Հա՛, բայց «աղցան» ավելի հայերեն է
Եթե սխալվում եմ, ինձ ուղղեք
Հա՛, բայց «աղցան» ավելի հայերեն է
Եթե սխալվում եմ, ինձ ուղղեք
Մի ճշտում անեմ. ոչ թե սալադ, այլ սալաթ։Սահակ-ի խոսքերից
![]()
Այո, այդ բառերը նույն նշանակությունն ունեն, միայն թե հիմա ավելի շատ «աղցան» բառն օգտագործելու միտում կա, քանի որ «սալաթ» բառը հայերեն չէ։ Մյուս կողմից՝ «սալաթ» բառը նաև «մարոլ» բառի հոմանիշն է հայերենում։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Շատ տարածված է «ի նկատի ունենալ» սխալ արտահայտությունը, ճիշտը «նկատի ունենալն» է՝ առանց ի-ի։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
կամ ասում են ի շնորհիվ
ճիշտ է պարզապես շնորհիվ
Ես նկատել եմ, որ շատերը խառնում են «լող տալ» ու «լողանալ» բառերը։
Օրինակ՝ սխալ է ասել. « Ես լողանալ գիտեմ, որ ջուրը գցես, չեմ խեղդվի», կամ էլ. «Դե լավ, ես գնում եմ բաղնիք լող տալու»։
Շնորհակալ եմ ՈՒՄԻՑ թե՞ ՈՒՄ![]()
Շնորհակալ եմ ՈՒՄԻՑ։Artgeo-ի խոսքերից
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 13.11.2009, 01:27:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
«Մեծ մասը» կամ «մեծամասնությունը» արտահայտությունների հետ բայը պետք է օգտագործել ոչ թե հոգնակի, այլ եզակի թվով, օրինակ.
Ուսանողների մեծ մասը / մեծամասնությունը չէր պատրաստվել ստուգարքին։
Ներկաների մեծ մասը / մեծամասնությունը կողմ էր առաջարկին։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Բացի այդ սխալը ես շատ եմ թույլ տալիս, բայց ճիշտն էլ ( դրանից բացի, բացի դրանից) էլ եմ օգտաագործում: Նաև շատ հաճախ ( համարյա թե միշտ) ի նկատի ունենալ , ի շնորհիվ ..... Ի տարբերությունն էլ է սխա՞լ փաստորեն![]()
Կփորձեմ այսուհետև չօգտագործել այդ սխալները![]()
Ես սիրահարվել եմ ինչ-որ մեկի վրա սխալը նաև ֆրանսերենում է շատ տարածված - je suis amoureuse /amoureux sur quelqun , բայց ճիշտն է je suis amoureuse /amoureux de quelqun . Մի հետաքրքիր տարբերակ էլ կա ֆրանսերենում , եթե բառացի թարգմանեմ, ստացվում է - ես սիրահարվել եմ ընկել( կամ սիրահարված եմ ընկել) ինչ-որ մեկին - je suis tombée amoureuse / tomber amoureuse de quelqun
Վերջին խմբագրող՝ Lionne_en_Chasse: 11.05.2006, 03:49:
Il y a des gens qui augmentent votre solitude en venant la troubler...
Այս բաժնում Ժարգոն թեման կարդալուց հետո ինձ մոտ հարց ծագեց, - ժառգո՞նն է ճիշտ, թե՞ ժարգոնը (երկուսն էլ օգտագործվել է)![]()
Il y a des gens qui augmentent votre solitude en venant la troubler...
Ոչ, «ի տարբերություն» արտահայտությունը սխալ չէ։Arm_Lionne-ի խոսքերից
Երևի արդեն խճճվել եք «ի»-երի մեջ և սկսել եք մտածել, թե բոլոր «ի»-երը սխալ են
Բայց, «ի տարբերություն» արտահայտությունը հաստատ ճիշտ է։
![]()
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Ճիշտը ժարգոնն է։Arm_Lionne-ի խոսքերից
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Uluana շնորհակալություն:Հա էտ ի-երը ինչ-որ շատ են բառապաշարիս մեջ , պետքա վերացնել
Il y a des gens qui augmentent votre solitude en venant la troubler...
Ո՞րն է «կերպարվեստ» բառի ճշգրիտ սահմանումը։ Արվեստի ո՞ր ճյուղերն են
կերպարվեստի մեջ մտնում։ Օրինակ, գորգագործությունը կերպարվեստի մե՞ջ է մտնում , թե չէ։
Ընդհամենը, թե՞ ընդամենը։
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ