Այս նոր մեթոդները հետապնդում են հիմնականում խմբային խաղերի միջոցով նոր նյութի հաղորդում: Մի պահ պատկերացրեք Պյութագորասի թեորեմները խաղերով բացատրում եք երեխաներին:Հասկանում եք, այդ խմբային աշխատանքները բերում են երեխաների միջինացման: Այդ ընթացքում թույլ երեխաները մի փոքր առաջ են գալիս ուժեղ երեխաների ետ աճելու հաշվին: Ու արդյունքում խելացի երեխաները կարծես կորչում են: Իմ կարծիքով սա ժամանակավոր բնույթ է կրելու:
Այ ներկայում արտերկրում սովորող մեր երեխաները բազմիցս գերազանցում են իրենց գիտելիքներով այնտեղի իրենց հասակակիցներից: Իսկ դա դեռ նոր մեթոդներով ուսուցանված գիտելիքը չէ, այլ հին դասական ուսուցման արդյունքը:
Այ, երբ մի քանի տարի հետո նույն ցուցանիշները կունենան նոր մեթոդներով սովորած աշակերտները` գուցե փոխեմ կարծիքս
Մոդերատորական։ Թեման առանձնացված է «Կո՞ղմ եք 11–ամյա կրթությանը» թեմայից, որտեղ խոսակցությունը շեղվել էր բուն թեմայից, բայց միաժամանակ հետաքրքիր քննարկման նյութ է առանձին թեմայի համար։
Էջանիշներ