Իսկ ես չեմ հավատում անվան հետ կապված «ասում են»–ներին: Չեմ հավատում, թե անունը կարող է որոշել բնավորությունը, ճակատագիրը ու էլ չգիտեմ, թե ինչը:
Բոլոր անուններն էլ, այսպես թե այնպես, մի օր պատկանել են մարդկանց, ովքեր այսօր մահացած են, հիմա ինչ է, ամեն նոր ծնվող երեխայի հետ նոր անուն հնարե՞նք, որ մահացածի անուն չլինի:
Կամ երբ ասում են, թե անունը որոշում է խառնվածքը, բնավորությունը... Նայեք ձեր շուրջը. ինչքանո՞վ եք նման մարդկանց, ովքեր ունեն ձեր անունը:
Ուղղակի մարդիկ սիրում են մոգական բաներ տեսնել հասարակ երևույթների մեջ. դե դա էլ երևի նրանից է, որ կյանքն այնքան երկրային է , որ երկնայինի կարոտ մեր էությունը ստիպված է ամեն ինչի մեջ գերբնական ու արտասովոր փնտրել...
Էջանիշներ