Չեմ կարծում, թե կարելի է նման զուգահեռ անցկացնել, բայց սա մի կողմ։ Ինչ վերաբերում է մնացածին, ապա ասեմ, որ եթե 1998-ին ընտրությունների նախաշեմին իշխանության եղած վարչախումբը(գուցե ավելի ճիշտ է ասել «խունտան») համարենք ՀՀՇ–ական, ապա պետք է այդպիսին համարենք նաև այսօրվա իշխանությանը։ Դե իսկ կարծել, որ 1998–ին Վազգեն Մանուկյանը կարող էր հաղթել՝ թեկուզ իդեալական ընտրությունների դեպքում, պարզապես միամտություն է։ Նրա «գնացքը գնացել էր» դեռ 1996-ին, սա ասում եմ ցավով։
Ես էլ եմ կարծում, որ հանկարծակիի չի եկել, մարդն ասել էր «կխոսենք տաս տարուց», մի փոքր է էլի շտապելԻսկ որ ներկա իշխանություններին նա պետք է, որպեսզի թուլացնի ընդիմությանը, արդեն ֆանտաստիկա է։ Հայաստանը վեր է ածվել «չհաջողված ժողովրդավարությամբ» երկրի, որում իշխանությունն ինչ ուզում անում է, վկան՝ վերջին խորհրդարանական ընտրությունները՝ «մեկ քայլ առաջ»–ով ու խորհրդարան անցած 0.75 ընդիմադիր կուսակցությամբ։
Ավելացվել է 2 րոպե անց
Կարծեմ ասել է Վ. Սարգսյանը, բայց միգուցե սխալվում եմ։
Էջանիշներ