արտասահմանյան գրականությանը: Գուցե վերջինս նախատեսված է միայն բանասերների համար…
Մի խոսքով, կուզեի քննարկենք այս հարցը:


Մեջբերել
Իսկապես սա շատ կարևոր թեմա է ։ Մենք դպրոցում ստիպված ենք լինում կարդալ Հայ գրողներից էնպիսինների ստեղծագործությունները , որոնք չվախենամ ասել անտեղին են , իհարկե հասկանալով որ անտեղին ոչինչ չկա , սկաայն շատ ավելի կարևոր ու մեծ գիտելիք տվող ստեղծագործություններ մասին նույնիկ շատերս տեղյակ չենք լինում ։Արտասահմանյան գրականություն կարդալը ոչ միայն բանասերների համար է, այլ բոլորի ։ Օրինակ ես դպրոցում մի փոքր ծանոթացել եմ Ռուս գրականության հետ , քանի որ ռուսաց լեզվի լավ ուսուցիչ ունեի , ով չէր կառչել դասագրքից , սակայն շատ կուզեի հենց այդ ժամանակահատվածում խորը ուսումնասիրած լինելի ասենք Անգլիական կամ Ֆրանսիական դասականների գլուխգործոցներից մի քանիսը ։
կներեք ։
De gustibus et coloribus non est disputandum.

Էջանիշներ