Այսինքն՝ կարելի է ասել, որ ժեստերի միջոցով փորձում են իրենց խոսքն ավելի (համենայնդեպս, իրենց կարծիքով) հասկանալի ու արտահայտիչ դարձնել: Բայց եկեք խոստովանենք, որ երբ ժեստերի գործածությունը չափից դուրս շատ է լինում, դա արդեն տգեղ սովորություն է. կողքից նայելիս այնքան էլ հաճելի չէ, երբ խոսողը աջ ու ձախ թափահարում է ձեռքերը: Եթե ուշադրություն դարձնեք, այդպիսի ժեստերը սովորաբար առանձնապես ինֆորմատիվ չեն լինում, այսինքն՝ ասվածին, մեղմ ասած, շատ բան չեն ավելացնում, փոխարենը բավական անցանկալի են գեղագիտական տեսակետից:
Ի դեպ, սեփական դիտարկումներս ցույց են տվել, որ ժեստերի օգտագործումը, որպես կանոն, չարաշահում են ուսուցիչները:Օրինակ, ես, երբ փորձում եմ հիշել որևէ ուսուցչի, որի խոսքը, թեկուզ առօրյա կյանքում չի ուղեկցվում ժեստերի առատությամբ, ինչ-որ չեմ կարողանում մտաբերել այդպիսի մեկին...
![]()
Դա, իհարկե, գալիս է նրանց աշխատանքի բնույթից: Բնական է, որ բացատրելիս մարդն ավելի հաճախ է դիմում ժեստերի օգնությանը, իսկ ուսուցիչների հիմնական գործը հենց բացատրելն է, այն էլ երեխաներին, և աշխատանքի բերումով այդ սովորությունը ձեռք բերելով՝ նրանք այն արդեն ակամա կիրառում են նաև աշխատանքից դուրս՝ կենցաղում:
Ամեն դեպքում, դա հաճելի սովորություն չէ և, կարծում եմ, արժե փորձել ազատվել դրանից:![]()
Էջանիշներ