User Tag List

Նայել հարցման արդյունքները: Հավատու՞մ եք, որ մահից հետո կյանք կա

Քվեարկողներ
133. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Այո, հավատում եմ

    75 56.39%
  • Ոչ, չեմ հավատում

    34 25.56%
  • Չեմ կարող պատասխանել

    24 18.05%
Էջ 12 67-ից ԱռաջինԱռաջին ... 289101112131415162262 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 166 համարից մինչև 180 համարի արդյունքները՝ ընդհանուր 991 հատից

Թեմա: Մահ... իսկ հետո՞

  1. #166
    Ես և դու՝ մի ենք... ihusik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2007
    Հասցե
    Երկիր մոլորակ
    Տարիք
    51
    Գրառումներ
    781
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սիրտ Re. Մահ... իսկ հետո՞

    Մեջբերում TigranM-ի խոսքերից
    Դու իմ գրառումը սխալ ես հասկացել:Ես չեմ ասում թե մարդը իր կյանքի ըթացքում չպիտի փորձի հասկանալ թե ինչ է կյանքը: Իմ ասածի իմաստը են էր, որ միայն մահվանից հետո հաստատ պարզ կլինի թե ինչ է լինում մարդու հոգու հետ մահից հետո:
    Համաձայն եմ ասածիդ հետ, ուղղակի մի փոքր լրացում անեմ. մարդ պետք է հասկանա ո՛չ միայն թե ի՞նչ է կյանքը, այլ նա՛և թե ի՞նչ է մահը, որովհետև անհնար կլինի ամբողջական պատկերացում ունենալ ու հասկանալ թե ի՞նչ է կյանքը, առանց հասկանալու թե ի՞նչ է մահը: Եվ ընդհանրապես, այս երկուսն էլ մարդ կհասկանա, եթե նա հասկանա, ճանաչի ինքն իրեն, թե ո՞վ է ինքը, ի՞նչ է մարդը, քանզի մարդը (միկրոտիեզերքը) դա նույն Տիեզերքն (մակրոտիեզերքն) է և ինչպես ներքևում է՝ այնպես էլ վերևում: Ուստի հենց այստեղ մենք դա պետք է հասկանանք ու գիտակցենք, իսկ արդեն ֆիզիկական ոլորտից ավելի նուրբ ոլորտներ անցնելով, այո մեր հոգին անմիջականորեն կզգա այդ ամենն, բայց այլևս բան չի կարողանա անել, քանզի միտքն ու զգացմունքները կաշխատեն նույն՝ կյանքի ընթացքում մեր իսկ բացած ու սովորական դարձած, ուղիներով: Քանզի մարդ չի փոխվում, նա մահվան ժամանակ էլ է նույնն, ինչպիսին էր որ կյանքի ժամանակ, ուղղակի ամեն բան էլ ավելի նուրբ է ու տեսանելի և հնարավոր չի լինի թաքցնել մտքերն ու զգացմունքները ու ամեն հոգի կգնա այն ոլորտն, որին հասու է եղել նա կյանքի ընթացքում:
    Մեջբերում Philosopher-ի խոսքերից
    Մեջբերում:
    ihusik-ի խոսքերից
    Ինձ Աստված այնքան խելք տա, որ ասածդ հասկանամ Philosopher ջան
    Աստված խելք չի կարող տալ, աստված կարող է խելք վերցնել և ոչ միայն կարող է, այլև ակտիվորեն կիրառում է այդ կարողությունը։
    Կցանկանայի իմանալ ի՞նչ տրամաբանության վրա է հիմնված ասածդ: Ինչի՞ց ես ենթադրում, որ Աստված կարող է միայն խելք վերցնել ու ոչ տալ:
    Թե սիրում ենք՝ մեր սրտի բոլոր լարերո՜վ սիրենք... Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է... Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Խաչիկ-Ապեր (02.07.2010)

  3. #167
    Պատվավոր անդամ Մանոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2007
    Գրառումներ
    835
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մահ... իսկ հետո՞

    Շատ հետաքրքիր է հետևել ihusik-ի և philosopher-ի զրույցին...

  4. #168
    Պատվավոր անդամ Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.12.2006
    Գրառումներ
    1,102
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մահ... իսկ հետո՞

    ihusik. Որևէ մտքի տրամաբանությունը կարող է լինել կա'մ ինքնահիմն, կա'մ կոնտեքստային: Իմ միտքը կոնտեքստային է, այսինքն, նրա բովանդակությունը բացահայտվում է այդ գրառման կոնտեքստում` որպես պատասխան քո խնդրանքին` ուղղված աստծուն: Կարծում եմ, յուրաքանչյուր մարդու համար պետք է հասկանալի լինի, թե ես ինչ եմ ասում և ինչու, իսկ եթե հասկանալի չէ, ոչինչ, ամեն ինչ դեռ առջևում է:
    Վերջին խմբագրող՝ Philosopher: 11.02.2007, 23:39:

  5. #169
    Արգելափակված Հեթանոս Հրեշտակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2007
    Տարիք
    36
    Գրառումներ
    144
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մահ... իսկ հետո՞

    Իսկ խի՞ եք արդեն մտածում ըտենց բաների մասին : Ավելի լավ չի ձեր կյանքն հանգիստ ապրեք, առանց ուղեղը ծանրաբեռնելու այնպիսի հարցերով, որոնց պատասխանը դեռ ոչ-ոք չի գտել, նույնիսկ մահվանից հետո

  6. #170
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մահ... իսկ հետո՞

    Մեջբերում Հեթանոս Հրեշտակ-ի խոսքերից
    Իսկ խի՞ եք արդեն մտածում ըտենց բաների մասին : Ավելի լավ չի ձեր կյանքն հանգիստ ապրեք, առանց ուղեղը ծանրաբեռնելու այնպիսի հարցերով, որոնց պատասխանը դեռ ոչ-ոք չի գտել, նույնիսկ մահվանից հետո
    Թե ինչու՞ ենք մտածում տենց բաների մասին, արդեն բազմիցս այս թեմայում ասվել է ու դեռ կասվի, բայց թե ինչու՞ ես տենց համոզված, որ այդ հարցերի պատասխանը դեռ ոչ ոք չգտել, այ դա չեմ հասկանում։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Խաչիկ-Ապեր (02.07.2010)

  8. #171
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մահ... իսկ հետո՞

    Հուսիկ, ընդհանուր առմամբ համաձայն լինելով թեմայի վերաբերյալ կարծիքներիդ հետ՝ այս մեկի հետ չեմ կարող համաձայնվել.
    Մեջբերում ihusik-ի խոսքերից
    Մահվանից հետո մարդ չի կարողանա նոր գիտելիքներ ձեռք բերել ու մահացած մարդու գիտակցության մակարդակը մնում է նույն մակարդակի վրա ինչ եղել է մինչ մահը, ուստի այստեղ ինչ հասկացավ՝ հասկացավ:
    Կարծում եմ, որ քանի դեռ մարդու գիտակցությունը կա, այն չի կարող անշարժ, առանց մտքերի ու զարգանալու մնալ։ Ուղղակի նուրբ աշխարհն ու ֆիզիկականը խիստ տարբերվում են իրարից ու լրացնում են իրար։ Ու երևի յուրաքանչյուր ոլորտում մարդ պետք է տվյալ միջավայրի բոլոր հնարավորություներն օգտագործի իրեն և կյանքը ուսումնասիրելու, ճանաչելու ու կատարելագործվելու համար։
    Շարունակելով հենց քո ասած մակրո-միկրոյի սկզբունքը կիրառել՝ փորձեմ հիմնավորել վերը ասածս։

    Ըստ այդ սկզբունքի, տիեզերքում ամեն ինչ կրկնվում է տարբեր մակարդակների վրա։ Կյանքի ու մահի հերթագայումն էլ շատ նման է գիշեր-ցերեկին, քնած ու արթուն վիճակներին։ Քնած ժամանակ էլ մարդու հոգին՝ նուրբ մարմինը լքում է ֆիզիկականը ու երազի միջոցով գործում է նուրբ աշխարհում։ Հայտնի է, որ քնած ժամանակ մարդու մեջ ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգևոր պրոցեսները շարունակվում են, մարդու միտքը շարժվում է, գիտակցությունը կամ գոնե ենթագիտակցությունը գործում են։ Ու, կախված տվյալ մարդու գիտակցական մակարդակից, տվյալ պահի հոգեվիճակից, այդ գործունեությունը կարող է լինել հստակ գիտակցված, նպատակաուղղված կամ ինքնահոսի, անգիտակից, ենթագիտակցական։ Ի դեպ, հավանաբար հենց այսպես էլ բացատրվում է որակական առումով տարբեր տիպի երազների գոյությունը։

    Այս առումով, ով թերագնահատում է երազների կարևորությունը, նա չի կարող օգուտ քաղել երազներից, գործել ու կատարելագործվել նրանց միջոցով։
    Նույն ձևով, ով չի գիտակցում ու ընդունում մահից հետո հոգու, գիտակցության գոյությունը, նա չի կարող անընդհատ զարգացում ապրել։ Մարդը, որը չի գիտակցում մահից հետո հոգու գոյությունը, հավանաբար մահից հետո, չհասկանալով, չկողմնորոծվելով նոր միջավայրում, կլինի շվարած, պասիվ, գուցե նաև վախեցած վիճակում։
    Նաև այս պատճառով է (ու ոչ միայն), որ անհրաժեշտ է հենց այս կյանքի ընթացքում հասկանալ, ճանաչել մարդուն բոլոր ոլորտներում ու իմանալ, թե ինչ կլինի մահից հետո։

    Այսպիսով, մարդն ապրում է երկու իրարից տարբեր ու իրար լրացնող աշխարհներում, որոնցից մեկում առավել մեծ են ֆիզիկական գործունեության հնարավորությունները, իսկ մյուսում՝ հենց ֆիզիկական կապանքներից ու սահմանափակումներից ազատությունն է այլ հնարավորություններ ստեղծում։

    Ի դեպ, գուցե կարելի է զուգահեռներ անցկացնել նաև ամառ-ձմեռվա հետ։ Ամռանը մարդն ավելի ակտիվ է, ավելի շատ է զբաղվում ֆիզիկական գործունեությամբ, իսկ ձմռանը ավելի շատ տրվում է մտավոր գործունեությանը, վերլուծում է նախորդ տարվա արդյունքները ու նոր պլաններ է կազմում գալիք տարվա համար և այլն։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Խաչիկ-Ապեր (02.07.2010)

  10. #172
    Արգելափակված Հեթանոս Հրեշտակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2007
    Տարիք
    36
    Գրառումներ
    144
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մահ... իսկ հետո՞

    Արշակ, դե ճիշտն ասած չէի պատրաստվում 18 էջ կարդալ ... մի խոսքով: Ըստ իս (կարող է կրկնվում եմ), պետք է այս կյանքն ապրել, նայելով նրան որպես փորձադաշտ, որտեղ մեր հավաքած բոնուսների շնորհիվ, հետո ... կամ բան չի լինի, կամ էլ եթե մի բան կա, ապա (ինչպես ասում էր Հրանտը) էսօր պետք չի (բոնուսը), վաղը պետք կգա:
    Էտ հետաքրքիր է, թե ով է իմացել պատասխանը, ես իրան մի 2 հատ հարց ունեմ:
    -Մամ, մամ, էտ ճի՞շտ ա որ ես դեբիլ եմ:
    -Չէ, բալիկ ջան, ո՞վ ա ասում:
    -Ճանճերը:

  11. #173
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մահ... իսկ հետո՞

    Մեջբերում Հեթանոս Հրեշտակ-ի խոսքերից
    Էտ հետաքրքիր է, թե ով է իմացել պատասխանը, ես իրան մի 2 հատ հարց ունեմ:
    Ճիշտն ասած, ես ուղղակի նկատի ունեի, որ ամեն մարդ միայն իր մասին կարող է ասել, որ հարցի պատասխանը գտել է կամ էլ չէ, իսկ ուրիշների համար ի՞նչ իմանաս։
    Իսկ այ եթե այդ 18 էջը կարդայիր, կիմանայիր, որ այս հարցի պատասխանի հետ կապված բազմաթիվ հիմնավորումներ ու ապացույցներ կան ու հենց թեկուզ այս թեման քննարկողների մեջ էլ շատերը կան, որոնք գոնե իրենց համար գտել են հարցի պատասխանը։ Օրինակ՝ ես վստահ եմ, որ մահով ամեն ինչ չի վերջանում։ Իսկ թե ինչ է լինում հետո, շարունակում եմ փնտրել ու գտնել։ Այնպես, ինչպես և փնտրում-գտնում եմ այս կյանքին վերաբերվող մշտապես առաջացող մյուս հարցերիս պատասխանները։

    Հ. Գ.
    Ստորագրությունդ լավն է Ես էլ հաճախ որպես ստորագրություն օգտագործում եմ նույն միտքը, ուղղակի մի փոքր այլ ձևակերպմամբ. «Ճշմարտությունից վեր կրոն չկա»։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Խաչիկ-Ապեր (02.07.2010)

  13. #174
    Պատվավոր անդամ Գոռ Ջան - Հայ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2006
    Տարիք
    38
    Գրառումներ
    614
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մահ... իսկ հետո՞

    Մահ... իսկ հետո՞


    Հետոն կգա բարին հետը
    Ջան մարդ ջան, ջան հոգի ջան, ջան սիրտ ջան, ջան ժպիտ ջան

  14. #175
    Արգելափակված Հեթանոս Հրեշտակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2007
    Տարիք
    36
    Գրառումներ
    144
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մահ... իսկ հետո՞

    Մեջբերում Արշակ-ի խոսքերից
    Օրինակ՝ ես վստահ եմ, որ մահով ամեն ինչ չի վերջանում։ Իսկ թե ինչ է լինում հետո, շարունակում եմ փնտրել ու գտնել։
    Չեմ կարծում, որ այս կյանքում մեկը կարող է վստահ լինել այդ հարցի շուրջը [հիշիր անեկդոտը, որ մեջբերել էի]
    Հ.Գ.
    Թեոսոֆիզմ ֆորեվեր

  15. #176
    Ես և դու՝ մի ենք... ihusik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2007
    Հասցե
    Երկիր մոլորակ
    Տարիք
    51
    Գրառումներ
    781
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սիրտ Re. Մահ... իսկ հետո՞

    Հարգելի Արշակ, գիտեմ որ այս ոլորտով հետաքրքրված ես ու որոշակի գիտելիքներ ունես կուտակած, ուստի հարցեր ունեմ տալու, որպեսզի միասին պարզենք Ճշմարտությունը, որքան որ կարող ենք մենք դա անել մեր ներկա մակարդակին համապատասխան:
    Խնդիրը, որ ուզում ենք պարզել. հնարավո՞ր է արդյոք, երբ մարդ անցնում է այն աշխարհ՝ մահանում է, շարունակի իր կատարելագործումը, գիտակցության ընդլայնումը:

    Իմ կարծիքով հնարավոր չէ, որովհետև մահվան ժամանակ տեղի է ունենում մարդու կազմության մեջ մտնող սկզբունքների (1.ֆիզիկական մարմին, 2.եթեր, 3.աստրալ, 4.ցածրագույն մենթալ, 5.Բարձրագույն Մենթալ, 6.Բուդհի, 7.Ատմա) որոշ մասերի տարանջատում, ինչի պատճառով հնարավոր չի լինի հետագա կատարելագործումն ու գիտակցության ընդլայնումը, ինչը, ըստ էության, 1-ից - 4 սկզբունքների (ֆիզ. մարմնի և հոգու - լուսին) օգնությամբ ու մարդու Բարձրագույն "Ես"-ից (Ոգուց - արև) ճառագած Լույսի ընկալումն ու գիտակցումն է օգնում մարդուն, որ նա կատարելագործվի ու ընդլայնի գիտակցության սահմանները կամ այլ խոսքով՝ ճանաչի ինքն իրեն՝ Իր Բարձրագույն "Ես"-ը (լուսինն սեփական լույս չունի դա արևի լույսի արտացոլումն է): Կամ այլ կերպ կարող ենք ասենք, որ կատարելագործումն ու գիտակցության ընդլայնումը դա մեր ֆիզ. մարմնի ու հոգու միջոցով ձեռք բերած գիտելիքների... սերուցքի փոխանցումն ու հարստացնումն է (իսկ ավելի ճիշտ արդեն եղած լույսի արտացոլման շնորհիվ դրա ընկալումն ու գիտակցումը) մեր Բարձրագույն Էությանը՝ մեր Անհատականությանը, մեր Թասի մեջ հավաքելով մեր կուտակումները:

    Իսկ հիմա հարցս. ինչպե՞ս կարող է մարդ կատարելագործվի ու ընդլայնի իր գիտակցության սահմանները, եթե մահվան պատճառով անջատվել են նրա ցածրագույն սկզբունքները (հոգին) Բարձրագույններից (Ոգուց)՝ երկրի վրա թողնելով ֆիզիկական մարմինը: Կամ թե իրարից արդեն անջատ գտնվող իր ո՞ր մարմնի (հոգո՞ւ, թե՞ Ոգու) շնորհիվ նա կկարողանա դրան հասնել և դրանց համապատասխան ո՞ր ոլորտում (նու՞րբ, թե՞ Հրեղեն) ու հետո ինչպե՞ս կկարողանա այդ դեպքում մեկից ստացածը փոխանցել մյուսին, եթե նրանք անջատ են արդեն, թե՞ դրա անհրաժեշտությունը չկա:

    ՈՒստի իմ խորին համոզմամբ դա հնարավոր է միայն, երբ մարդու 7 սկզբունքներն էլ գտնվում են իրար հետ միասին, երբ անբաժան են նրա ցածրագույն սկզբունքները (հոգին) Բարձրագույններից (Ոգուց): Իսկ քնի ժամանակ դա այդպես չէ. ազատվելով ֆիզիկական կապանքներից հոգին (աշակերտը) կարող է շատ բան ընկալել ու սովորել ի շնորհիվ իր Ուսուցչի (Ոգու) տված դասերի: Ճիշտ է՝ <<քունը՝ մահվան փոքր եղբայրն է>>, ինչպես ասում են արևելքում, բայց այս հարցում իրարից էապես տարբերվում են: Եվ եթե մարդ իր զարգացման տվյալ մակարդակում կարողանար կատարելագործվեր ու ընդլայներ իր գիտակցության սահմանները ոչ ֆիզիկական ոլորտում ու նրանից դուրս, ապա շատ ավելի ցանկալի ու լավ կլիներ այդպես էլ անել, բայց քանի որ դա հնարավոր չէ, միակ տեղն՝ ուր մարդ դա կաևող է անել, դա այստեղ է՝ տվյալ դեպքում՝ ֆիզիկական ոլորտում:
    Թե սիրում ենք՝ մեր սրտի բոլոր լարերո՜վ սիրենք... Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է... Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Խաչիկ-Ապեր (02.07.2010)

  17. #177
    Լիարժեք անդամ Absar21-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.06.2007
    Տարիք
    39
    Գրառումներ
    76
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մահ... իսկ հետո՞

    Իմ կարծիքով մարդու ուղեղը մեկանգամյա օգտագործման օրգան է, ծրագիր, որը տրվում է մարդուն իր ծնվելու օրը և վերանում է նրա մահվան ժամանակ: Հաճախ լինում է հակառակը՝ ծրագիրն է դադարում աշխատելուց և մարդը մահանում է(ծերություն): Իսկ մարդու մարմինը դա ուղղակի մի հարմարանք է , որը ծառայում է ուղեղի հրամանները կատարելու համար: Ճիշտ է դժվար է համակերպվել այն մտքի հետ , որ մեր հարազատները մահից հետո այլևս չկան, դժվար է մտածել, որ նրանք երկնքում չեն,հրեշտակների ու հեքիաթային բարի կենդանիների շրջապատության մեջ, սակայն դա այդպես է (իմ կարծիքով իհարկե): Այնուամենայնիվ մեր հարազատները ապրում են մեր հիշողություններում և նրանք կենդանի են այնքան ժամանակ, ինչքան որ մենք զգում ենք նրանց կարիքը…
    Я собираюсь жить вечно, и пока что - это мне удается

  18. #178
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մահ... իսկ հետո՞

    Մեջբերում Absar21-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմ կարծիքով մարդու ուղեղը մեկանգամյա օգտագործման օրգան է, ծրագիր, որը տրվում է մարդուն իր ծնվելու օրը և վերանում է նրա մահվան ժամանակ: Հաճախ լինում է հակառակը՝ ծրագիրն է դադարում աշխատելուց և մարդը մահանում է(ծերություն): Իսկ մարդու մարմինը դա ուղղակի մի հարմարանք է , որը ծառայում է ուղեղի հրամանները կատարելու համար: Ճիշտ է դժվար է համակերպվել այն մտքի հետ , որ մեր հարազատները մահից հետո այլևս չկան, դժվար է մտածել, որ նրանք երկնքում չեն,հրեշտակների ու հեքիաթային բարի կենդանիների շրջապատության մեջ, սակայն դա այդպես է (իմ կարծիքով իհարկե): Այնուամենայնիվ մեր հարազատները ապրում են մեր հիշողություններում և նրանք կենդանի են այնքան ժամանակ, ինչքան որ մենք զգում ենք նրանց կարիքը…
    Ո՜նց է միանգամից երևում, որ նախորդ գրառումները չես կարդացել։ Համենայնդեպս, առաջինները հաստատ չես կարդացել, հակառակ դեպքում կամ բորբոքված կհակաճառեիր, կամ էլ կհամաձայնեիր այս թեմայում առաջ քաշված գաղափարին։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Խաչիկ-Ապեր (02.07.2010)

  20. #179
    Լիարժեք անդամ Absar21-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.06.2007
    Տարիք
    39
    Գրառումներ
    76
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մահ... իսկ հետո՞

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ո՜նց է միանգամից երևում, որ նախորդ գրառումները չես կարդացել։ Համենայնդեպս, առաջինները հաստատ չես կարդացել, հակառակ դեպքում կամ բորբոքված կհակաճառեիր, կամ էլ կհամաձայնեիր այս թեմայում առաջ քաշված գաղափարին։
    Այո դու ճիշտ ես: Ես այստեղ գրառումը արեցի գալով ուրիշ թեմայից, որպեսզի այնտեղ չշեղվեմ բուն թեմայից և ուղղակի շարադրեցի իմ միտքը առանց նախորդ գրառումները կարդալու: Այսօր ես կծանոթանամ այս թեմային ավելի մանրամասն քանի որ ինձ թվում է, որ այստեղ շատ բան կա խոսելու:
    Я собираюсь жить вечно, и пока что - это мне удается

  21. #180
    Գրածս կարդա Մարիաննա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2006
    Գրառումներ
    185
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մահ... իսկ հետո՞

    Իսկ ի՞նչ է ընդհանրապես կյանքը, մա՞հը, ոչինչը և ժամանա՞կը: Ի՞նչ է եղել բոլոր սկիզբներից առաջ և ի՞նչ է լինելու բոլոր վերջերից հետո: Արդյո՞ք մեզ հայտնի է, թե տիեզերքում որտեղ է վերևը: Եվ որտեղ ներքևը: Եվ արդյո՞ք ծայր ունի տիեզերքը: Իսկ եթե ծայր չկա, ապա ի՞նչ կա:
    Եթե այս բոլորը գիտես՝ աստված ես: Եթե չգիտես՝ մարդ ես: Եվ մի ջանացեք մտածել, թե մարդը կարող է ամեն ինչ իմանալ: Մի ասեք հավերժություն, անսահմանություն, որովհետև դրանք դատարկ բառեր են, երբ չես կարող պարզ պատկերացնել ո՛չ հավերժությունը, ո՛չ էլ անսահմանությունը: Հենց դրա համար էլ մարդուն տրված չէ ամեն ինչ իմանալ, ամեն ինչ իմանալով, նա կդադարի մարդ լինելուց:
    Իմիջայլոց, որտե՞ղ է այն շեմը, մինչև որը նա իրավունք ունի իմանալու և որից այն կողմ ոտք դնելով՝ նրան այլևս ոչինչ տրված չէ իմանալու: Կա՞ արդյոք այդպիսի շեմ: Եվ կարո՞ղ է լինել ընդհանրապես: Ինչու՞ իմ այս գրառումը պետք է վերջինը լինի: Եվ եթե ես էլ չգրեմ, ինչո՞ւ նոր խոսք չի ասի մեկ ուրիշը: Ինչու՞ երբ առջևինը կարողացել է երկու քայլ անել, նրա ետևից քայլողը չի կարող երրորդը անել:
    Վերջին խմբագրող՝ Մարիաննա: 01.10.2007, 03:39:
    Կարճ է ոչ թե այն ճանապարհը, որը ուղիղ է, այլ այն ճանապարհը, որը հաստատ է:

  22. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Խաչիկ-Ապեր (02.07.2010)

Էջ 12 67-ից ԱռաջինԱռաջին ... 289101112131415162262 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հոգեվարքից հետո (օրագիր)
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 1197
    Վերջինը: 19.04.2024, 22:28
  2. Ակումբը 40 տարի հետո
    Հեղինակ՝ Moon, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 223
    Վերջինը: 22.07.2023, 15:28
  3. 2012 և հետո
    Հեղինակ՝ Sambitbaba, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 85
    Վերջինը: 16.07.2014, 19:31
  4. Անդրանիկ Մարգարյանից հետո...
    Հեղինակ՝ P.S., բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 10
    Վերջինը: 28.03.2007, 11:10

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •