dvgray, շատ լուրջ հարց ես բարձրացրել։
Իրոք որ անապահովության զգացողությունն ամենուր է։ Այն չի շրջանցում ո՛չ միջին քաղաքացուն, ո՛չ պետպաշտոնյային և ո՛չ էլ գոլդ համարներով մեծահարուստին։
Ո՞րոնք են այդ անապահովության զգացողության պատճառները։ Կարծում եմ, որ պատճառը հստակ նպատակների, դրանց իրականացմանը տանող ուղիների բացակայությունն է։ Մեր կյանքի ցանկացած ոլորտում չկան զարգացման հստակ ուղիներ՝ թե՛ քաղաքականության, մեջ, թե՛ տնտեսական զարգացման, թե՛ կրթական համակարգում և թե առանձին քաղաքացու կյանքի կազմակերպման առումով։ Հասարակությունը չգիտի, թե ու՞ր է գնում, ի՞նչ օրի կլինի վաղը ու ընդհանրապես ու՞ր է ուզում գնալ։
Մի խոսքով՝ չկա ազգային գաղափարախոսություն, որը ուղենիշ կլիներ ինչպես պետական զարգացման ծրագրեր կազմելիս, այնպես հասարակության կյանքի մյուս բոլոր ոլորտներում։
Իմիջայլոց հենց անապահովության զգացումն է մասսայական արտագաղթի հիմնական պատճառը։
Էջանիշներ