Չէ սխալվում ես, Եպիսկոպոսյանի ոչ մի գիրքն էլ չեմ կարդացել ու չգիտեմ, չեմ էլ լսել նրա մասին ու մտքերս նրա ազդեցությունը չեն կրում...
Մեջբերում P.S.-ի խոսքերից
ՀԱՐՑ
Հնարավո՞ր է արդյոք, որ կարոտից և ընճկվածությունից մարդու մոտ առաջանա ալարկոտություն: Ավելի շուտ, որ ոչ մի բան հավես չունենա...
Այո շատ հնարավոր է ու դա նկարագրածդ զգացողությունների բնորոշ հենց հետևանքն է. Կարոտը պատճառ է հանդիսանում ուժեղ բացասական ներգործություն ունեցող սթրեսի, որն առաջացնում է հոգեկան ընկճվածության վիճակ, ուժերի սպառված լինելու և ելք չունենալու իրավիճակի մի զգացողություն, որն էլ խոսում է որ այդ սթրեսը ծնել է ավելի խորը և ուժգին մի ապակառուցողական վիճակ՝ դեպրեսիա:

Խորհուրդ կտաի նման մարդկանց նախ փոխեն իրենց վերաբերմունքն այդ ստեղծված վիճակին և փորձեն ընդունեն իրավիճակն այնպիսին ինչպիսին որ այն կա և հետո փորձեն իրենց հաճելի միջավայրին ու զբաղմունքներին ավելի շատ ժամանակ տրամադրել, հագեցնել օրը, դարձնել այն հետաքրքիր ու լի, ապրել ներկայով, բայց իհարկե կարող եք նաև այդ ամենի հետ մեկ տեղ որոշակի գործնական քայլերի պլան մշակել թե ինչպես անել որ հնարավոր լինի Ձեր կարոտած մարդուն հանդիպել եթե կա որևէ իրական հնարավորություն դա իրագործելու համար միայն թե այդ ամենն իրագործելու ժամանակ ու գնալով դեպի այդ նպատակը միշտ պետք է հիշել, որ հուզականությունն այստեղ ավելի շատ խանգարելու է ամեն դեպքում: