Այ, հենց այս տեսակը իմ մեջ ձևավորեց այն տեսանկյունը, որը ես ունեմ հիմա:Վստահաբար կարող եմ ասել, որ կուսությունը այսօրվա օրով բացարձակապես մաքրության ու անարատության նշան չէ և հակառակը՝ կույս չլինելուց չի հետևում, որ աղջիկը անբարոյական է: Այս դեպքում ինչո՞ւ է ոմանց մոտ, այնուամենայնիվ, այդքան մեծ նշանակություն տրվում կուսությանը: Հա, հասկանում եմ, որ շատ ուրախալի և հպարտանալի է, որ աղջիկը առաջինը քեզ է նվիրվում և քեզ համարում է այն մարդը, ում նա կարող է առանց որևէ խոչընդոտի տալ այն, ինչը մինչ այդ ոչ ոքին դովերյա չի գնացել, սակայն հակառակ դեպքում չի կարելի միանշանակորեն ասել, որ աղջիկը քեզնից շատ ինչ որ մեկ ուրիշին է սիրում: Այսինքն միգուցե անցյալում սիրել է, բայց ինչ-ինչ պատճառներով նրանք իրար հետ չեն այլևս, այս դեմքում մի՞թե ավելի կարևոր չէ, որ նա քո հետ եղած ժամանակ չդավաճանի:
![]()
Էջանիշներ